Լրահոս
Կարևոր


Թեհրանը չի հերքում, իսկ Բաքվում մտահոգված են

Քաղաքականություն

Ադրբեջանում խիստ են մտահոգվել բրիտանական The Telegraph պարբերականի հրապարակումից՝ պարզաբանում ակնկալելով Թեհրանից։ Իրանից, սակայն, ամենևին չեն շտապում արձագանքել։

Բրիտանական պարբերականն օրերս գրել էր, թե մինչ իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին։

Ընդ որում, նման զարգացումը համարվում է մեղմ դիրքորոշում։ Առավել կոշտ դիրքորոշման կողմնակից են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն առաջարկել է հարվածել ուղիղ Թել-Ավիվին։

«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա։ Նա առաջարկել է Ադրբեջանում կամ Իրաքյան Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»,- The Telegraph-ին ասել էր Իրանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել են, թե Բաքուն պաշտոնապես դիմել է Իրանին։

«Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրապարակված լուրը կեղծ է։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը սկսել է մտահոգել որոշ շրջանակների, որոնք փորձում են խաթարել այդ գործընթացը», - նշել է APA գործակալության աղբյուրը՝ հավելելով․- «Իրանի նորընտիր նախագահի՝ ազգությամբ ադրբեջանցի լինելու և նրա՝ Ադրբեջանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի ֆոնին ի հայտ են եկել ուժեր, որոնք ցանկանում են խաթարել երկկողմ հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ իրանական կողմը հերքեր այս պնդումները և ցրեր բոլոր կասկածները»։

Իրանական կողմը բոլորովին մտադիր չէ ցրել որևէ կասկած։ Ավելին, վստահաբար, կարելի է ասել, որ հենց Իրանից է եղել արտահոսքի աղբյուրը։ Հարձակման վտանգը ամենալուրջն ընդունել են հենց Իսրայելում։ Իսրայելական KAN պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։

Բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։ Սա պետք է մտահոգի հենց Ադրբեջանին, երբ նրա մերձավոր դաշնակից Իսրայելը, սեփական զինվորականներին չվտանգելու համար, նման որոշում է կայացնում։ Կհարվածի՞ Իրանը Ադրբեջանի տարածքին, թե՞ ոչ, պարզ չէ։ Պարզ է միայն, որ Թեհրանը չափազանց կոշտ զգուշացում է արել Բաքվին։

Նելլի Սարոյան

Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե ՀովհաննիսյանԱրթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր Ասողիկ