Լրահոս
Կարևոր


Մերձավոր Արևելքը համապարփակ պատերազմի շեմին է. ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ են արել կանխել հակամարտության ընդլայնումը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն արտահերթ նիստում կոչ են արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել և ճնշում կիրառել հակամարտող կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում հակամարտության՝ տարածաշրջանային մեծ պատերազմի վերածումը, գրում է dw.com-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Բեյրութի վրա և Թեհրանում արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։

«Հարավային Բեյրութում և Թեհրանում հարձակումները վկայում են վտանգավոր էսկալացիայի մասին այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը և իսրայելա-լիբանանյան սահմանին հանգստություն հաստատելուն», - չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, ասել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է արել շահագրգիռ կողմերին «եռանդուն աշխատել տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ՝ երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար բոլորի համար»։

ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Միցուկո Շինոն նիստում կոչ է արել միջազգային ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խոշոր ռազմական հակամարտությունը կանխելու համար:

«Մենք մտավախություն ունենք, որ տարածաշրջանը գտնվում է համապարփակ պատերազմի շեմին», - ասոլ է նա:

Իր հերթին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը կարծում է, որ Գազայում հրադադարի հասնելու անկարողությունն է լարվածության սրման պատճառը։ Ավելի մեծ ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն և ավելի եռանդուն աշխատեն Գազայում պատերազմի կրակը մարելու համար, ասել է նա։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հանգստության և զսպվածության կոչ է արել՝ կրկնելով Գազայում կրակը անհապաղ դադարեցնելու իր կոչը։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է վերականգնեն իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին, որը կհանգեցնի երկու պետությունների ստեղծմանը՝ ապահով Իսրայելով և ինքնիշխան Պաղեստին պետությունով, ասել է նա:

«Խաղաղության ճանապարհը պետք է լինի դիվանագիտական բանակցությունների միջոցով: Երկարաժամկետ խաղաղությունը չի գա ռումբերից և փամփուշտներից», - ասել է Վուդվորդը:

Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և այլք դատապարտել են Հանիեի սպանությունը, որը ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը «ահաբեկչական գործողություն» է որակել։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերով՝ այս սպանությունը «լուրջ հարված է հասցնում նախ և առաջ Համասի և Իսրայելի միջնորդական բանակցություններին՝ ուղղված Գազայում հրադադարի հաստատմանը»։

«Հայտնի քաղաքական և ռազմական գործիչների նպատակային սպանությունների արատավոր պրակտիկան Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բարձրացրել են տարածաշրջանում ապակայունացնող դերակատարներին Իրանի աջակցության վերաբերյալ հարցը: ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին, որոնք ազդեցություն ունեն Իրանի վրա, «ուժեղացնել ճնշումը նրա վրա՝ դադարեցնելու Իսրայելի դեմ կոնֆլիկտի սրումը »:


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Թեհրանը մշտապես ցուցաբերել է առավելագույն զսպվածություն, սակայն իրեն վերապահում է վճռական պատասխան տալու իրավունքը: Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելին և պատժել պատժամիջոցներով։

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Միլլերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանին տարածաշրջանային ահաբեկչությանը աջակցելու համար և ուժեղացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում։ ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել․ Special Еurasia Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի 10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. «ՀայաՔվե» ՆԳՆ-ն հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տեղեկությունները Եթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր ԱվետիսյանԺողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացիՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը«Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ ԱբրահամյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը Հայաստան-Վրաստան խաղով պայմանավորված փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունից Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջՄեր ընտանիքի անդամը քնեց ու էլ չարթնացավ. Արփի Գաբրիելյանը ցավալի լուր է հայտնել. ինչ է պատահել Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ ԱրաբյանՀայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենա․ Shamshyan ԵՀ-ն 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան36-ամյա Գոռ Գ.-ն մահացել է Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ղեկավարին Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք, տղամարդը գնացքի գծերի մոտից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մաhացել է ՖՈՏՈ. ԱԹՍ-ներից ՌԴ օդանավակայաններից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի