Լրահոս
Կարևոր


Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ, Ռուսաստանը պետք է խորը եզրակացություններ անի. Զատուլին

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու համար ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Մոսկվայի հետ կապերը խզելու ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից հետևողական քայլ է։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա մեկնաբանել է Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի՝ «Հետք»-ի հետ զրույցում արած հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում:

«Այն, ինչ նախկինում գաղտնի էր, այժմ բացահայտ է: Վստահ եմ, որ այս հայտարարությունից առաջ էլ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետ կապված ամեն ինչ հայտնել է Արևմուտքում իր նոր գործընկերներին։ Հիմա դա այլևս չեն կարող թաքցնել, և հենց դրա հետ է կապված ՊՆ-ում պաշտոնական ներկայացուցչի հայտնվելը։ Ռուսաստանին սպառնացող վտանգն այն է, որ Փաշինյանի ներկայիս իշխանությունը ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը վերափոխելու և նրանց հավատացնելու, որ Արևմուտքը կօգնի իրենց, իսկ Ռուսաստանը իրենց թշնամին է։ Չնայած դա ուղղակիորեն չի ասվում։ Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում ամերիկացիների և Արևմուտքի հետ ներկայիս համակարգմանը, ապա այս դավաճանական կուրսի շրջանակում միանգամայն հասկանալի են հետևողական քայլերը՝ խզել կապերը Ռուսաստանի, հետխորհրդային տարածքի հետ և անցնել Արևմուտքի թևի տակ», - ասել է Զատուլինը:

Զատուլինը կարծում է, որ Ռուսաստանը պետք է «խորը եզրակացություններ» անի Հայաստանի որոշման հետ կապված։ Նրա խոսքով, Մոսկվան, օրինակ, կարող է զգուշացնել, որ կդատապարտի Փաշինյանի կառավարության դեմ ցուցարարների ճնշումները։

«Հիմա Հայաստանը գտնվում է խաչմերուկում. չնայած Փաշինյանը պահպանում է խորհրդարանական մեծամասնության հնարավորությունը մինչև 2026 թվականը, մենք գիտենք Հայաստանում բողոքի շարժումների մասին։ Մենք կարող ենք խստորեն զգուշացնել, որ ցուցարարներին ճնշելու ցանկությունը կդատապարտվի մեր կողմից և հետևանքներ կունենա մեր հարաբերություններում», - նշել է քաղաքական գործիչը:

Զատուլինը կարծում է նաև, որ հետագայում Հայաստանի ղեկավարությունը կարող է բարձրացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը։

Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի 10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. «ՀայաՔվե» ՆԳՆ-ն հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տեղեկությունները Եթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր ԱվետիսյանԺողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացիՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը«Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ ԱբրահամյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը Հայաստան-Վրաստան խաղով պայմանավորված փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունից Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջՄեր ընտանիքի անդամը քնեց ու էլ չարթնացավ. Արփի Գաբրիելյանը ցավալի լուր է հայտնել. ինչ է պատահել Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ ԱրաբյանՀայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենա․ Shamshyan ԵՀ-ն 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան36-ամյա Գոռ Գ.-ն մահացել է Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ղեկավարին Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք, տղամարդը գնացքի գծերի մոտից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մաhացել է ՖՈՏՈ. ԱԹՍ-ներից ՌԴ օդանավակայաններից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն