Լրահոս
Կարևոր

Քրեական կամ իրավախախտումների վիճակագրություն․ հանցագործությունների աճ է գրանցվել. Երեւանը զիջում է «քրեական» դիրքերը

Քաղաքականություն

Համավարակային ու մեկուսացման ամիսների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ երկար կլինի հասարակակագիտական ուսումնասիրությունների կենտրոնում: Այս մասին իր հոդվածում նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետ Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետեւ կատարվող գործընթացներն իսկապես աննախադեպ են (նկատե՞լ եք, որ մեր իշխանություններն է՛լ չեն օգտագործում աննախադեպ բառը): Իսկ հասարակական պրոցեսները իսկապես աննախադեպ են, մասամբ նաեւ անհասկանալի:

Տեսե՛ք, իրավախախտումների վիճակագրությունն արձանագրում է, որ անցած տարվա առողջ ապրիլին մեր երկրում արձանագրվել է «տրանսպորտային միջոցներ փախցնելու» 2 դեպք: Այս տարվա անառողջ` համավարակային ապրիլին արդեն 3 դեպք: Սույն փաստը բազում այլ իրավախախտումների տվյալների հետ անհավանական է թվում: Թեկուզ այն, որ 2019-ի հունվար-ապրիլին գրանցվել է 8 397 հանցագործություն: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 8 986: Չորս ամսվանից մեկուկես ամիսը արտակարգ վիճակի հետ է համընկնում:

Ուստի վիճակագրությունը հուշում-ճշտում է մտցնում` հանցագործությունների աճը գրանցվել է առաջին եռամսյակի հաշվին: Իսկ այս տարվա ապրիլին հանցագործությունների քանակը նախորդի համեմատ նվազել է մոտ 300-ով: Բայց ասվածից չի կարելի ենթադրել, որ արտակարգ դրության պարագային մենք խիստ օրինապաշտ վարքագիծ ենք դրսեւորել: Թեկուզ այն պատճառով, որ թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի ապրիլին 5-ական սպանություն է տեղի ունեցել երկրում: Իսկ այն, որ հրազենի ու ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների քանակը կրկնակի աճել է` հակառակն է ապացուցում: Դրանց թիվը 2019-ի ապրիլին 6 էր, 2020-ի ապրիլին՝ 12:

Բայց բուն վիճակագրությունը հակասական է: Տեսե՛ք, «ծանր» որակավորվող հանցագործությունների քանակն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում աճել է (մոտ 700-ով): Բայց ապրիլը նախորդ ապրիլի համեմատ նվազել է (299 դեպք` 2019-ի 351-ի դիմաց): Հակասականության ու քրեական իմաստով ավելի ծանր իրավիճակ կարելի է համարել այն, որ 2020-ին «առանձնապես ծանր» որակվող հանցագործությունների թիվն աճել է 2019-ի առաջին չորս ամիսների եւ ապրիլը ապրիլի համեմատ: 2019-ի առանձնապես ծանր հանցագործությունների քանակը 83 է, իսկ 2020-ինը` 104: Ընդորում անցած տարվա ապրիլին կատարվել է 21 «առանձնապես ծանր» որակվող հանցագործություն, իսկ 2020-ին` 27:

Այն, որ իրավախախտումների վիճակագրությունը որոշակիորեն տրամաբանական ու հասկանալի է, կարելի է դիտարկել գողությունների քանակական համադրմամբ: 2019-ին արձանագրվել է 937 գողություն, իսկ 2020-ին 708 (229-ով պակաս): Դժվար չէ հասկանալ, որ սա (առաջին հերթին) արձանագրվել է բնակարանային գողությունների կտրուկ կրճատման հաշվին: Այս ապրիլին գրանցվել է 93 դեպք, նախկինի 152-ի դիմաց:

Պարզ ասած, հենց սա կարելի է համարել իշխանությունների ու ոստիկանության կողմից արտակարգ վիճակի նկատմամբ թույլ վերահսկողության արդյունք: Եթե ասվածը բավարար չհամարվեց, կարելի է հավելել եւս մեկ տվյալ: 2019-ի հունվար-ապրիլին «իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ բռնության գործողություն» որակվող հանցագործության 10 դեպք է արձանագրվել 2019-ին: Իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 20 դեպք: 2019-ի ապրիլին այս հանցատեսակի արձանագրված քանակը 4 է: Իսկ այս տարվա ապրիլին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կրկնակիից ավելի են բռնության դեպքեր գրանցվել` 9: Արտակարգ դրությունը նպաստել է, որ «կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության» համար ավելի քիչ դեպքեր արձանագրվեն: 2019-ի ապրիլի 16-ի դիմաց՝ 2020-ի ապրիլին 14 դեպք:

Վերջում մեկ տվյալ` Երեւանը զիջում է «քրեական» դիրքերը: Նախորդ տարվա հունվար-ապրիլին մայրաքաղաքում էր արձանագրվել հանցագործությունների 52.1 տոկոսը: Իսկ այս տարի` 50.8:

Ահա մեր հունվար-ապրիլի իրավախախտումների պատկերը:

Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա Մանուկյան