Լրահոս
Կարևոր


Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության և գիտության ոլորտները բարդ ու դժվարին փուլում են հայտնվել, ինչը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ, որն ավելի շատ միտված է իրավիճակը խճճելուն, նոր խնդիրներ ստեղծելուն, քան առկա խնդիրներին լուծումներ տալուն։ Օրինակ՝ ԿԳՍՄ-ից անընդհատ ուսուցիչների համար լրացուցիչ խնդիրներ ու անիմաստ աշխատանք են ստեղծում, փոխանակ ուշադրություն դարձնեն կրթական բովանդակային հարցերի վրա։ Միայն ինչ-որ անբովանդակ ու մեծ ջանքեր խլող պահանջներ են առաջ քաշում, իբր նրանց ծանրաբեռնվածությունը քիչ էր։ Դրա համար էլ որոշ ուսուցիչներ դիմումներ են գրում՝ նախընտրելով հեռանալ համակարգից այն պարագայում, երբ միայն Երևանի ավելի քան 40 դպրոցում ուսուցչի 130-ից ավելի թափուր հաստիք կա։

Սա վկայում է այն մասին, որ հանրակրթության ոլորտը դարձել է, մեղմ ասած, ոչ հրապուրիչ, հատկապես որ ուսուցիչների աշխատավարձն այդպես էլ չի ավելացվում։ Եթե աշխատավարձի ինչ-որ բարձրացում էլ կա, դա հիմնականում պայմանավորում են ատեստավորմամբ, որն այնպես են կազմակերպում, որ հատուկենտ մարդիկ կարողանան հաղթահարել նախատեսված շեմը։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման գործընթացն ընդամենը մեխանիկական գիտելիքների ստուգում է, որը կապ չունի դասավանդման գործընթացի, գիտելիքի մատուցման ու աշակերտների գրանցած արդյունքների հետ։ Ու, ընդհանրապես, երբ կրթության ոլորտին առնչվող որևէ նախաձեռնություն է իրականացվում իշխանությունների կողմից, ապա մասնագիտական հանրույթի հետ քննարկում չեն անցկացնում, չեն դիտարկվում դրա բացասական կողմերն ու հնարավոր ռիսկերը, քանի որ ԿԳՄՍՆ-ում և կառավարությունում նստածները վստահ են, որ իրենք ամենագետեն ու որևէ մասնագիտական, փորձագիտական կարծիքի կարիք չունեն։

Պատահական չէ, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ պնդում են, թե օրվա իշխանությունները վարպետացել են ոչ թե կառուցման ու ստեղծման, այլ քանդելու հարցում։ Ժամանակին մեծ դիմադրության պատճառով չկարողացան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանի հետ, հիմա արդեն նախաձեռնություն են առաջ քաշել, որ 4000-ից ավելի ուսանողներ չունեցող բուհերը պիտի փակվեն։ Այսպես շարունակվելու դեպքում, երբ երիտասարդների շրջանում շարունակաբար նվազում է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը, առաջիկայում կարող ենք ունենալ ընդամենը մի քանի բուհ։ Որքան էլ ցավալի է, բայց քայքայելու գործընթաց է սկսված նաև գիտության ոլորտում։

Իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել իրենց կողմից առաջ քաշված նոր չափորոշիչներից, որոնց համաձայն, գիտահետազոտական ինստիտուտները պետք է ցրվեն համալսարանների վրա, իսկ մասնագիտացված գիտական ինստիտուտները դադարեն գոյություն ունենալուց։ Միևնույն ժամանակ, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ գիտության ոլորտում ընդգրկված մասնագետներից շատերն էլ թողնեն, հեռանան։ Ու պարզ է՝ երբ գիտության ոլորտում մնան հատուկենտ մարդիկ, ապա իշխանությունները կարող են ցույց տալ, թե աշխատավարձ են բարձրացրել։ Գիտաշխատողներին ներկայացված նոր պահանջների մեջ նշվում է «դրսի» բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակումը, ինչն ամենակարևոր դերակատարությունն է ունենալու ատեստավորման գործընթացում։ Իսկ արդեն բարձր դիրքերի հասած ու տասնամյակների փորձ կուտակած գիտնականները, ովքեր չեն համապատասխանի այդ պահանջին, նույնիսկ պաշտոնի իջեցում չեն կարող ունենալ ու դառնալ կրտսեր գիտաշխատող, պետք է թողնեն համակարգն ու հեռանան։

Ճիշտ է՝ պետք է նաև ընդունել, որ գիտնականների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր տասնամյակներ շարունակ լուրջ արդյունք չեն ստեղծել, նույն թեմայի շուրջ տարիներով հրապարակումներ են ունեցել՝ հետ ընկնելով ժամանակակից տեմպից, սակայն օգտվել են իրենց կարգավիճակից։ Որոշներն էլ փորձել են սեփականացնել իրենց հետազոտության ոլորտը՝ թույլ չտալով, որ երիտասարդ մասնագետներ մտնեն այդ դաշտ կամ առաջխաղացում արձանագրեն։ Իհարկե, այսպիսի մարդկանց մնալու հարցը կարելի է դիտարկել, բայց, միևնույն ժամանակ, հարկավոր է նկատի ունենալ, որ գիտական համակարգում աշխատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք մեծ փորձ են ձեռք բերել, կրթել ուսանողների ու արդյունքներ ապահովել՝ թեկուզ հայկական տիրույթում։

Ու այստեղ խնդիրը հատկապես լուրջ է հայագիտության պարագայում, երբ պետք է նաև երկրի ներսում հայագիտության ճյուղերի զարգացումն ապահովել, հասնել նրան, որ հայկական ամսագրերը բարձր վարկանիշ ձեռք բերեն։ Հայերենով նյութը օգտակար կարող է լինել նաև ուսանողներին կրթելու մասով։ Այլապես շեշտը դնելով արտասահմանյան ամսագրերում օտարալեզու հոդվածների վրա՝ տեղական դաշտի ու հայերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազելու է։ Բացի դրանից, գիտական ոլորտում ներգրավված ու հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք, աշխատանք չկատարելով հանդերձ, ուղղակի կարող են ուրիշների միջոցով իրենց անունները գրել տալ արտերկրյա ամսագրերում տպագրված հոդվածներում՝ ներկայացնելով որպես համատեղ հրապարակում։

Ու այդպես ոչ մի ներդրում չկատարելով՝ նրանք կմնան աշխատելու գիտության ոլորտում, իսկ մեկ այլ հետազոտող, որը թեկուզ հայկական ամսագրերում բարձրարժեք նյութեր է տպագրել, կարող է դուրս մնալ համակարգից։ Մյուս կողմից էլ՝ պետք է ուշադրություն դարձնել գիտական աշխատանքների արժեքի վրա, թե դրանցում ինչ նորույթ կա, ինչ օգտակարություն է ապահովվում։ Օրինակ՝ կարող է լինել մեկ աշխատանք, որը նոր մոտեցումներ վեր հանելով ու բացահայտումներ կատարով՝ իրենից ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան հարյուրավոր գիտական հոդվածներ, որոնք գրեթե ոչինչ չեն տալիս ու հիմնականում քանակ են ապահովում։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ աշխատանքի որակին ու քայլեր ձեռնարկել դրանք հանրայնացնելու ուղղությամբ։ Այլապես ստացվում է, որ միայն քանակ ապահովող ու բովանդակային արժեք չներկայացնող գիտաշխատողները կարող են դաշտում առավելություն ձեռք բերել, ինչի արդյունքում կունենանք գիտական համահարթեցում։

Բացի այդ, պետությունը պետք է նաև նախաձեռնողականություն ցույց տա որոշ թեմաների հետազոտության որոշման առումով, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից, այլ ոչ թե դաշտը թողնի ինքնահոսի, որ օտարերկրյա կասկածելի հիմնադրամներ գան ու հետազոտողներին դրամաշնորհներ առաջարկեն իրենց համար պետքական թեմաներով։ Ու, ընդհանրապես, անհրաժեշտ է մշտական դարձնել գիտության ոլորտում ներդրումներ կատարելը, քանի որ հնարավոր չէ առանց սերմեր ցանելու ու ժամանակի ընթացքում դրանք ջրելու արդյունքներ գրանցել։ Երբ ներդրում չի կատարվում, բայց ավելացվում են տարատեսակ պահանջները, դրա արդյունքում էլ երիտասարդների համար գիտության ոլորտն ուղղակի դառնում է ոչ գրավիչ, իսկ ուղեղների արտահոսքն՝ անխուսափելի։ Այնինչ, մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն ու մասնագիտական որակներն են, իսկ երբ դրանց վրա ուշադրություն չի դարձվում, անընդհատ նույն կոտրված տաշտակի առաջ ենք կանգնում։ Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ թշնամական ծրագիր է իրականացվում, որի նպատակը Հայաստանը թուլացնելն ու անդեմ դարձնելն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԴատապարտում ենք իշխող խմբակի նմանօրինակ գործողություններըՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Gyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունըՍուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք Չալաբյան (video)Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Թուրքիա ՝Էրդողանի հրավերովՀայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը վերադառնալու» իրավունքը. ԱլիևՀայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրըԵկեղեցու և կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ ՀայաՔվեի քայլերի մասինԱկբա բանկն ամփոփում է տարվա արդյունքներըԵկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես ՀՀ անվտանգության ճարտարապետության կառուցմամբ․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» շարունակում է հերթապահել Մայր Աթոռում. Դավիթ ՍարգսյանԴրանց դատը Նյուրնբերգից մարդաշատ և հոդվածաշատ է լինելու․ ԿամենդատյանՎստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից` Աստծո օգնությամբ․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը գործում է Բաքվի բռնապետի ուղիղ ցուցումով. Ավետիք Չալաբյան ՎԵՆՈՒՍՈՒՄ մեգազեղչեր ենԿանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինՍկսվում է ճակատամարտը․ Ալի ԽամենեիՎահե Հակոբյանն իր աջակցությունն է հայտնել Սամվել ԿարապետյանինՓաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՀայաստանում հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանությունՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածելԻրանում հերքել են նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին տեղեկությունըՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան«Տարածաշրջանը կարող է երբեք չտեսնել խաղաղություն, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի»․ Իրանի նախագահԻնչ նոր հայտարարություն են տարածել ԻրանիցՏարադրամի փոխարժեքները հունիսի 18-ինՍյունիքի մարզի գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել 34-ամյա մի կնոջ ու նրա եղբորըՄեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունըՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ ՍրբազանՓաշինյանը պոռնկությունից թող չխոսի, իր աչքի գերանը թող հանի, Եկեղեցին մեծ հեղինակություն է վայելում. Ավետիք ՉալաբյանԱրմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից վարչախմբի պարագլխի ապօրինի հրամանը չկատարելու պատճառով. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ հիվանդությունների դեպքում կարող է մարդը հանկարծ արթնանալ գիշերներըԱրմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից«Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա․ պատճառները մի քանիսն են»․ Թաթուլ ՀակոբյանUպանվել է Իրանի նախկին նախագահըԻրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim