Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գումի շուկայի» հայտնի «մսի պասաժի» մսավաճառների դեմ երեկ առավոտյան իրականացված «հատուկ գործողությունն», ինչ խոսք, տպավորիչ էր: Դա ավելի շուտ նման էր վայրիվերո հարձակման: Ի՞նչ էր կատարվում: Ըստ կարգի, պետք է վաճառվի, իրացվի բացառապես սպանդանոցային եղանակով մորթի ենթարկված կենդանիների միս մսեղիք, իսկ եթե դա ոչ սպանդանոցային եղանակով ստացված միս-մսեղիք է, այն պիտի առգրավվի ու ոչնչացվի: Ըստ այդմ, երեկ առավոտյան Սննդի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանական ուժերի ագրեսիվ աջակցությամբ «մտել» էր հիշյալ «մսի պասաժ»:
 
Աղմուկ, աղաղակ, քաշքշուկ, արցունքաբեր գազի կիրառում՝ դիմադրող մսավաճառների դեմ, բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, ինքնահրկիզման փորձ: Ավելի ուշ ՍԱՏՄն հայտարարեց, թե առգրավվել է «ոչ սպանդանոցային» ծագման մոտ 1 տոննա միս, որը ենթակա է այրման: Արտաքուստ, կարծես, երկրում բավարար թվով սպանդանոցներ կան, և մսավաճառները կարող են օգտվել այդ ծառայությունից, նման վայրիվերո առգրավումների ու նրանցից շատերի համար միգուցե ճակատագրական առգրավումների գլխացավանքի տակ չընկնելու համար: Բայց մյուս կողմից՝ մարդիկ հո իրենք իրենց թշնամի՞ն չեն, որ բոլոր հնարավորություններն ունենան, բայց կարգը խախտեն ու նման «կուլակաթափական» առգրավումների տակ ընկնեն՝ ահռելի վնասներ կրելով:
 
Ի մասնավորի, փորձագետները փաստում են, որ սպանդանոցային հզորությունները բավարար չեն՝ ամբողջ ծավալով սպանդանոցային ծագման մսի իրացում ապահովելու համար: Ու դա հատկապես նկատելի է հիմա, երբ, հասկանալի պատճառներով, մսի պահանջարկը կտրուկ աճում է (Նոր տարի է): Այլ հարցեր էլ կան: Նախ՝ ի՞նչ են արել պետական կառույցները, որպեսզի մսավաճառները հետևեն սահմանված կարգերին: Արդյո՞ք բավարար պայմաններ ապահովել են, բավարար բացատրական աշխատանքներ տարել են: Երկրորդ՝ ո՞րն էր մարդկանց վրա այդպիսի հարձակում գործելու պատճառը, վերջին հաշվով, այնպես վրա տվեցին այդ մսավաճառների վրա, որ կարծես երկրի թշնամիների հետ գործ ունեին:
 
Ինչո՞ւ սա արվեց հենց Ամանորի շեմին: Ինչո՞ւ... Առհասարակ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ռեպրեսիվ եղանակներով, ծեծուջարդի, ոստիկանական մահակների, առգրավումների, տուգանքների, բեկորային նռնակների, արցունքաբեր գազերի միջոցով:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկներըԺողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախումբը հանրային գիտակցության մանիպուլյացիայով է զբաղված. Ավետիք Չալաբյան«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա ՌոստոմյանԴասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ»«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»Արդեն բոլորն են մեղավոր. «Փաստ»Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ»Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ» Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ Վրաստանի համար առաջնահերթություն է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն Ալիևին Վրաստան է հրավիրելՆահատակված զինծառայողին՝ «պարգևավճար»․ հայրը վրդովված է փնթի փաստաթղթերի պատճառով (տեսանյութ)Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց արտաքին միջամտության. Փեզեշքիանը՝ Պուտինին Բեռնատարն ընկել է փոսըԵկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Գոհար Ավետիսյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Թուրքական շուկայում տարածվել է կեղծ ոսկու նոր տեսակ Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանըԿկարողանա՞ պարագլուխը դենացիֆիկացնել Հայաստանը՝ կորոշեն հայոց պատմության դպրոցական ուսուցիչները․ Դավիթ ՍարգսյանՄիայն հայ զինվորի անձնազոհության արդյունքում է պատերազմը տևել 44 օր․ Գրիգոր Գրիգորյան