Լրահոս
Կարևոր


Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը

Ապրելակերպ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցու ոչնչացմանը. 

«Համաձայն Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկման, ադրբեջանական կողմը 2023 թվականի հոկտեմբեր և 2024 թվականի ապրիլ ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ոչնչացրել է օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի 19-րդ դարի եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր 19-րդ դարի երկրորդ կեսին:

Եկեղեցու շուրջը փռված է եղել համաժամանակյա ընդարձակ գերեզմանատունը, որն ադրբեջանական կողմը ոչնչացրել էր դեռևս 1989-1993 թվականներին, այդ տարիներին էլ ադրբեջանական կողմը միտումնավոր վնասել է նաև եկեղեցին: Առանձնահատուկ կերպով փշրվել էին հայատառ արձանագրություններ պարունակող տապանաքարերը, շրջակա տարածքների խաչքարերը:

Տանձատափ գյուղը Հակարի գետի ստորին հոսանքում տեղակայված երբեմնի հայկական գյուղերից էր, վերջիններս էլ պատմական Կովսական գավառի մասն էին կազմում: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները վերացրել էին գավառի հայկականությունը ցուցող հուշարձանների զգալի մասը՝ եկեղեցիներ, մատուռներ, հայկական գերեզմանոցներ: Իսկ վերջին հայկական գյուղերը հայաթափվել էին 1960-ական թվականներին: Շրջանի հայկական գյուղերի հայաթափման, երկրամասը ադրբեջանցիներով բնակեցման գործընթացը սկսվել էր դեռևս 1930-ական թվականներին, երբ ձևավորվել էր Զանգելանի շրջանը, որի կազմի մեջ էր մտել Կովսականի զգալի մասը:

Նախքան 1993 թվականը, երբ շրջանը ազատագրվել էր, ադրբեջանական կողմը զգալիորեն ոչնչացրել էր շրջանի հայկականությունը ցուցող հուշարձանների մեծ մասը՝ քանդելով, վթարային դարձնելով եկեղեցիները, ջնջելով, քերելով հայերեն արձանագրությունները և այլն: Կարող ենք փաստել, որ Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով, ադրբեջանական կողմը շարունակում և կարծես վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը:

Մեր արձագանքը

Տանձատափի եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Տանձատափի եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։

Ֆիզիկական վնասներից բացի, Տանձատափի եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է ․  «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում  և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում  նշվում է,  որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով  երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը»։ 

Հայտնի է՝ երբ կվճարվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակը Առաջարկում եմ Համախմբվել Հանուն անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի․ Մհեր Ավետիսյան Դեկտեմբերի 2-3-ին ջուր չի լինի որոշ հասցեներում Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը ՀՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին․ Հենրիխ Դանիելյան«Կիրանցի բնակչությունը 3 մասի է պառակտվել» EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին ՆԳՆ-ն՝ մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մաhվան դեպքի մասին Արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իմ առաջնային առաքելությունն է. Սոսե Չանդոյան «Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր մանրամասներ՝ 4-ամյա աղջկա մահվան վերաբերյալ «THE LEADER 2024». տարվա բարերարի գլխավոր մրցանակը շնորհվել է Գագիկ ԾառուկյանինՖասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից Երևանում մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջիկ է մաhացել․ Shamshyan Իշխանությունը կորցնելու է, ապա՝ ցմահ դատապարտվի. Նաիրի Սարգսյան Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը Կդիմի՞ Հայաստանը Միջազգային քրեական դատարանին Հրդեհ՝ Գուգարք գյուղում․ տնակ է այրվել Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «Հայաքվե»«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե ՀովհաննիսյանՍիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկարՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըՍիրիական բանակը մոտ 1 հազար ահաբեկիչ է ոչնչացրել Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի և դրա համար կանի հնարավոր ամեն ինչ. ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիև Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Սաներից հինգը վերադարձավ մրցանակով«Կրթվելը նորաձև է»․ Փաշինյանը միացել է Աննա Հակոբյանի նախաձեռնությանը (տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են. «Հայաքվե»Ձմեռ է գալիս, հոսանքի հարցում խնդիրներ ենք ունենալու. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան տուժածներ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը Կենդանակերպի խորագիր. կյանքի ձեր կարգախոսն ըստ կենդանակերպի նշանի «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լաս Պալմաս»-ին Իրանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Թուրքիա «Խաղի կանոնների փոփոխություն». նոր նախագիծը Լոնդոնի մարզադաշտին «կստիպի» էներգիա արտադրել «Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններովՀայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը