Լրահոս
Կարևոր


Հնդկական զենք. PR՞, թե՞ անհրաժեշտություն

Քաղաքականություն

Հնդկական լրատվամիջոցների տեղեկություններով, հնդկական զենիթահրթիռային առաջին համակարգերը Հայաստան կժամանեն մինչև այս տարվա վերջ։ Նշվում է, որ այս հակաօդային պաշտպանության համակարգերից Երևանը պատվիրել է 15 միավոր՝ 720 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Akash-1S համակարգերը կիրառվում են իբրև համաժամանակյա ակտիվ թիրախային որոնման և թիրախավորման համակցություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, մասնավորապես՝ կործանիչներից, կառավարվող հրթիռներից և անօդաչու սարքերից:

Akash-1S-ը մշակվել է 1983 թվականին, իսկ սպառազինություն է ընդգրկվել 30 տարի անց։ Համակարգն ի վիճակի է օդային թիրախներ խփել 4-25 կմ շառավղով։ Բացի «Ակաշ» համակարգերից Հայաստանը վերջին երկու տարում Հնդկաստանից գնել է նաև «Պինակա» համալիրներ, դիպուկահար հրացաններ, անգամ ԱԹՍ-ների համար նախատեսված նռնակներ։ Հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը սկսեց զարգանալ վերջին երկու տարում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից պոկվելու, սպառազինությունների մատակարարումները դիվերսիֆիկացնելու կուրս որդեգրեց։

Հնդկական զենքը, ըստ էության, բավական լավն է, հնդիկները սպառազինություն արտադրելու համար գործակցում են ՌԴ-ի, Իսրայելի, արևմտյան երկրների հետ, զարգացած ռազմարդյունաբերություն ունեն։ Այդուհանդերձ, էական մի հարց կա. որքանո՞վ հնդկական զենքը կարող է ինտեգրվել ՀՀ Զինված ուժերում, բարձրացնել բանակի մարտունակությունը, նաև ֆինանսական ծայրահեղ բեռ չդառնալ ՀՀ տնտեսության համար։

Կարևոր է նաև լոգիստիկան, թե ինչպես է այդ զենքը հասնելու Հայաստան։ Տարանցման միակ ուղղությունն այս իմաստով Իրանն է, հնդկական բեռները ծովով հասնում են Չաբահար նավահանգիստ, այնտեղից էլ մեծ ճանապարհ կտրելով, ցամաքով տեղափոխվում են Հայաստան։

Ըստ փորձագետների, հնդկական զենքը թեև արևմտյան անալոգներից ավելի էժան է, բայց ավելի թանկ է, քան ռուսական սպառազինությունը, որ Հայաստանը գնում էր տասնամյակներ շարունակ։ Բացի այդ, թանկ է լինելու համալիրների համար նախատեսված հրթիռների արժեքը, որոնց մասին գործող իշխանությունները որևէ բառ այդպես էլ չեն ասել։

Հնդկական, ֆրանսիական, արևմտյան այլ երկրների սպառազինությունների ներկրումը Հայաստան, փաշինյանական իշխանությունը որպես դիվանագիտական մեծ հաջողություն է ներկայացնում, բայց մինչ օրս տնտեսական որևէ հաշվարկ չի ներկայացվել։ Միայն այդ հաշվարկներից հետո կարելի կլինի խոսել՝ արդարացվա՞ծ է արդյոք այդ սպառազինության ձեռքբերումը։ Իսկ մինչ այդ կասկածները մնալու և խորանալու են։ 

Աննա Վանյան

Պետք է ամեն գնով խուսափել Գազայի հատվածում հակամարտության վերսկսումից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՉեխիայում հայտարարել են՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև այս տարվա աշունՄիգրանտների արտաքսումը ԱՄՆ-ից կհանգեցնի ֆերմաների ճգնաժամի․ FT Վրացի միլիարդատիրոջ դուստրը տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցում կստանա՝ տանը վխտացող ցեցերի պատճառովՉեմպիոնների լիգա․ մեկնարկում է փլեյ-օֆֆը «Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում». Հասմիկ Խոջյանը պատմել է, թե ինչու է հայտնվել հիվանդանոցումՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ Լավրով Առանց Եվրոպայի մասնակցության ուկրաինական համաձայնություն չի կարող լինել․ ԿալլասՈսկու ֆյուչերսների գինը հասել է պատմական նոր առավելագույնին Այն մասին, ինչ առաքելությամբ է ստեղծված Հայաստանի Հանրապետությունը, և որն է նրա գոյության հիմնական իմաստը․ Ավետիք ՉալաբյանՀայ ժողովրդի և Հայաստանի բոլոր պրոբլեմների հիմքում ընկած է մեկ բառ՝ Արևմուտք․ Մհեր Ավետիսյան«Զանգեզուր» հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին (տեսանյութ) Ադրբեջանը Ռուսաստանի իրավիճակային գործընկերն է. Զատուլին Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումըԱլիևը հրամանագիր է ստորագրել «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ երթևեկության զարգացման նպատակով ՌԴ-ի հետ համագործակցության մասին Բախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն, որն էլ վթարի հետևանքով հայտնվել է մայթին, վիրավnր կա․ Shamshyan Հայտարարագրած գումարը չի հարկվի ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառնության պայմանագրեր․ Նաիրի Սարգսյան Խոշոր հրդեհ Այգեստանի տներից մեկում, գյուղապետն ու բնակիչները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. Shamshyan Ֆրանսահայերի հետ հանդիպումը հարթ չի անցել Փաստաբանների բողոքի դեմ իշխանությունը նոր միջոցներ է ձեռնարկելու 2024-ին հայտարարատուների կեսը հայտարարագիր չի ներկայացրել. Հրայր ԿամենդատյանՔՊ-ում միանշանակ կողմ չեն «Եվրաքվե»-ին Մի խումբ ֆրանսահայերի հետ հանդիպմանը պարագլուխը ՀՀ-ն փաստացի հռչակեց որպես օկուպանտ և ագրեսոր պետություն. Դավիթ ՍարգսյանՄամիկոն Ասլանյան. Անառակ որդու վերադարձըՆոր պատերազմի «նախերգանք»՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ Ջրանջատումներ՝ հազարավոր հասցեներում «ԶՊՄԿ թեկուզ կարճատեւ այս դադարը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներ կարող է թողնել»․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծինՄեզ էլի ասում են՝ մոռացեք, որ էլի ցեղասպանվեք. Մենուա ՍողոմոնյանՀռոմի Ֆիումիչինո օդանավակայանում տեղադրվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայկ Հարությունյանը ճանաչվեց «Մասնագիտական բարձր հմտություններ ունեցող, միջազգային փորձի փոխանակում կիրառող և բարձր վարկանիշ ունեցող վստահելի վիրաբույժ»Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ ՀայաՔվեի» կրթական հարթակի սաները հյուրընկալեցին «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Արսեն Գրիգորյանին4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին «Թշնամու գնդակ քեզ չհասավ... Ավտովթար․․․ » «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ն վերացական պետութուն չէ՛. Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի առաքելության մասին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ» Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ» «Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ» Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ» «Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ» Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ» Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». «Փաստ» Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»