Լրահոս
Կարևոր


Արցախի հարցը լուծված չէ. Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Տավուշի մարզում սահմանազատում անցկացնելուց հետո էլ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության շուրջ որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, և նույնիսկ քննադատում է ԵՄ մեղմիկ հայտարարություններն այդ կապակցությամբ։

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, ով առաջիկայում կլքի այդ պաշտոնը, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Կլաարն անդրադարձել է նաև Բաքվի առաջ քաշած կեղծ թեզերին, նկատել, որ երբեմն խաղաղության հասնելու համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։
«Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։ Առաջինն իրենց պապենական օջախներ ղարաբաղցի հայերի վերադարձին նպաստելն է, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդն այն հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է նորմալացման հետևանք լինի»,- նշել է Տոյվո Կլաարը, միաժամանակ հավելել, թե առաջնայինը արցախցի հայերի վերադարձի խնդիրն է։ Պաշտոնական Բաքուն անմիջապես է արձագանքել Կլաարին, անուշադրության մատնել նրա հարցազրույցում առկա ադրբեջանամետ մոտեցումները, կողմնակալ որակել որոշ հայտարարությունները՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող։

Ըստ Բաքվի, Կլաարի խոսքը հարված է այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է: Ավելին, Ադրբեջանը ադրբեջանցիների վերադարձի մասին ճամարտակելով իսպառ բացառում է արցախցիների վերադարձի հնարավորությունը, ինչը ապացուցում է, որ այդ երկիրը բոլորովին էլ չի մտածում ոչ խաղաղության պայմանագիր կնքելու, ոչ էլ փոխզիջումների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նախօրեին «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում էր նշել, որ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ Ըստ գեներալ-մայորի, հարցն այնպես են ձգել, որ առաջիկայում դրա լուծումը չի տեսնում։ Արշակ Կարապետյանը նշել է, նույնիսկ եթե Հայաստանի օրվա իշխանությունն ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։

«Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր կա, գոյություն ունի հայատյացության շնորհիվ։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանում ներքին իրավիճակը կտրուկ սրվելու է»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Աղբյուրը՝ Past.am 

Մի քանի ժամով գազ չի լինի Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվե Փաշինյանն այնքան է ստել, որ ոչ ոք նրան այլևս չի հավատում․ քաղաքացիՔաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում էԱյս վարչախմբին երաշխիքներ տալիս են միայն Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Սպասվում են տեղումներ, լեռնային մասերում` ձյան տեսքով Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ» «Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ» Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ» Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. Հովասափյան Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ» Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ» Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ» Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ» Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ» Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները. ՉալաբյանԽոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը «Հարբեցող ծաղրածուի» գրասենյակի ջղաձգումը ԱՄՆ ՊՆ-ն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին Անկախ և ինքնիշխան Հայաստանի ՌազմաՔաղաքական դաշնակիցը բարեկամ Ռուսաստանն է և վե՛րջ. Խաչիկ ԱսրյանԻնչպե՞ս է վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ո՞րն է Գյումրու «Երեխաների տուն» մանկատան 13-ամյա սանի մաhվան պատճառը Բայրամովը հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՈչ ոք թույլ չի տա այս վարչախմբին որևէ հայ գործչի արտահանձնել Բաքվին․ Ավետիք Չալաբյան49–ամյա կшխ ված կալանավոր՝ «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում․ հայտնաբերվել է նաև նամակ Ուկրաինայի բանակի զինծառայողները կարծում են, որ Կիեւն արդեն պարտվել է․ El Pais Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ Իրանում մեծ թափով զարգանում է արևային էներգետիկան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը ԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին Ադրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրում Այս իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարները. Ավետիք ՉալաբյանԳերժամանակակից ձայնային ու լուսային համակարգերով համալրված «Արենա կոնցերտ հոլը» բացեց դռները «Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan «Ուշադրություն»․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչներըՈրոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներԻշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց ԳյումրիումԱդրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը․ Աբրահամյան Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը