Լրահոս
Կարևոր


Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը  տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։   
 
Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկել իրական զարգացման հիմք ունեցող, աշխատող մի գաղափար, ինչպիսին կարող է լինել ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը։ ԲՐԻԿՍ-ի ներուժն ու զարգացման հնարավորություններն այսօր մանրամասնորեն քննարկվում են նույն արևմուտքում, սակայն գրեթե զրոյական ուշադրության են արժանանում հայաստանյան տիրույթում։ Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, հիմնավորել, տեսանելի դարձնել պետական շահը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու շահն այս հեռանկարում։

Ժամանակն է, որ քաղաքական միավորները, նոր կառույցները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության։

Սա առաջարկում է անել ԵՄ-ի անդամակցության հանրաքվե, որը արհեստական և զրոյական հեռանկարով պրոցես է, ուրեմն դիմացը պետք է լինեն ուժեր, որոնք կառաջարկեն գնալ ԲՐԻԿՍ-ին անդամակցության ճանապարհով՝ իրական հեռանկարներով։

Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ անդամ է, Հայաստանի անմիջական հարևան Իրանը՝ նույնպես, Ադրբեջանն ու Թուրքիան հայտ են ներկայացրել։ Վրաստանը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները, մեր պոտենցիալ աջակից խոշոր պետությունները, որոնց հետ կարող ենք անել լուրջ բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային ծրագրեր, ԲՐԻԿՍԻ անդամ են՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Շատ շուտով Հայաստանը կարող է ոչ թե պարզապես սահմանակից լինել ԲՐԻԿՍ-ին, այլ՝ շրջապատված ԲՐԻԿՍ-ով։

Ե´վ լոգիստիկ հնարավորությունների, և´ նոր խոշոր ենթակառուցվածքների ստեղծման, և´ անվտանգության ու կովկասյան նոր ճարտարապետության, և´ նոր դաշնակիցների ձեռքբերման , և´ ֆինանսական աղբյուրների ձեռքբերման տեսակետից ԲՐԻԿՍ-ը այսօր մեզ համար շատ կարևոր է։
 
ԵՄ մեզ ոչ ոք չի հրավիրում և չի սպասում, ԵՄ հետ մենք տեսանելի ապագայում չունենք ցամաքային ճանապարհի որևէ հեռանկար, և այս պայմաններում ՀՀ իշխանություններն ընտրել են սովորական պոպուլիզմի ու պետական ավանտյուրիզմի ճանապարհը։
Հակադիր դաշտի խնդիրը ոչ թե իշխանություններին հարցեր տալն է, կամ ծաղրելը, այլ՝ ժողովրդին այլ բան առաջարկելը, այլ տեսլականով ներկայանալը։ Քաղաքական ֆորմալ կուսակցություններից սպասելիքը քիչ է։

Սա ավելի շատ վերաբերում է հասարակական միավորներին, հրապարակային գործիչներին, ովքեր պատրաստվում են ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որը լինելու է ընտրություն՝ Հայաստանում ապրելու կամ չապրելու մասին։ Այդ թատերական-ընտրական միջոցառումը պետք է վերածել հստակ ընտրության՝ արկածախնդրության և սոլիդության միջև։

Ինչո՞ւ հետևենք նրա օրակարգին, ով երկիրը տանում է անկայունության։ Ինչո՞ւ մենք, ապագայի քաղաքական և հանրային միավորներով չնախաձեռնենք այլ հանրաքվե(ԲՐԻԿՍ-ի անդամակցության) և հասարակության հետ չմտնենք առարկայական երկխոսության մեջ։
 
Իրականում, Հայաստանն ունի ԵՄ հետ գրագետ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ։ Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում են Արևմուտքում, ԵՄ-ում, և դա լավ կամուրջի, առանձնահատուկ հարաբերությունների մշտական հնարավորություն է։ Գործընկերային ու վստահելի հարաբերություններ ցանկալի է և անհրաժեշտ է զարգացնել, իսկ ավանտյուրային թատրոն խաղալը միայն վնաս է նույն ԵՄ-ի հետ իրական գործընկերությանը։  
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՈ՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ» Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումըՀայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից․ Մհեր ԱվետիսյանԻրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվումԹշնամու կամակատարներից պետք է պաշտպանենք Սուրբ Էջմիածինը. Ավետիք Չալաբյան50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ ՍրբազանԴժվար է գտնել Քրեական օրենսգրքի մի հոդված, որը սրանք չեն խախտել. Ցոլակ Ակոպյան Կարճատև անձրև և ամպրոպ՝ առաջիկա օրերին․ ջերաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանովՄեզ չեք հարգում, գոնե մայրերին հարգեք․ արհամարհվում ենք․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)ԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում էՀայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ Մհեր ԳրիգորյանԶՊՄԿ-ն նոր նախաձեռնություն է սկսում կրթական ոլորտումՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՓաշինյանի ամենասարսափելի վախերըՄահացել է «Կլոն» սերիալի դերասանը«ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչները Էլեն Սամինի հետ բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման քայլերըԵրկու շաբաթից պարզ կլինի․ CNNԲրյուսելը Հայաստանին կասի՝ «փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար», և դուք կփակեք, այլընտրանք չեք ունենա. ՌԴ փոխվարչապետԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտնել է՝ ողջ է, բայց լուրջ վնասվածքներ ունիԿայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը