Լրահոս
Կարևոր


Իշխանությունը գնում է ընտրությունների․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է. գալիք ընտրություններում պայքարել իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն վերցնելու համար։

Առաջին դեպքում՝ դա այլ հոգեվիճակով, ընդգծված վճռականությամբ, սեփական հնարավորությունները իրական գնահատելով ընտրության գնալն է, մյուսը՝ ընդդիմադիր կոմֆորտի համար պայքարը, որի մոտիվացիան բացառապես անձնական է։

Իշխանությունը բնականաբար ունի իր հաշվարկները, և նրան ձեռնտու է 2021-ի մրցակցային պատկերը։ Իշխանությունը բնականաբար հասկանում է, որ չունի նախկին ձայները (680 հազար), բայց հասկանում է նաև, որ մյուսները նույնպես չունեն իրենց արձանագրած ցուցանիշները։ Համաչափ (կամ նույնիսկ անհամաչափ) կորուստներով նույն մրցակցային դաշտը  հնարավորություն է տալու իշխանությանը՝ վերարտադրվելու։

Իշխանությունն անթաքույց գնում է ընտրությունների։ Արտահերթ թե հերթական ընտրություններով այս իշխանությանը հաղթելու և երկրում խորքային ռեստարտ ունենալու համար անհրաժեշտ են նոր ուժեր, նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր գաղափարներ։ Այստեղ սիրել-չսիրելու հարց չէ, և հատուկ ընդգծեմ, ներկա-նախկին հարց չէ. առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք և հաջողության հավանականություն ունեն նաև 2021-ի դերակատարները։ Այլ հարց է, որ դա պետք է արվի ճիշտ ձևաչափերով ու ճիշտ ասելիքով։

Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններում, լինի հերթական, թե արտահերթ, ավելի քան հնարավոր է հաղթել և ձևավորել նոր իշխանություն։ Բայց դա հնարավոր է անել, եթե լինեն նոր միավորներ, նոր, թեկուզ այս պահին անհավանական թվացող դաշինքներ, նոր ասելիքով։ Գոնե այն պարզ պատճառով, որ այսօրվա և 2021-ի իրականությունները լրիվ տարբեր են։

Պարզ ասած. իշխանությունը գնալու է ընտրությունների՝ բացառապես իշխանություն պահելու համար. այն Հայաստանին առաջարկելու ոչինչ չունի։ Եթե մենք կարողանանք ձևավորել հավաքական ուժ (ուժեր), որոնք գնալու են ընտրության՝ իշխանություն վերցնելու և Հայաստանին նոր բան առաջարկելու համար, ունենալու ենք հաջողություն։ Իսկ եթե դրվող խնդիրը հերթական անգամ ընդդիմության մեջ լինելն է, ապա դա մասնավոր շահի սպասարկում է, և ընդդիմադիր ուժերի  ճարտարապետներն ու մասնակիցները դա պետք է հենց սկզբից ազնվորեն ընդունեն։ Հայ ընտրողը պատրաստ է դուրս գալ տնից և գնալ ընտրատեղամաս, եթե տեսնի, որ իշխանություն փոխելու խնդիր և հնարավորություն իրոք դրված է։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ Փորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Հայր իմ». Արսեն Սաֆարյանը ներկայացրել է հայրերին նվիրված երգ «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՏաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Պետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան Բանգլադեշի նախկին վարչապետ Հասինան մեղադրվում է հարյուրավոր ուսանողների մահվան մեջԲաքվում կալանավորել են «Վագներ»-ի կազմում կռված ադրբեջանցիներինԵթե ձեր տանն ունեք ջրի պիստոլետներ, մեղադրվում եք ահաբեկչության մեջՓաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն էՁախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանությունՓաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-նՀՀ քաղաքացիները կանգնել են խնդիրների առաջ․ մերժում մերժման հետևից. «Հրապարակ»ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվելՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Եվրոպայի չեմպիոն Տաթև Հակոբյանը ամուսնացել է (լուսանկարներ)Վրաստանում դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը բացահայտվել էՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումԳյումրիում ծառայող 23-ամյա զինծառայողը կրակել է իր ճակատինԳյումրիում ծառայող 23-ամյա զինծառայողը կրակել է իր ճակատինՓաստեր, որոնք չեն կարող անտեսվել. Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին և ԱլիևինԲիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել Ջուր չի լինի որոշ հասցեներում«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվեցՄիայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք ենԱշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025-ինՏարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՍյունիքի մարզում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըԵրևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը Կարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա Կոստանյան