Լրահոս
Կարևոր


ԱՄՆ Պետդեպի թեզերը վտանգավոր են դառնում. Միջին միջանցքի հեռանկարները մշուշոտ են

Քաղաքականություն

Past.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունում նոր վիրուս է տարածվել՝ անհեթեթ հայտարարություններ ու թեզեր տարածելու վիրուսը։ Օրերս ԱՄՆ Սենատում փոխպետքարտուղար Օ՛Բրայենն այնպիսի մտքեր է երկնել, որ դուրս են ցանկացած տրամաբանությունից։ Իսկ որևէ սենատոր չի էլ փորձել կտրել վտանգավոր այդ մտքերի ընթացքը։

Եվրասիական լոգիստիկայի մասին դատողություններ անելիս պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցը հայտարարել է, թե Եվրասիայի ժողովուրդները և, մասնավորապես, ըստ Օ՛Բրայենի, Հայաստանը երազում են խզել կապերը Ռուսաստանի ու Չինաստանի հետ, այդ պատճառով էլ շրջանցող ճանապարհներ են հորինում։ Այդ առասպելը սպառնում է կազմաքանդել պետդեպի՝ լուրջ հիմնարկ լինելու մասին միֆերը։ «Ռուսաստանը երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո և ձախողել այն, երբ Ադրբեջանը վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է Օ’Բրայենը:

Ըստ Օ՛Բրայենի, եթե Երևանն ու Բաքուն ի վերջո խաղաղության հասնեն առանց Ռուսաստանի մասնակցության և ներգրավվածության՝ ոչ Մոսկվայի պայմաններով, կբացվի մի երթուղի, որը կնվազեցնի Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից, ինչպես նաև նորանոր դռներ կբացի դեպի համաշխարհային շուկաներին։ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և հենց հիմա համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակն, ըստ էության, Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ հասանելիություն համաշխարհային շուկաներին»,- ասել էր ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Պետդեպը, ըստ ամենայնի, այդ ժողովուրդներին խառնում է անսկզբունք և կոռումպացված կառավարիչների հետ։ Իսկ Օ՛Բրայենի նշած երթուղին իրականություն դառնալու որևէ շանս չունի։ Նախ, որովհետև այդպիսի ճանապարհը թեև շրջանցում է Ռուսաստանը, բայց չի կարող չհատել Չինաստանը, բոլոր չափորոշիչներով զիջում է ՌԴ-ով անցնող լոգիստիկ ուղիներին, ահռելի ներդրումներ է պահանջում։ Միջին միջանցքը կարդարացներ իրեն, եթե խոսք գնար Չինաստանից և Կենտրոնական Ասիայից Հնդկաստան, Իրան և Թուրքիա և հակառակ ուղղություններով բեռնափոխադրումների մասին, այսինքն, որպես մեկ ուղի, մասնավոր լոգիստիկ դեպք, իսկ դա որպես միակ պանասիական մայրուղի դիտարկելն անփաստարկ հիմարություն է։ Տրանսկասպիական երթուղու համար որևէ խաղացող 3 մլրդ դոլարի վարկ չի վերցնի։

Իլհամ Ալիևն էլ արդեն մեղադրանքներ է հասցեագրել Եվրոպային, որ չի ցանկանում երկարաժամկետ պայմանագրային պարտավորություններ ստանձնել լոգիստիկայի համար։ Մի խոսքով, Պետդեպից մոլորեցնում էին սենատորներին։ Որևէ մեկը (Փաշինյանից բացի) չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ, չի հավատում Միջին միջանցքի հեռանկարներին, չի ցանկանում ներդրումներ անել։

Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ» Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ» Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ» Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ» Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ» Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները. ՉալաբյանԽոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը «Հարբեցող ծաղրածուի» գրասենյակի ջղաձգումը ԱՄՆ ՊՆ-ն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին Անկախ և ինքնիշխան Հայաստանի ՌազմաՔաղաքական դաշնակիցը բարեկամ Ռուսաստանն է և վե՛րջ. Խաչիկ ԱսրյանԻնչպե՞ս է վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ո՞րն է Գյումրու «Երեխաների տուն» մանկատան 13-ամյա սանի մաhվան պատճառը Բայրամովը հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՈչ ոք թույլ չի տա այս վարչախմբին որևէ հայ գործչի արտահանձնել Բաքվին․ Ավետիք Չալաբյան49–ամյա կшխ ված կալանավոր՝ «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում․ հայտնաբերվել է նաև նամակ Ուկրաինայի բանակի զինծառայողները կարծում են, որ Կիեւն արդեն պարտվել է․ El Pais Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ Իրանում մեծ թափով զարգանում է արևային էներգետիկան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը ԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին Ադրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրում Այս իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարները. Ավետիք ՉալաբյանԳերժամանակակից ձայնային ու լուսային համակարգերով համալրված «Արենա կոնցերտ հոլը» բացեց դռները «Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan «Ուշադրություն»․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչներըՈրոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներԻշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց ԳյումրիումԱդրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը․ Աբրահամյան Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՀնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար Ուզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին