Լրահոս
Կարևոր


Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցը, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեկնել իր կողմից այդքան չսիրելի Ռուսաստան, հռետորական չէ, թեպետ կարող էր լինել այդպիսին: Չէ, մենք տեղյակ ենք, իհարկե, որ Փաշինյանն ու, ի դեպ, նաև ԱԳ նախարարը Մոսկվա էին մեկնել մասնակցելու համապատասխանաբար՝ ԱՊՀ ղեկավարների և ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդների աշխատանքներին: Սա՝ պաշտոնական փաթեթավորումը: Մոսկվա էր մեկնել նաև Ալիևը: Ու հենց այստեղ էլ հարցեր են ծագում. նախապես ակնարկվել էր, գրեթե պաշտոնապես, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև ուղիղ հանդիպում չի նախատեսվում: Ավելին, հընթացս պարզ դարձավ, որ Ռուսաստանն առաջարկել է տեղում եռակողմ հանդիպում կազմակերպել՝ Պուտին-Ալիև-Փաշինյան: Սակայն նույնքան արագ էլ հայտնի դարձավ, որ «կողմերից մեկը» չի ցանկացել, որ նման հանդիպում լինի:

Ակնարկներն այնքան թափանցիկ էին, որ դժվար չէ կռահել՝ այս «մի կողմը» Փաշինյանն է: Սա նրա կողմից հակառուսականության հերթական դրսևորումը կարելի է համարել, և տարբեր փորձագետներ, մեկնաբաններ դա այդպես էլ բնորոշում են: Փաշինյանն ու իր թիմը նման մոտեցումը բնորոշում են որպես ինքնիշխանության, «առանց միջնորդների» բանակցությունների դիրքավորում: Սակայն երկու պաշտոնական ընդգծումներն էլ խախուտ են ու չեն դիմանում քննադատության, իսկ որ ավելի վատ է՝ չեն դիմանում բուն իրականությանն ու առկա իրողություններին: Իրականությունն այն է, որ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, եթե բոլորին ամեն ինչ խոստանալն ու իբր «ֆռռացնելն» է, հանգեցրել է այն բանին, որ Հայաստանը կորցնում է սուբյեկտայնությունը:

Ալիևի հետ Փաշինյանի՝ ուղիղ չհանդիպելը տարօրինակ տպավորություն է թողնում այն ելույթների խորապատկերում, որ անընդմեջ ունենում է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը: Մի նման ելույթ էլ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում ունեցավ, որով, անկասկած, բավականին ուրախացրեց Ալիևին ու թուրքերին, առավել ևս՝ ադրբեջանական թուրքերին: Ելույթը կա, հրապարակված է, կասկածողները կարող են ինքնուրույն ընթերցել այդ ճառն ու համոզվել, որ Փաշինյանի ասածի ամբողջ իմաստն այն էր, որ ինքը պատրաստ է տալ, տվել է ու շարունակելու է տալ Ադրբեջանին (թշնամիներին) այն ամենը, ինչ նրանք ուզեն, պատրաստ է միջանցք էլ տալ, տո, եթե կուզեք՝ Հայաստանն էլ կտա, միայն թե իրեն մի թղթի կտոր տան՝ «խաղաղություն» վերնագրով, ու կարևորը՝ իր իշխանավարումը շարունակվի: Դա թույլի, պարտվածի, թշնամու առաջ հրապարակայնորեն նվաստացածի ու նվաստանալ շարունակողի ելույթ էր: Թե բա՝ «տարածաշրջանում խաղաղություն, հաղորդուղիներ...»: Մարդ ինչ աստիճանի պետք է կտրված լինի կամ միտումնավոր ձևանա կտրված, որ ներկա իրավիճակում ինչ-որ տարածաշրջանային խաղաղության մասին դատարկ ելույթներ ունենա: Եվ, ահա, այդքան խաղաղասիրաբար տրամադրված Փաշինյանը, պարզվում է, Ալիևի հետ չի ցանկանում հանդիպել:

Դե, պարզ է, եթե Շառլ Միշելը կամ ԱՄՆ Պետդեպից ոչ մեկը չկա, Փաշինյանը չի ցանկանա: Այ, եթե Պուտինի փոխարեն լիներ Էրդողանը, չկասկածեք, սիրով կհանդիպեր: Լավ է՝ գոնե Պուտինի հետ հանդիպեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ, ամեն դեպքում, ունեցել էր հայ ժողովրդին վերջին 4-5 տարվա մեջ համատեղ ուժերով ահռելի կորուստներ պատճառած Ալիևի ու Փաշինյանի հետ: Ըստ շրջանառված տեղեկությունների, այդ առանձին հանդիպումներում քննարկման առարկաներից մեկը եղել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև խոսվել է հայ-թուրքական, հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահ ուժերն աստիճանաբար Հայաստանի ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու խնդիրը:

Կարճ ասած՝ Հայաստանից ռուսական ուժերին դուրս քշելու թուրքական երազանքի իրականացմանն առնչվող ևս մի հարց: Ամենից հատկանշական, եթե կուզեք՝ առանցքային պահերից մեկը՝ այս մոսկովյան վոյաժի հետ կապված, այն է, որ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը հայտարարեց, որ չի միանում «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Դատելով վերնագրերից ու հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կացությունը, առավել ևս՝ Փաշինյանի «ինչ-որ թուղթ» ստանալու սևեռումը, առավել ևս տարօրինակ է, որ այդ փաստաթղթերին ՀՀ-ն չի միացել: Չնայած, Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի այդ ո՞ր մի քայլն է տրամաբանական, որ այս մեկը լիներ: Բայց այստեղ էլ որոշակի «տրամաբանություն» կա. դա Փաշինյանի իշխանության կողմից արևմտյան շահերի սպասարկումն է՝ ի վնաս Հայաստանի շահերի: Այս չմիանալը գործնականում ցուցադրական դեմարշ էր Պուտինի ու Ռուսաստանի դեմ: Այստեղ էլ, ահա, պարզվում է հարցի բուն պատասխանը, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը մեկնել Մոսկվա ու իր հետ տարել Արարատ Միրզոյանին:

Նրանք այնտեղ էին մեկնել մյուս ներկաների ու հատկապես Ալիևի ֆոնին կտրուկ հակառուսականությամբ առանձնանալու նպատակով: Հո հենց այնպե՞ս չէր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, մի տեսակ ձեռառնողական տոնայնությամբ, հետաքրքրվում էր Արարատ Միրզոյանից, թե Հայաստանում կա՞ այն երևույթը, երբ երեխաները իրենց շան տեղ դրած, չորեքթաթ են քայլում... Չկասկածեք, նման հարթակներում ու այդ մակարդակի վրա երբեք ոչ մի պատահական բան չի ասվում: Ինչպես, բնականաբար, պատահական չէր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դինամիկ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը: Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի: Սա, ինչպես ռուսները կասեին, նուրբ ակնարկ է՝ խոշոր հանգամանքների վերաբերյալ: Այո, կարող է 14-16 միլիարդի հասնել: Իսկ կարող է և չհասնել: Սա ակնարկ է, թե ինչ չափով է Հայաստանը տնտեսապես շաղկապված ռուսական տնտեսության հետ, և ինչեր կարող են լինել, եթե Արևմուտքի ցուցումով Փաշինյանը խզի այդ հարաբերությունները:

Ի դեպ, Արևմուտքին էլ արդեն 12 միլիարդ դոլար են պարտք... Հա, քիչ էր մնում մոռանայինք, Փաշինյանը Մոսկվա էր մեկնել նաև... հեծանիվ քշելու համար: Ճիշտ է, դերասանական ցուցադրությունը ձախողվեց, քանզի ինչ-որ «չուզողներ» հեռվից նկարել էին, որ Փաշինյանի մոսկովյան հեծանվավազքի համար գետափնյա փողոցն էր փակվել, իսկ նրան էլ ուղեկցում էին երկու «թիկնապահային» հեծանվորդ, 7-8 թիկնապահական ավտոմեքենաներ, չհաշված՝ ճանապարհային ոստիկանությունն ու ռեանիմոբիլը: Կարելի է, հարկավ, մի սալ յուտ էլ այդ առթիվ «խփել», բայց իրականում տխուր է: Իսկ այն, որ պետության ղեկավար համարվողը տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշելու կոլեկցիոներ է, արդեն ոչ թե տխուր է, այլ օնլայն ռեժիմով ծավալվող ողբերգություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԼավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունի«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Լիբանանի հայ համայնքը Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքումUcom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգային նշանակություն ունի. Արմեն Մանվելյան Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառերԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներինԱռաջին արևային էլեկտրակայանը տիեզերքում կգործարկվի 2030 թվականին Վիճաբանությունից հետո 28-ամյա երիտասարդը մաhացել է Մոլդովական խորամանկություն. ինչպես հաղթել ընտրություններում՝ սփյուռքի շնորհիվ Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսովՓաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Մենք կրկին կլինենք անհաղթահարելի․ Գագիկ ԾառուկյանՉարենցավանում տեղի ունեցած ծեծկռտnւքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբшկալվածներ և վիրшվորներ Ուշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր24 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է Ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում Կարևորելով գիտության դերն ու որակյալ կրթությունը` ԶՊՄԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Մայր բուհի հետ Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղումԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Հրդեհ՝ Ծովինար գյուղի մանկապարտեզի մոտակայքում․ այրվել է անասնակերԱվտովթար՝ Կոտայքի մարզում«Բարսելոնա»-ն կարող է ձեռք բերել Ֆրանսիայի ամենատաղանդավոր դարպասապահներից մեկին Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղա Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է Ջասթին և Հեյլի Բիբերների արտաքինը մտահոգել է երկրպագուներին (լուսանկար) Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրին Ինդոնեզիայում արգելվել է iPhone 16 և Google Pixel սմարթֆոնների վաճառքը Գարիկ Կարապետյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր Այս վարչախմբի միակ նպատակն իշխանության մնալն է. Մենուա ՍողոմոնյանՌուս-ուկրաինական հակամարտnւթյան արդարացի լուծում պետք է գտնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում. Թուրքիայի ԱԳ նախարար Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-ի Ձեր տունը՝ ըստ կենդանակերպի նշանի Նոյեմբերի 2-ին ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով հավաքագրվել է 23,192,300 դրամ. քաղաքապետի խոսնակ Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին Anker ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր պորտատիվ արևային վահանակ՝ Solix PS100-ը, որը փոքր չափսերով է Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի աֆրիկյան 14 երկրի գործընկերների հետ Վթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են Հրդեհ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում Ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվը շարունակում է աճել․ Իսպանիայի վարչապետ Լիանա Վանոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով վիրահատությունից հետո իր կազմվածքը Կադիրովը չեղարկել է Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներին գերի չվերցնելու հրամանը