Լրահոս
Կարևոր


Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար

Հասարակություն

Հոկտեմբերի 7-ին մեկնարկեց միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովը, որը հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ 

Համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ և հեղինակավոր խոսնակներ տարբեր երկրներից։ CMC համաժողովը դարձել է գիտելիքի փոխանակման, միջազգային համագործակցությունների և մասնագիտական աճի հարթակ․ վարպետության դասեր և պանելային քննարկումներ՝ առաջատար խորհրդատուների մասնակցությամբ։

Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն է։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես եկավ որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն Ucom-ն ամեն օր առնչվում է նորարար տեխնոլոգիաների հետ։ Այսօր տեխնոլոգիական զարգացումը բոլորիս առօրյա կյանքի պարտադիր մաս է, ու հեռահաղորդակցությունն այն ոլորտն է, որը տեխնոլոգիաները բոլորին հասանելի է դարձնում։ Բայց մեզ համար կարևոր է նաև շրջակա միջավայրի կայունությունը, և մենք փորձում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության նախագծերով միավորել այս երկու առաջնայնությունները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։ 

«Շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ Հայաստանում հյուրընկալում ենք այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Վստահ եմ, որ մեր մասնակիցները այստեղից կգնան նոր համագործակցություններով ու հնարավորություններով։ Նման միջազգային միջոցառումները ոչ միայն խթանում են երկրի խորհրդատվական և գործարար համայնքների զարգացումը, այլև ստեղծում են արժեքավոր հարթակ նոր գաղափարների փոխանակման, համագործակցության և նոր գործընկերությունների ձևավորման համար։ Մեր նպատակը միայն գիտելիքի փոխանակումը չէ, այլև այն արժեքների ստեղծումը, որոնք կմնան երկարաժամկետ»,-ասաց IMC Armenia տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Համաժողովին ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով բիզնեսում համապատասխանության, կայունության և պատշաճ ուսումնասիրության հարցերը՝ առանձնացնելով բիզնեսի թվայնացման կարևորությունը։

Արհեստական բանականության (ԱԲ) գործակալների և մարդանման ռոբոտների մասին խոսեց ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը։ 

Ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով թվային բիզնես միջավայրերում կողմնորոշման կարևորությանը, իսկ առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը կիսվեց կազմակերպություններում կայունության և թվայնացման խթանման իր փորձով։

Ելույթներով և պանելային քննարկումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատարներ Սանավբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn) և շատ ուրիշներ։

Համաժողովի օրակարգում նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվում են արդյունաբերության փոխակերպումը ԱԲ-ի միջոցով, ապագա աշխատուժի դինամիկան, հաճախորդների ներգրավումը, կայուն ներդրումները, բիզնես էթիկան, թվայնացումը և այլ կարևոր ուղղություններ։

Խոսնակների և թեմաների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է միջոցառման պաշտոնական կայքում՝ https://icmci2024armenia.org։ 

2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։

CMC համաժողովի օրերին հոկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենա նաև «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող նախագծերի համար և հաղթող են ճանաչվել 9 երկրներից ներկայացված նախագծեր, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ կան նաև մասնակից шинհայկական ընկերություններ ու նախագծեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան 44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով 2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ովՓաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք ՉալաբյանԵրրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ» Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ» Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ» Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ» Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանԱրևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ» Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ» Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. ԿոբախիձեՌուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆԱբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ Նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում․ Էդմոն ՄարուքյանԱլեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարելԻսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում․ Ռոնալդու Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենքեր, զինամթերք ու թմրանյութԱնցած 1 օրում բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարվածՆոյեմբերի 8-ից 11-ը՝ աննախադեպ ակցիա ԴոմուսումԻնչպես խոստացել էի՝ պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները․ Իվետա ՏոնոյանՈւզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրելԿադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտներըԹուրքերի անունից մեզ խաղաղություն առաջարկող հայերը դավաճաններ են. Արմեն ՄանվելյանՔրիս Ջենները իր 70-ամյակը վերածում է 007 առաքելության. Հայտնի մայրիկը կնշի Ջեյմս Բոնդի ոճով Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդի քարտուղարները «Երևան Սիթի»-ում խոշոր հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հրկիզման հոդվածով. ՔԿ Բայրամովը պատմել է, թե Լավրովը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ ինչ առաջարկ է արել Վերականգնվող էներգիան ապահովել է ԱՄՆ էլեկտրաէներգիայի արտադրության 32,8 տոկոսը Վախենո՞ւմ ես. Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին Հայտնի է՝ ինչ գործով է ձերբակալվել Վահան Քերոբյանն ու ևս 6 անձ Բանակցային գործընթացում Ուկրաինայի պատճառով առաջացած դադարը խոչընդոտում է hակամարտության կարգավորմանը. Պեսկով Աբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից