Լրահոս
Կարևոր


Հարավային Ասիայի տարածաշրջանային պրոյեկցիան. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմաբևեռ աշխարհակարգի անցմանը զուգահեռ կարևորվում է Հարավային Ասիայի խոշոր դերակատարների՝ Հնդկաստանի ու Պակիստանի դերակատարությունը։ Ու այս երկու երկրների միջև տասնամյակներ տևող հակամարտությունը որոշակի աշխարհաքաղաքական պատկեր է ձևավորում։ Պակիստանը, ելնելով իր մեծաթիվ բնակչությունից ու աշխարհագրական դիրքից, խոշոր դերակատար է ընկալվում իսլամական աշխարհում, ու պատահական չէ, որ առաջին հերթին կրոնական հողի վրա է ձևավորվում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունն այդ երկրի հետ։ Ու մինչ Իսլամաբադն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունների իրականացման հարցում, Անկարայից ու Բաքվից էլ անընդհատ խոսում են Քաշմիրի հարցում Պակիստանի նպատակներին սատարելու մասին։

Վերջերս էլ Իսլամաբադ կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարեց, թե քաշմիրցիների իրավունքները տասնյակ տարիներ անտեսվել և ոտնահարվել են՝ նկատի ունենալով, իհարկե, Հնդկաստանի վարած քաղաքականությունը։ Ուշագրավ է, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը Պակիստանի օդային տարածքում դիմավորել էին այդ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները և ուղեկցել մինչև վայրէջք։ Ուղեկցելու հանգամանքը մեծ ուշադրության էր արժանացել ադրբեջանական մամուլում՝ գնահատվելով բարձր հարգանքի նշան։ Ուշագրավ է նաև, որ Պակիստանի նախագահ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո Ալիևը մեկնեց Պակիստանի ռազմաօդային և տիեզերական ուժերի «Նուր խան» հենակայան, որտեղ ծանոթացավ նորագույն սպառազինությունների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների, որ ունակ են միջուկային մարտագլխիկ կրել:

Դեռևս հայտնի չէ, թե սպառազինությունների մատակարարման ինչ պայմանագիր կարող է կնքվել դրա արդյունքում, սակայն պարզ է, որ Պակիստանը գումարի մեծ կարիք ունի, իսկ այդ հարցում կարող է նրան օգնել Ադրբեջանը, որը ահռելի գումարներ է ներդնում սպառազինությունների ձեռքբերման նպատակով։ Տնտեսական առումով Պակիստանը ճգնաժամային իրավիճակում է, ինչն անարդյունավետ կառավարման, իսլամական արմատականության տարածման ու ծաղկող կոռուպցիայի արդյունք է։ Ու դա է պատճառը, որ այդ երկրի վարչապետը խնդրում է Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, որ գումարներ ներդնեն Պակիստանում, մյուս կողմից էլ՝ բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որ հերթական խոշոր վարկը տրամադրեն։ Պակիստանի համար տնտեսական առումով մեծ կարևորություն ունի նաև Չինաստանի հետ համագործակցությունը, և Պակիստանը, չնայած այդ երկրին ունեցած ահռելի պարտքերին, անընդհատ Չինաստանից նոր ներդրումներ է խնդրում՝ մանավանդ այն պայմաններում, երբ Արևմուտքը, հաշվի առնելով Պակիստանում չինական ազդեցությունը և ահաբեկչական սպառնալիքը, ձեռնպահ է մնում այդ երկրի հետ համագործակցությունից։

Բացի այդ, Պակիստանը լուրջ հակասություններ ունի ոչ միայն Հնդկաստանի, այլև Աֆղանստանի հետ, որը տարածքային հավակնություններ է ցուցաբերում Պակիստանի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ փուշթունների մի մասը բնակվում է Պակիստանում։ Ու Իսլամաբադը մեղադրում է Աֆղանստանում իշխող թալիբներին, որ նրանք աջակցում են պակիստանյան թալիբանին, որն էլ ապակայունացնում է իրավիճակը։ Ու հակապակիստանյան ֆոնի վրա զարգանում են Նյու Դելիի ու Քաբուլի հարաբերությունները։ Բացի այդ, մինչ Պակիստանը խորացնում է համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հնդկաստանը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Ու ռազմական տեսանկյունից Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի, որովհետև հասանելիություն ունի ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական տեխնոլոգիաներին։

Եվ ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հնդկաստանում ռուսական զենքի արտադրության վերաբերյալ։ Եթե դեպի Հայաստան արևմտյան զենքի մատակարարման պարագայում Մոսկվայից որոշակի անհանգստություն է հնչում, ապա Հնդկաստանի պարագայում պատերազմի ճնշման տակ ծանրաբեռնված Ռուսաստանի համար ձեռնտու կարող է լինել, որ Հայաստանում հայտնվի նաև Հնդկաստանում արտադրված ռուսական զենքը։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ։ Ռազմական բաղադրիչից բացի, կարելի է զարկ տալ նաև երկու երկրների տնտեսական համագործակցությանը։ Միջազգային հարթակում ևս հայ-հնդկական հարաբերությունները կարող են վճռորոշ լինել։ Թուրքիան ձգտում է անդամակցել ՇՀԿ-ին, Ադրբեջանը՝ ԲՐԻԿՍ-ին, իսկ Հնդկաստանն այս երկու միջազգային կազմակերպությունների անդամ է ու կարող է խոչընդոտել դրանց Թուրքիայի ու Ադրբեջանի անդամակցությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան