Լրահոս
Կարևոր


Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատորներ կարելի է գրել այն թեմայով, թե ինչ խոստումներ են տվել քպական իշխանությունները, ապա ձախողել կամ ուղղակի «գրել սառույցին»։ Ավելին, շատ դեպքերում նրանք ուղղակի իրենց հայտարարածի հակառակն են կատարել։
 
Դրա ամենավառ վկայություններից մեկը հռչակված «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն» էր, որը մեկ հարկի տակ պետք է համախմբեր բոլոր քաղաքացիներին։ Բայց ի՞նչ սեր, ի՞նչ հանդուրժողականություն, ի՞նչ համախմբում, հենց իշխանության հասնելու առաջին իսկ օրերից, ավելին՝ հենց իշխանազավթման ողջ գործընթացում Փաշինյանն ու իր թիմակիցները գործի դրեցին ատելության ու թշնամանքի սերմանումը։
 
Ատելություն և անհանդուրժողականություն գեներացրին նախկին իշխանությունների հանդեպ, ապա դագաղների ու սև ժապավենների ֆոնի ներքո իշխանության եկան։ Ու թվում էր, թե գոնե այսքանով կբավարարվեն, բայց ոչ։ Դրանից հետո մի նոր ուժով սկսեցին թշնամանք ներարկել նախկին իշխանությունների և ընդդիմադիր ուժերի հասցեին այն համատեքստում, թե մեր բոլոր դժվարությունների ու դժբախտությունների համար նրանք են մեղավոր։ Ավելին՝ այդ «մութ ուժերն» են, որ բռնել են իշխանության ոտքից, սաբոտաժ են անում ու չեն թողնում, որ իշխանությունները ծաղկեցնեն մեր երկիրն ու բարելավեն քաղաքացիների կյանքը։ Ու մինչև հիմա այս պատումը թելվում ու թելվում է, իսկ կյանքից հոգնած ու մեղավորներ փնտրող մարդիկ կուլ են տալիս խայծը՝ միամիտ հավատ ընծայելով դրանց։ Հետո հասարակության, քաղաքական շրջանակների այն հատվածը, որը համաձայն չէր իշխանությունների վարած քաղաքականության հետ, անմիջապես հռչակվեց «հակահեղափոխական» ու «ներքին թշնամի»։ Մի խոսքով՝ «սև»:
 
Այս ամենը զուգահեռվում էր իշխանությունների տեսակետին հակառակ հանդես եկող մարդկանց, գործիչների ու ուժերի նկատմամբ ատելության սերմանումով, քրեական հետապնդումներով, հարձակումներով, որի արդյունքում նրանք դառնում էին մեղադրանքների ու թշնամության թիրախ։
 
Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել կառուցողական քննարկումների ու երկխոսության մասին, երբ թեմաների բովանդակային հատվածը մի կողմ է նետվում, իսկ դրա փոխարեն առաջին պլան են մղվում հայհոյանքներն ու լուտանքները։ Ու այդպես ժամանակի ընթացքում մեր հանրության ներսում ատելության դոզան ավելանում ու ավելանում էր, ինչն էլ իր հերթին պետք է պարպվեր։ Բայց մի պահ եկավ, որ իշխանությունների սերմանած ատելությունն իր սուր ծայրով հենց իրենց դեմ թեքվեց։ Այդպես շատերը, ովքեր իշխանության համար ուրիշներին էին հայհոյում ու անիծում, հիմա նրանց են հայհոյում։ Իսկ թե ինչու, շատ ծավալվելու կարիք չկա, դա բոլորին է հայտնի:
 
Հիմա Փաշինյանը նեղվում է այդ ամենից: Դեռ հարցի մի կողմն է, որ նա էլ հիանալի գիտի պատճառները: Մյուս կողմից՝ չէ՞ որ հենց ինքն է այսպիսի իրավիճակի ճարտարապետը։ Ավելին, այս ճղճիմ մթնոլորտն ու ոչ կառուցողական գործելակերպն այնքան է արմատավորվել, որ իշխանական թիմի ներսում են միմյանց կոկորդ կրծում։
 
Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են մեկը մյուսի մասին արտահայտվում և ինչ բառապաշարով։ Ու նրանց համար կարմիր գծեր չկան, քանի որ հատում են անձնականի ու գործնականի սահմանները։ Այսպիսի իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող ուժը ոչ թե կենտրոնանում է միավորելու վրա՝ թեկուզ գաղափարական հիմքերի վրա, այլ բաժանելու։ Չնայած նրանց բոլորին միայն մեկ իրողություն է միավորում՝ ատելությունը։ Հա, ներողություն, մեկ էլ աթոռը...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԻսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպեց երիտասարդների հետՊետության խորթ զավակը. ինչպե՞ս կառավարել մշակույթի համակարգըԹշնամու կողմից վարվող հիբրիդային պատերազմի արդյունքում մեր իսկ բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը․ Էդմոն Մարուքյան Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թոշակները բարձրացվի 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԱ՛յ Նիկոլիկ, ա՛յ Նոլիկ...դու ո՞վ ես, արա՛, Մեծ Հայքի թագավո՞րն ես. Չալաբյան Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը «Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում էԽանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և ԳերմանիայիումԻսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»