Լրահոս
Կարևոր

ԱԱԾ-ն կարող է ծառայել ազգային շահերին կամ հակառակը

Հասարակություն

Ուժայինների նշանակումը շաբաթվա անակնկալ նորությունն է, ինչը շատերի համար մնում է անբացատրելի։ Ի՞նչ իմաստ ուներ, օրինակ՝ ԱԱԾ նոր պետի նշանակումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ խոսեց երկրում օտարերկրյա գործակալների առկայության մասին։ Եթե ՀՀ-ում առաջիկայում ռուսական լրտես կբացահայտվի, ապա լուրջ բան է փոխվել։ Եթե՝ ոչ, ապա այս նշանակումն իմաստ չունի։ Իսկ եթե ԱԱԾ-ն ծառայելու է պետության առաջընթացին, ապա ենթադրելի է, որ առաջիկայում Լյուստրացիա պիտի իրականացվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նորանշանակ պետի առաջ, ենթադրաբար, դրել է արժեքային հստակ պահանջներ, որոնք նախկինում չեն դրվել, երբ նույնիսկ պարկեշտ և հայրենասեր կադրերը օծվում էին ոչ թե որպես ՀՀ, այլ ռուսական շահերը սպասարկող, և ծառայում նախկին գաղութարարին։ Պատմությանը հայտնի են նաև հակառակ տրամաբանությամբ դեպքեր, երբ երիտասարդ, անփորձ կամ վիճելի ծագմամբ կադրերը ճիշտ արժեքային հրահանգավորման դեպքում դարձել են ինքնիշխանության նվիրյալ պաշտպաններ։ Այսօրվա անվտանգային խնդիրների մի մասը ֆինանսական բնույթ են կրում։ Եթե նոր նշանակումը բեկումնային է լինելու, ապա ֆինանսական շահերը կփոխարինվեն արժեքայիններով։ Եթե չեն սահմանվել հստակ արժեքներ, գաղափար, իդեալ, ապա միակ չափորոշիչը կրկին կլինի փողը։ Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի հակառակորդներն ավելի շատ փող ունեն, քան կարող է առաջարկել Հայաստանը։ Եվ եթե Փաշինյանի կողմից ԱԱԾ նորանշանակի առջև չեն դրվել արժեքային հստակ սահմաններ, ապա վերջինս, կարող է կրկնել նախկինների սխալն ու բացթողումը, գայթակղվել նույն մեղքով և նույնկերպ գործել Հայաստանի դեմ։
Պետական պաշտոնյային կառավարելու գործուն միջոց է կոմպրոմատը, որը կիրառվում է որպես շանտաժի լծակ։ Այստեղ էլ հակառակորդներն ավելի հարուստ են, եթե հաշվի առնենք, որ ԿԳԲ-ի արխիվները ոչ միայն չեն բացվել, այլ, ըստ ասեկոսեների, գտնվում են այլ երկրում։ Հետևաբար՝ կոմպրոմատային շանտաժները չեզոքացնելը ազգային անվտանգության խնդիր է։ Եվ ակնկալվում է, որ իշխանություններն ու, մասնավորապես, ԱԱԾ-ն առաջիկայում կազատեն քաղաքացիներին ԿԳԲ-ական ավանդական ճնշումից, մանիպուլյացիայից և շանտաժից։
Մեր պաշտոնյաների մի մասը չարամտորեն կամ միամտաբար կասկածում է, որ Հայաստանն անկախ է։ Այս առումով՝ իշխանություններն, այդ թվում՝ ԱԱԾ-ն պարտավոր են բացահայտել և պատժել անկախությունը կասկածի տակ դնողին, ինքնիշխանության դեմ հրապարակավ արտահայտվողին (օրինակ՝ ՀՀ քարտեզը կիսատ գծողին)։ Եթե ԱԱԾ նոր պետին նշանակել է ՀՀ վարչապետը, ապա այս հարցում բան կփոխվի, և անկախության, ինքնիշխանության դեմ խոսողն ու գործողն անպատիժ չեն մնա։ Եթե ԱԱԾ թիրախում կլինեն օտար՝ հայ ժողովրդին և Հայաստանին չառնչվող հետաքրքրությունները, նշանակում է՝ «նշանակումն» արվել է դրսից։
Թաթուլ Մկրտչյան

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան