Լրահոս
Կարևոր


Թումո ճամբարն ու Team-ը տեխնոլոգիական ամառային փորձառություն նվիրեցին արցախցի պատանիներին

Հասարակություն

Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։

Հինգ շաբաթ տևող Թումո ճամբարն այս անգամ անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, և ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաև ծրագրի բովանդակությունը։

«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին և կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների և մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաև ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ և հաճելի ժամանակ անցկացրի»,- ասում է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաև Թումո Ստեփանակերտի ուսանող։

Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, և արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարևոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց թվային հմտությունները և ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաև մշակութային կամուրջ ստեղծեց՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։

Ճամբարն ուներ հագեցած կրթական և ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորեցին Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելեցին պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցեցին տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրին իրենց նախագծերը։

Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել էին հուշագիր Հայաստանում արդեն գործող և առաջիկայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Հուշագիրը համագործակցություն է սահմանում նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետներն իրականացնելու են կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։ 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար։ Թումոյի կրթական փորձառության շրջանակում ուսանողները ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների վրա հիմնված հատուկ կրթական համակարգի միջոցով հմտանում են տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում՝ ծրագրավորումից, ռոբոտաշինությունից և խաղերի ստեղծումից մինչև ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն: Ծրագրին կարող է միանալ 12-18 տարեկան ցանկացած երիտասարդ։ 

2011-ին ստեղծումից ի վեր Հայաստանում հիմնվել են շուրջ 35 Թումո կենտրոններ և տուփեր, ուր հաճախում են ավելի քան 25,000 պատանիներ։ Ծրագիրը ընդլայնվել է արտերկրում. Թումո կենտրոններ են գործում Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ալբանիայում, Ուկրաինայում, մոտ ապագայում սպասվում է կենտրոնների բացում Նիդերլանդներում և ԱՄՆ-ում։ 

 Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանը