Լրահոս
Կարևոր


Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվել

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։

Հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Ութ անձ ճանաչվել է տուժող:

Ըստ տուժողներից ստացված հաղորդումների և նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների՝ սոցիալական ցանցերում ընկերության անունով հրապարակվել են գովազդային բնույթի հայտարարություններ՝ պատվերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տարբեր մակնիշի էլեկտրամոբիլների ձեռք բերման վերաբերյալ։  

Այդ հայտարարություններում նշված կոնտակտային տվյալներով անձինք կապ են հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ և, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակում քաղաքացիների և ընկերության տնօրենի միջև կնքվել են պայմանագրեր։

Համաձայն դրանց՝ ընկերությունը պարտավորվել է, որպես կանոն, 2,5 ամսվա ընթացքում Չինաստանից այդ անձանց համար ներկրել և նրանց հանձնել վերջիններիս կողմից պատվիրված մակնիշի էլեկտրամոբիլներ, իսկ պատվիրատու անձինք մինչ այդ պետք է վճարեն սահմանված արժեքի շուրջ 70 տոկոսի չափով կանխավճար։   

Պայմանագրերը կնքելուց հետո, օրերի ընթացքում, տուժողները ընկերության հաշվեհամարին կամ ընկերության ներկայացուցիչ հանդես եկած անձանց առձեռն, որպես կանխավճար, փոխանցել են տարբեր չափերի՝ շուրջ 4մլն.-ից մինչև 10մլն. ՀՀ դրամ գումարներ։ Սակայն ժամկետները լրանալուց հետո, չստանալով էլեկտրամոբիլները կամ դրանց գնման համար իրենց փոխանցած գումարները, այլևս չեն կարողացել կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։

Նախաքննությամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերության գործունեության արդյունքում դեռևս նախաքննությանը հայտնի 8 տուժողներին, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 46․182․787 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ընկերությունների կամ առանձին անհատների հետ նման գործարքներ կնքելուց առաջ հավաստիանալ նրանց վստահելիության մեջ, իսկ այն անձանց, որոնք կարող են տուժած լինել «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով, դիմել իրավապահ մարմիններին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկներըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դիմшկшվորված ոստիկանները բերմшն ենթարկում Շահումյանցի Ժիրոյին Հայտնի է՝ երբ կվճարվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակը Առաջարկում եմ Համախմբվել Հանուն անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի․ Մհեր Ավետիսյան Դեկտեմբերի 2-3-ին ջուր չի լինի որոշ հասցեներում Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը ՀՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին․ Հենրիխ Դանիելյան«Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել» EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին ՆԳՆ-ն՝ մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մաhվան դեպքի մասին Արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իմ առաջնային առաքելությունն է. Սոսե Չանդոյան «Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր մանրամասներ՝ 4-ամյա աղջկա մահվան վերաբերյալ «THE LEADER 2024». տարվա բարերարի գլխավոր մրցանակը շնորհվել է Գագիկ ԾառուկյանինՖասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից Երևանում մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջիկ է մաhացել․ Shamshyan Իշխանությունը կորցնելու է, ապա՝ ցմահ դատապարտվի. Նաիրի Սարգսյան Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը Կդիմի՞ Հայաստանը Միջազգային քրեական դատարանին Հրդեհ՝ Գուգարք գյուղում․ տնակ է այրվել Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «Հայաքվե»«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե ՀովհաննիսյանՍիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկարՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըՍիրիական բանակը մոտ 1 հազար ահաբեկիչ է ոչնչացրել Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի և դրա համար կանի հնարավոր ամեն ինչ. ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիև Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Սաներից հինգը վերադարձավ մրցանակով«Կրթվելը նորաձև է»․ Փաշինյանը միացել է Աննա Հակոբյանի նախաձեռնությանը (տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են. «Հայաքվե»Ձմեռ է գալիս, հոսանքի հարցում խնդիրներ ենք ունենալու. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան տուժածներ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը Կենդանակերպի խորագիր. կյանքի ձեր կարգախոսն ըստ կենդանակերպի նշանի «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լաս Պալմաս»-ին Իրանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Թուրքիա «Խաղի կանոնների փոփոխություն». նոր նախագիծը Լոնդոնի մարզադաշտին «կստիպի» էներգիա արտադրել «Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններովՀայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը