Լրահոս
Կարևոր


Ո՞վ է կանգնած Հայաստանի և Իրանի դեմ կեղծիքի թիկունքում

Քաղաքականություն

Past.am-ը գրում է.

Հայ-իրանական ռազմատեխնիկական համագործակցության մասին կեղծ տեղեկությունը բավական լուրջ աղմուկ է բարձրացրել։ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր Իրանից սպառազինություն գնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին հրապարակմանը՝ այն հորինված անվանելով։ «Մտացածին և հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասել էր ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Հայաստանի և Իրանի միջև 500 մլն դոլարի գաղտնի զենքի գործարքի մասին տեղեկությունը, հրապարակումն անվանել «տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները» վնասելու փորձ: Նրա խոսքով՝ նման հաղորդագրություններ տարածում են անվստահելի լրատվամիջոցները, որոնք դարձել են Իրանի մասին կեղծ լուրերի և կանխակալ վերլուծությունների աղբյուր:

Կեղծիքը տարածել էր «Iran International» պարբերականը, գրելով, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Բաց աղբյուրների տվյալներով, Իրանի իշխանություններին ընդդիմադիր այդ պարբերականը տեղակայված է Լոնդոնում, բայց պատկանում է Սաուդյան Արաբիայի հետ կապված Volant Media UK Ltd ընկերությանը։

Ո՞վ կարող է կանգնած լինել ապատեղեկատվության թիկունքում։ Սաուդյան Արաբիայի շահագրգռությունը կարելի է հերքել միանգամից։ Հարավային Կովկասում Սաուդյան Արաբիան և Իրանը հատվող շահեր չունեն, ավելին, վերջին շրջանում երկու երկրները մերձեցման կուրս են ընտրել։

Մեծ հավանականությամբ, կեղծիքի ետևում բրիտանական հատուկ ծառայություններն են, որոնք մի քանի նպատակներ են հետապնդում՝ խափանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը, ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, խափանել «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ նախագիծը։ Եվ այդ առումով, ՀՀ-Իրան ռազմատեխնիկական գործակցության մասին կեղծիք տարածելը կարող է լինել բրիտանական բազմաքայլ կոմբինացիայի մեկ օղակը։

Չի բացառվում, որ նման կեղծիքի տարածման սկզբնաղբյուրը լինի ՀՀ գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչախումբն Արևմուտքում բավական ազդեցիկ լոբբիստական աջակցություն ունի, որն էլ աշխատում է ՀՀ-ՆԱՏՕ մերձեցման ուղղությամբ։ Իսկ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացումն ամենևին էլ դուր չի գալիս Թեհրանին։ Նաև, նման հրապարակումներով կարող են փորձել Արևմուտքին հարկադրել ավելի ակտիվ զինել ՀՀ իշխանություններին։

Փաշինյանական վարչախումբն արդեն մեկ անգամ շանտաժով հասավ պաշտպանական ոլորտում համագործակցություն կնքելուն, Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելուն։ Այժմ էլ, ըստ ամենայնի, Իրանի հետ գործակցության մասին արտահոսքով մղում են Արևմուտքին՝ արագացնել Հայաստանի հետ մերձեցման ընթացքը։

Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե ՀովհաննիսյանԱրթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են