Լրահոս
Կարևոր


Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս

Քաղաքականություն

Շվեյցարիայում Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովը փաստացի ձախողվել է։ Վլադիմիր Զելենսկիին և նրա հովանավորներին չի հաջողվել լայն կոնսենսուս ապահովել առաջարկվող հռչակագրի շուրջ։ Բազմաթիվ երկրներ, որոնք մասնակցել են համաժողովին, չեն միացել։ Վերջին տվյալներով՝ մասնակից 92 պետություններից միայն 80-ն է իր ստորագրությունը դրել հռչակագրի տակ, իսկ մեկ տասնյակ երկրներ՝ այդ թվում Հայաստանը, հրաժարվել է ստորագրել։

Հայաստանն ի դեպ, հրաժարվել է նաև ելույթի իրավունքից, ընդ որում համաժողովին մեր երկիրը ներկայացնում էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է որպես համոզված սորոսական և արևմտամետ և հենց ինքն է հիմնականում կազմակերպում և իրականացնում Ուկրաինայի ուղղությամբ հակառուսական և, ոչ միայն, հակառուսական գործողությունները։ Գրիգորյանը Շվեյցարիայում նաև հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում, անդրադարձել ամերիկյան աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգության կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերին։

Եվ թեպետ հռչակագրին միացել է 8 տասնյակ պետություն, միջազգային լրատվական «Reuters» գործակալությանը, հայտնի է դարձել Ուկրաինայի խաղաղության համաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագիծը, որում ընդգրկվել է միայն Վլադիմիր Զելենսկիի առաջարկած մեկ տասնյակ կետերից երեքը, մասնակից երկրները վերահաստատում են հավատարմությունը ցանկացած երկրի, ներառյալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը, նրա միջազգային ճանաչված սահմաններում, ինչպես նաև վեճերի խաղաղ կարգավորմանը։

Եվ թեպետ այսօր Ուկրաինան Արևմուտքի կողմից արժանանում է բավականին լուրջ աջակցության, նաև արևմտյան շատ երկրներ չեն ցանկացել հիմնովին փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հասկանալով այդ հարցերի բավականին լուրջ, զգայուն էությունը հենց Մոսկվայի համար։ Բնավ զարմանալի չէ, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանի հարաբերությունները բարեկամ երկրների հետ չեն վատթարանա այն բանից հետո, երբ այդ երկրները որոշեն միանալ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցում համաժողովի հռչակագրին։

«Մենք իհարկե հաշվի կառնենք դիրքորոշումները, որ որդեգրել են տվյալ պետությունները, դա կարևոր է մեզ համար, մենք կշարունակենք ներկայացնել մեր դիրքորոշումը»,- նշել է Պեսկովը։

Հռչակագրին միացած պետությունների թվում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հունգարիայի, Սերբիայի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչու՞ է Հայաստանը որոշել չստորագրել հռչակագիրը, ելույթ չունենալ համաժողովին։ Արդյոք քաղաքական իրավիճակի որոշ փոփոխություններ է տեղի ունեցել, թե Հայաստանի իշխանություններին պարզապես բացատրել են, որ հռչակագրին միանալը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ցանկացած պարագայում դա այլևս իրողություն է, որ պաշտոնական Երևանը չի միացել։

Ընդհանրապես ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս ոչ միայն Մոսկվայում, այլ նույնիսկ Արևմուտքում։ Պաշտոնական Երևանը փորձում է հնարավորինս չեզոք դիրքավորվել, բայց շատ դեպքերում էլ հակառուսական քայլեր է անում։ 

Միջազգային սրված իրավիճակում, երբ այլևս չեզոքությունը չի գնահատվելու ոչ մի կողմից, լինի դա Արևմուտք, թե Ռուսաստան մեր երկրի իշխանությունների վարքը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, դա նաև չափազանց տարակուսելի է ազգային բարոյականության տեսանկյունից։ Ազգերն ու պետությունները հստակ դիրքավորումներ պետք է ունենան հատկապես իրենց տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունն անմիջականորեն առնչվում է մեր երկրին ու տարածաշրջանին և բնավ աֆրիկյան հեռավոր որևէ երկրում չէ, որի վերաբերյալ Հայաստանը պարտավորված չլինի դիրքորոշում արտահայտել։

Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ