Լրահոս
Կարևոր


«Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի հայապահպանությունը

Քաղաքականություն

Հայաստանի իշխանություններն այս տարվա սեպտեմբերի 17-ից 20-ը Երևանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով են անցկացնելու, որին շուրջ հազար անձինք են հրավիրված տարբեր երկրներից։ Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ծայրահեղ անհրաժեշտություն է։ Հարկավոր է այդ գագաթնաժողովին ներգրավել բոլոր գաղթօջախների կարող ուժերին, ավանդական ու նոր կառույցների հարաբերությունների վերբեռնումը հանուն հայապահպանությանը՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքում հայապահպանման ծրագրերի իրագործմանը, հայկական լոբբիստական կառույցներն օգտագործելու ի շահ ՀՀ պետականության ամրապնդման նպատակների, ինչպես նաև այն ծառայեցնելու հայկական ավանդույթների պահպանությանը։ 

Ինչպես և սպասելի էր, արդեն իսկ որոշ նախաձեռնություններ խնդիրը հանգեցնում են ամենասովորական, փող բերելու գաղափարին, ինչը միգուցե կարճաժամկետ կտրվածքում կարող է որոշակի օգուտներ տալ, բայց երկարաժամկետ կտրվածքով կարող է անարդյունավետ հետևանքներ ունենալ։ 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների առաջարկում են այդ գագաթնաժողովի ընթացքում բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Ավելին, առաջարկում են, որ այս կառույցի աշխատանքների առաջին ուղղությունը կարող է լինել՝ մասնավորաբար ֆինանսավորել «Շողակաթ» հեռուստաընկերության անխափան գործունեությունը։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ տարաբնույթ խոսակցություններ կան «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ 

Անշուշտ, չափազանց կարևոր է տասնամյակներով ստեղծված բազմամարդ հայկական գաղթօջախներում պահպանել հայկական ինքնությունը, ավանդույթները, բայց սխալ է այդ ամենը հանգեցնել միայն գումարին, բանկերին, ֆինանսներին։ Շատ ավելի կարևոր է դրա բովանդակային մասի ապահովումը, այլ ոչ միայն ձևը։ Իսկ խնդիրը միայն ֆինանսներին հանգեցնելը ինչ-որ պահի կարող է վատ ծառայություն մատուցել հայ ժողովրդին։ Առավել ևս, որ տարիներով գործող այլ ֆինանսական հաստատությունները կամ չեն կարողացել վստահության բավարար պաշար ստեղծել, կամ էլ ինչ-որ պահի, տարաբնույթ գործողությունների հետևանքով են կորցրել իրենց վստահությունը հայության շրջանում։ 

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ հայության տարբեր հատվածների միջև վստահության լուրջ ճգնաժամ կա, նման առաջարկությունը խոցելի է։ Առաջին հերթին հարկավոր է քայլեր ձեռնարկել հայապահպանության կոնտեքստում բոլորին հաշտեցման համար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում համախմբման քայլեր ձեռնարկել, ազգային միասնության հստակ ուղեցույց ու պատկերացումներ ունենալ, որից հետո նոր միայն մտածել բանկի կամ որևէ հիմնադրամի ստեղծման ուղղությամբ։ Այլապես, այդ բանկն էլ ի վերջո կարող է վերածվել Հայաստանում գործող որևէ բանկի կամ, ինչն ավելի վատ է, մասնաճյուղի, իսկ համահայկական նշանակության խնդիրները լուծելու փոխարեն վեհ գաղափարների անվան տակ ֆինանսների կենտրոնացում իրականացնի, գումարներն էլ հոսեն մի կամ մի քանի անձանց գրպանները, այլ ոչ անհրաժեշտ նպատակների իրականացմանը։ Իսկ «Շողակաթ» հեռուսատեսության մասով կարելի է հայ բարերարների ուշադրությունը սևեռել այդ սուրբ գործին։

 «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի ոչ թե միայն ֆինասական հոսքերը, այլ այդ միջոցների ճիշտ կառավարումն ու նպատակային՝ հայապահպանությանն ու ազգային ավանդույթների պահպանման ծրագրերի իրագործմանը։ Այդ բանկը պետք է լինի ոչ թե միայն բանկային կառույց, այլ պետք է դոմինանտ լինի հոգևորը, մշակույթը և կրթությունը։

Միայն այս դեպքում կհաջողի՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումը։

Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը