Լրահոս
Կարևոր


Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունների ներքին և արտաքին քաղաքականությունները շաղկապված են։ Շատ հաճախ է նշվում, որ երկրի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, բայց չպետք է անտեսել, որ արտաքին քաղաքական միջավայրի ազդեցությունը երկրի ներքաղաքական իրավիճակի վրա նույնպես մեծ է լինում։ Իսկ եթե նախկինում պետությունները կարող էին գոյատևել ու զարգանալ մեկուսացման պայմաններում, ապա ներկա փուլում իրավիճակը բոլորովին այլ է։ Նույնիսկ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված հազարից ավելի պատժամիջոցների պարագայում անհնար է այդ երկրին մեկուսացնել։

Ու որոշ ուղղություններով Արևմուտքը նույնիսկ շահագրգռված է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Ընդհանրապես, գլոբալացման գործընթացի արագացումը նպաստել է, որ պետություններն ավելի շատ են փոխկապակցված միմյանց, համաշխարհային տնտեսությունը միահյուսված է, իսկ արտաքին ազդակների դերակատարությունն ավելի է մեծացել։ Ուստի, արտաքին քաղաքականության առումով ավելի նպաստավոր իրավիճակում հայտնվելու համար անհրաժեշտ է գործել՝ հետևություններ անելով այն միտումներից ու գործընթացներից, որ ներկայումս տեղի են ունենում։ Այս իրողության գիտակցումը հատկապես մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որ արտաքին միջավայրը մեր ապագայի համար թերևս ամենավճռորոշն է։

Ու հետաքրքրական է, որ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի արտաքին միջավայրին, նշում է. «Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր»։ «Շատ խելացի» մտքեր է արտահայտել Հայաստանի վարչապետը, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ է իր պաշտոնավարումից 6 տարի հետո Փաշինյանը հանկարծ հասկանում, որ միջազգային հարաբերությունների մասին իր պատկերացումները մնում են մակերեսային։ Իրականում չպետք է այդպես լիներ, քանի որ աշխարհն ու միջազգային հարաբերությունն այնքան էլ քաոսային չեն, ինչպես երևում է առաջին հայացքից։ Ինչպես ցանկացած գործող համակարգ, այնպես էլ միջազգային հարաբերությունները գործում են որոշակի օրինաչափությունների շրջանակում։ Իսկ այն դերակատարները, որոնք ըմբռնում են այդ օրինաչափությունները և գործում են դրանց համապատասխան, կարողանում են իրենց ճանապարհին հաջողություններ արձանագրել։

Իսկ այդ օրինաչափությունները հասկանալու համար պետք է սովորել ու, ամենակարևորը, գնահատել պրոֆեսիոնալիզմը։ Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը հակառակն է արել, իրեն թվացել է, թե ամեն ինչ գիտի ու որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Ու անգամ կարող է իրեն թույլ տալ զրոյական կետից սկսել բանակցությունները, իսկ բանակցային գործընթացի մասին տեղեկանալ հենց Ալիևից։ Այսքանով հանդերձ, նա միշտ իր իշխանության քայլերը դիվանագիտական հաղթանակներ է ներկայացրել, ինչպես 2020 թվականի հոկտեմբերին էր, երբ նշում էր, թե միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Բայց, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հետո պարզվում է, որ Փաշինյանի կողմից նշված դիվանագիտական հաղթանակներն ուղղակի խայտառակ ձախողումներ են։

Չէ՞ որ հենց Փաշինյանի խոստովանությամբ, հենց նույն միջազգային հանրությունն էր, որ նրանից պահանջում էր իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում։ Միջազգային հանրությունը այդպես էլ լուռ հետևեց, թե ինչպես է Արցախը կուլ գնում հանցագործ Ադրբեջանին, թե ինչպես է ՀՀ տարածքների մի մասն օկուպացվում։ Իսկ Փաշինյանն էլ հոժարությամբ կատարում է այն, ինչ իրեն Ադրբեջանն է պարտադրում։ Հիմա էլ հակառակորդը ցանկանում է ստորացուցիչ պայմանագիր ստորագրել տալ ու փոխել տալ ՀՀ Սահմանադրությունը։ ՀՀ իշխանությունների ձախողումների արդյունքում է, որ ՀՀ-ն հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման տարածքում, որը բարդ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Պետք է խորքային, ոչ մակերեսային գիտելիքներ ունենալ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են Ռուսաստան-Արևմուտք շահերի բախման գոտում։

Բայց Հայաստանի օրվա իշխանությունները անընդհատ ապացուցում են, որ իրենք հեռու են նման խորքային խնդիրները հասկանալու առումով: Կամ, ավելի վատ, ուղղակի չեն ուզում հասկանալ: Ի հավելումն, արձանագրենք, որ առանձին ուղղություններով էլ իշխանությունը ձախողվել է, քանի որ նախաձեռնողականություն չի ցուցաբերել։ Օրինակ՝ աշխարհաքաղաքական միտումները ցույց են տալիս, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում անընդհատ աճում է Չինաստանի քաշը, բայց Հայաստանի կողմից գրեթե նախաձեռնողականություն չի ցուցաբերվում Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների կազմակերպման ու կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ։ Ու սա միայն մեկ օրինակն է, այդպիսի օրինակները շատ են, ու դրանց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյան