Լրահոս
Կարևոր


Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի իրավապահները հերթական աղմկահարույց «բացահայտումն» են արել: Համենայն դեպս, երեկ մի սարսափազդու հաղորդագրություն տարածվեց, թե՝ կանխվել է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» հանցագործություն: Ըստ հաղորդագրության, մարդկանց ինչ-որ խումբ է ձևավորվել, որը այլ մարդկանց է հավաքագրել, որոնց տարել են այլ երկիր, որտեղ նրանց հետ զենքով պարապմունքներ են անցկացրել ու այդ ամենը՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, պարզ ասած՝ զինված հեղաշրջում անելու համար:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև այլ, բավականին խնդրահարույց ու բազում հարցերի տեղիք տվող ընդհանրական որոշ դետալներ էլ են նշվում: Ասում ենք՝ «ինչ-որ», որովհետև հենց հայտարարության մեջ է նշվում, որ «գործում» ներգրավված մի ամբողջ շարք անձինք, իրենց եզրաբանությամբ՝ «չպարզված» են: Երբ այս «գործը» հասնի դատարան (եթե հասնի դատարան), միգուցե այլ մանրամասնություններ էլ հայտնի դառնան, առհասարակ, եղե՞լ է նման խումբ, չի՞ եղել, իսկապե՞ս նման մտադրություն ունեցել են և այլն, և այլն: Սա թողնենք ժամանակին: Դրա համար նախ քննություն պետք է իրականացվի: Բայց, այ, թե ինչն է միանգամից ուշադրություն գրավում, եթե չասենք՝ աչք ծակում:

Տակավին նոր-նոր մեկնարկած «գործի» քննության մասին հաղորդագրության մեջ հստակ ու հատուկ, եթե չասվի՝ նպատակային ընդգծված են որոշակի հանգամանքներ: Ի մասնավորի, հատուկ շեշտվում է, որ հավաքագրվողներին վճարել են ռուսական ռուբլով, «վարժանքներն» անցկացվել են Ռուսաստանում, իսկ ներգրավված ու չկայացած «իշխանազավթիչների» մեջ արցախցիներ կան, կամ՝ ինչպես հայտարարության մեջ է նշվում, «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ»:

Կրկնում ենք՝ չգիտենք՝ եղե՞լ է նման խումբ, կապացուցվի՞, որ իրենց վերագրվող մտադրություններ են ունեցել ու գործողություններ արել, ի վերջո, գործի քննությունը դեռ նոր է սկսվել: Բայց արդեն իսկ հատուկ շեշտված են վերը նշված «մանրամասնությունները»: Տարբեր այլ գործերի պարագայում ՔԿ-ն չի շեշտում, չէ՞, որ այսինչ հանցանքի մեջ մեղադրվող այսինչը այս կամ այն բնակավայրի բնակիչ է, եթե կատարված հանցանքը ուղղակի կապ չունի տվ յալ տարածքի հետ: Իսկ այս «գործում», որը դեռ ինչպես հարկն է, չեն էլ քննել, վազելով նշել են՝ «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ...»: Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ՝ երեկ ամբողջ օրը թմբկահարելով, թե՝ տեսեք, ռուսական ռուբլի, Ռուսաստանի Դաշնություն, Ղարաբաղ:

Հա, ի դեպ, ի՞նչ կա այն «ԳՈՐԾԻ» քննությունից, որով պետք է պարզվի, թե Արցախի Հանրապետության բնակիչներն այդ ինչո՞ւ են դարձել «նախկին բնակիչ»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի ղեկավարը Որոշ հասցեներում գազ չի լինելու Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է» Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9% էՓորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին«Շատ շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար». Իվետա Մուկուչյան Տիգրան Ավինյանն աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ)Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքներըԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետԵրևանի 2806-ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ Իշխանությունը հերթական մահացու հարվածն է հասցնում գիտությանը և ոչ մեկի լսել չի ուզում. Չալաբյան ԶՊՄԿ ՓԲ Ընկերությունը համարվում է Հայաստանի լավագույն գործատուներից մեկըԿրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ» Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ» Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից. 5 հոգով փորձել էին տանել 100 մետր մետաղյա խողովակ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնԵրևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում էԼիբանանում Իսրայելի բանակի 10 զինվոր է զոհվել Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից«Աննկարագրելի մարդ, կին ու մամա». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի ծննդյան տարեդարձին «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ