Լրահոս
Կարևոր


Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյու­նե­րի ընտ­րա­կան ալի­քը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականն աշխարհաքաղաքական առումով կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեծ թվով երկրների համար ընտրական տարի է։ Տարբեր գնահատականներով, այն ընդգրկելու է աշխարհի բնակչության 40 տոկոսը։ Ընտրական գործընթացները նաև որոշակի փոփոխությունների են հանգեցնում՝ ցույց տալով նաև մարդկանց մոտեցումներում առկա փոփոխությունները։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին Եվրոպայում ազգայնական ու աջ ուժերի դիրքերի ամրապնդումը։ Իսկ այդ ուժերի շրջանակում որոշակի տեղ ունեն նաև աջակողմյան եվրասկեպտիկները, որոնք կարծում են, որ ԵՄ ինստիտուտները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան իրենց երկրների ներքին գործերում։ Նաև հաշվի առնենք, որ տնտեսական դժվարություններով և բնակչության դժգոհություններով պայմանավորված՝ աջակողմյան ուժերի մի մասն էլ դեմ է ուկրաինական հակամարտությանը գործուն ներգրավվածությանը և Ուկրաինային մեծ ռազմական օգնության տրամադրմանը։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով էր պայմանավորված, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Մակրոնը որոշել է ամրապնդել իր դիրքերը, քանի դեռ հանրային ընկալումներում ավելի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մյուս կողմից էլ՝ օրերս ընտրություններ տեղի ունեցան նաև Մեծ Բրիտանիայում։ Հանրության շրջանում օրեցօր ավելանում էր դժգոհությունը Պահպանողական կուսակցության գլխավորած իշխանությունների նկատմամբ։ Դրա համար էլ արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունակը որոշեց նախատեսվածից շուտ նշանակել ընտրությունները, քանի դեռ իրենց վարկանիշը մինչև վերջ չի մաշվել։ Արդյունքում Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ և Քիր Ստարմերը դարձավ վարչապետ։ Այնուամենայնիվ, որևէ ակնկալիք չկա, թե Մեծ Բրիտանիայում իշխանափոխության հանգամանքով պայմանավորված՝ այդ երկիրը որևէ փոփոխության է գնալու ուկրաինական հակամարտության հարցում իր մոտեցումներում։

Փոխարենը դիտարկվում է այն թեման, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ավելի մոտենալ Եվրամիությանը։ Բարեկամ Իրանում ևս օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը, որից հետո նրա՝ ադրբեջանական արմատներ ունենալու հանգամանքով պայմանավորված քննարկումներ սկսվեցին, թե տարվող քաղաքականության ինչ փոփոխություններ են հնարավոր։ Բայց Իրանի արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում։ Ըստ այդմ, չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։ Սպասվող ընտրական գործընթացներից հետաքրքրությունը հատկապես մեծ է ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ։

Գործող նախագահ Բայդենի ու հանրապետական թեկնածու Թրամփի միջև տեղի ունեցած դեբատը որոշակի պատկերացում ստեղծեց հանրային ընկալումների մասով։ Բայդենի՝ տարիքով պայմանավորված՝ հարցերին պատասխանելու դժվարությունները դժգոհության տեղիք տվեցին ոչ միայն հանրության, այլև հենց Դեմոկրատական կուսակցության շարքերում, որտեղ էլ առաջ քաշվեց Բայդենին ավելի երիտասարդ կուսակցականով փոխարինելու հարցը։ Բայց Բայդենը մտադիր չէ զիջել ու փորձում է ցույց տալ, որ վստահ է՝ այս անգամ ևս հաղթանակ է տանելու։ Իսկ Թրամփը Հանրապետական կուսակցության ներսում կուռ աջակցություն է վայելում։ Բայց վերջինիս խոչընդոտող հանգամանք է այն, որ նրա վրա քրեական գործեր կան հարուցված։ Մեծ տարբերություններ կան Բայդենի ու Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումներում։ Բայդենը կողմնակից է արտաքին քաղաքական ավելի մեծ ներգրավվածության ու աջակցում է Ուկրաինային պատերազում հաջողության հասնելու գործում։

Պատահական չէ, որ նա իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծում է, թե ինքն է կանգնեցրել Պուտինին։ Իսկ Թրամփն ավելի շատ կողմնակից է ԱՄՆ ներքին խնդիրների վրա կենտրոնանալուն։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ընթացող պատերազմը կանգնեցնելու օգտին, բայց մյուս կողմից էլ՝ նախանշում է, որ իր ընտրվելու դեպքում ավելի է սեղմելու տնտեսական սահմանափակումները Չինաստանի նկատմամբ։ Բայդենի ընտրությունը նախագահի պաշտոնում մեր տարածաշրջանի համար նշանակելու է, որ Արևմուտքը շարունակելու է ջանքեր գործադրել Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս հանելու ուղղությամբ։ Իսկ Թրամփի ընտրությունը կարող է նշանակել, որ Արևմուտքը թուլացնելու է իր ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչի արդյունքում Հարավային Կովկասում ուժեղանալու են տեղական դերակատարների դիրքերը։ Բայց մյուս կողմից էլ՝ վերլուծություններ կան, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, քանի որ հասարակությունը խիստ բևեռացված է։ Նույնիսկ վերլուծաբաններ կան, որոնք չեն բացառում անգամ հետընտրական զարգացումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա առաջին, իսկ հարմար աշխարհաքաղաքական առիթի դեպքում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը. ԶաքարյանԶՊՄԿ-ն` քաջարանյան ճամբարի ամենամյա հովանավոր (տեսանյութ) Իշխանավորները վայելքների մեջ են. «Փաստ» Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ» «Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում». «Փաստ» Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ» «Վարժարանում իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա». «Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում. «Փաստ» Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ. «Փաստ» Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. «Փաստ» Ռուսաստանից արգելք են սահմանում հայաստանյան գյուղմթերքի նկատմամբ «Տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգանում»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ էԹողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակումԵրևանի Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել Մենք խոզի կեր չենք, որ մեզ լցնեն խոզերի դեմ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում խոշոր հրդեհ է եղել ՌԴ 95 զինծառայողի վերադարձրել են ուկրաիանական գերությունից Հայտնի է՝ ով կփոխարինի Տոյվո Կլաարին Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը ԲԴԽ-ն շոու է անում՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցերով ՔՊ-ն պատրաստվում է իշխանությունը խլել Գյումրիում Իշխանությունը գրեթե ողջ կազմով արձակուրդի մեջ է Փաշինյանը չի կարող խոսել Հայաստանի անունից. Կարապետյան Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով ԶՊՄԿ հսկաներն աշխատանքի մեջ ենԱրևային էներգիան դեռ բավական ետ է մնում Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի ունկնդիրները ներկայացրել են իրենց անհատական աշխատանքներըՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2024-ի լավագույն գոլը Միլիոնավոր դրամաշնորհներ. պետական բյուջեից Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին, ասպիրանտներին տրվող դրամաշնորհների հետքերով Wanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղություն Բայդենն ասել է՝ որ դեպքում կհեռանա նախագահական մրցապայքարից ԱՄՆ-ն հետախուզական տեղեկություն են ստացել, որ Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրել. Թեհրանը հերքում է. CNN Ովքեր և ինչպես պիտի երկիրը նորից կառավարելի դարձնեն․ Վահե ՀովհաննիսյանՁեր ապագան կարևոր է մեզ համար. Ավինյանը շնորհավորել է շրջանավարտներին Բացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում պետք է վերանա. ստուգայց՝ Մալաթիա-Սեբաստիայում Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի «ՀայաՔվեն» արժանացավ «Հայկական PR մրցանակաբաշխության» «Տարվա լավագույն PR նախագիծ» մրցանակինՎանաձորում կայացավ «Իրական դպրոց»-ի ամփոփիչ միջոցառումըՓարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը պատրաստ է․ Գագիկ Ծառուկյան Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանըՄարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը35-ամյա վարորդն «Opel»-ով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. տեղում մաhացել է Գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել Վարչախմբի խոսքի ու գործի տարբերությունը Քավության նոխազ դատավորին նշանակեցին Ո՞ւմ են իշխանությունները պատրաստում ռադիոյի տնօրենի համար ԱՄՆ-ն Հայաստանից է պահանջում զիջումների գնալ Ու մենք էդքան շատ չենք, որ վատ ապրենք. Արշակ Կարապետյան Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա «‎Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՀԿ» առաջին միջազգային ֆորումը. Մհեր Ավետիսյան