Լրահոս
Կարևոր


ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների ակտիվությունը Հայաստանի տարածքում արդեն չափազանց ակնհայտ է դառնում։ Օրեր առաջ Հայաստան էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚ Բրայենը, և Հայաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել էին ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության համաժողովով։

Նիստի արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, Վաշինգտոնը վերահաստատել էր իր աջակցությունը Հայաստանին։

Երեկ էլ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի ռեսուրսների և կառավարման հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, որը բավականին մեծ պատվիրակության գլուխ անցած մասնակցել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։

Արտգործնախարարի հետ հանդիպմանն էլ Վերման նշել է, թե Վաշինգտոնը ցանկանում է ունենալ հստակ ճանապարհային քարտեզ, առ այն, թե ինչպես կարող են առաջընթաց գրանցել առանցքային խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում։

Միրզոյանը և Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում։ Առաջիկայում, ըստ մեր տեղեկությունների, ամերիկյան ևս մեկ պատվիրակություն է ժամանելու Հայաստան քննարկելու արդեն քաղաքական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը։

ԱՄՆ-ն նաև հայտարարել էր պաշտպանության նախարարություն ռազմական խորհրդատուներ ուղարկելու Հայաստանի կարիքները գնահատելու մասին։ Այս ամենը վկայում է, որ Վաշինգտոնն այլևս անձամբ է ցանկանում տեղավորվել հարավ-կովկասյան տարածաշրջանում, իսկ հաշվի առնելով, որ Վրաստանը լայն քայլերով գնում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցում, ըստ բազմաթիվ փորձագետների, Միացյալ Նահանգները նոր հենակետ է դիտարկում Հայաստանը։

Իհարկե, այդ ամենը ո՛չ հայերի և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների գեղեցիկ աչքերի համար չէ որ արվում է, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու իրենց քայլերում արևմտյան իշխանություններն անհրաժեշտ պլաստդարմի կարիք ունեն և այդպիսին դիտարկում են հենց Հայաստանի Հանրապետությունը։ Թե դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի ապագայի համար, դեռևս պարզ կլինի առաջիկայում։

Շուշանիկ Տեր-Հովհաննիսյան

Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ» Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. Հովասափյան Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ» Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ» Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ» Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ» Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ» Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները. ՉալաբյանԽոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը «Հարբեցող ծաղրածուի» գրասենյակի ջղաձգումը ԱՄՆ ՊՆ-ն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին Անկախ և ինքնիշխան Հայաստանի ՌազմաՔաղաքական դաշնակիցը բարեկամ Ռուսաստանն է և վե՛րջ. Խաչիկ ԱսրյանԻնչպե՞ս է վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ո՞րն է Գյումրու «Երեխաների տուն» մանկատան 13-ամյա սանի մաhվան պատճառը Բայրամովը հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՈչ ոք թույլ չի տա այս վարչախմբին որևէ հայ գործչի արտահանձնել Բաքվին․ Ավետիք Չալաբյան49–ամյա կшխ ված կալանավոր՝ «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում․ հայտնաբերվել է նաև նամակ Ուկրաինայի բանակի զինծառայողները կարծում են, որ Կիեւն արդեն պարտվել է․ El Pais Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ Իրանում մեծ թափով զարգանում է արևային էներգետիկան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը ԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին Ադրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրում Այս իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարները. Ավետիք ՉալաբյանԳերժամանակակից ձայնային ու լուսային համակարգերով համալրված «Արենա կոնցերտ հոլը» բացեց դռները «Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan «Ուշադրություն»․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչներըՈրոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներԻշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց ԳյումրիումԱդրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը․ Աբրահամյան Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՀնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար Ուզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ