Լրահոս
Կարևոր


«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը: Որքանո՞վ էր նպատակահարմար նման փաստաթղթի ստորագրումը ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ, և ի՞նչ կտա այն Հայաստանին: Քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալ յանն ասում է՝ կողմ է, որ Հայաստանն աշխարհի բոլոր երկրների հետ ունենա բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրի ողջամիտ մտածող ղեկավար նման վարքագիծ պետք է դրսևորի, այսինքն՝ սպասարկի իր երկրի շահերը, դա անելու համար փորձի այդ շահերը համադրել այլ պետությունների շահերի հետ և հասնի իր նպատակների իրագործմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ստորագրված փաստաթղթին, նշում է, որ այն հիմնականում կոնկրետությունից զուրկ, գլխավորապես ընդհանրական դատողություններ պարունակող փաստաթուղթ է: «Նկատի առնելով Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հաշված օրեր առաջ հիշյալ փաստաթղթի ստորագրման փաստը՝ ողջամտորեն առաջանում է հետևյալ հարցը. եթե ԱՄՆն կամ Հայաստանը ցանկացել են հայ ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ապա ինչո՞ւ հիշյալ փաստաթուղթը չի ստորագրվել ԱՄՆ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ առաջ: Երկրորդ՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է տվյալ երկրի գործող ղեկավարը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է բոլոր երկրների պարագայում: Նկատի առնելով տվյալ փաստը՝ չի կարելի բացառել, որ, օրինակ՝ ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը, որի՝ պաշտոնը ստանձնելուն մնացել են հաշված օրեր, կա՛մ կարող է այդ փաստաթուղթը չեղարկել, կա՛մ պատշաճ ուշադրություն չդարձնել դրան՝ այդպիսով ընթացք չտալով դրանում արձանագրվածին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ փաստաթղթում առկա է հետևյալ ձևակերպումը՝ «հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»: «Այս մեջբերման վերաբերյալ ուզում եմ ասել հետևյալը՝ այն առերևույթ ցույց է տալիս ԱՄՆի գործող վարչակազմի մարդասեր բնույթը: Սակայն հիշյալ ձևակերպումը չի կարող վկայել ԱՄՆի գործող վարչակազմի իրապես ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող ու պաշտպանող և հումանիստ համբավի մասին առնվազն հետևյալ պատճառներով: Առաջին՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023 թ. ապրիլի 23-ին փակել էր Արցախի և Հայաստանի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղու վրա գտնվող Հակարիի կամուրջը՝ ապօրինի սահմանային անցակետ տեղադրելով կամրջի հարակից հատվածում և ավելի քան ինը ամիս տևած շրջափակման միջոցով Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին սովահար անելով և հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելով, ԱՄՆ գործող վարչակազմն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Այն որևէ գործնական միջոց չի ձեռնարկել՝ դադարեցնելու հազարամյակների իր բնօրրանում ապրող անմեղ հայ ժողովրդի ցեղասպանությունը և ազատելու նրան նավթային դիկտատոր Իլհամի ճիրաններից», փաստում է Հասան-Ջալալյանը: Հաջորդիվ՝ երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը՝ ցեղասպանության ենթարկելով Արցախի անմեղ հայության մի մասին, իսկ մեծ մասը՝ ավելի քան 100 հազար մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ, ԱՄՆ գործող վարչակազմը կրկին որևէ գործնական միջոց չի ձեռնարկել դադարեցնելու քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ Ապշերոնի սուլթան Իլհամի հրամանով իրականացվող հայոց ցեղասպանությունը: Այս ամենը նկատի առնելով՝ հայամերիկյան հարաբերությունների մակարդակը բնորոշող ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության կենսունակությունը կարելի է գնահատել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը, Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հերթական հետքայլն են ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: «Իմ կարծիքով՝ Եվրամիություն մտնելու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Եվրոպական միությունում գործում են բազմաթիվ չափորոշիչներ, ստանդարտներ հանրային կյանքի բոլոր առումներով, որոնց դեռևս Հայաստանը չի բավարարում: Այո, Հայաստանը կարող է ցանկություն հայտնել անդամակցել միությանը, բայց պետք է հաշվի առնել նաև մյուս կողմը՝ իսկ Եվրամիությունը պատրա՞ստ է Հայաստանի Հանրապետությանն ընդունել որպես իր անդամ: Մի տեղ, ուր գնում ես, քեզ պատրա՞ստ են ընդունելու: Եթե քեզ դեռևս պատրաստ չեն ընդունելու, ինչպե՞ս կարող ես մտնել այդ ֆորումի մեջ: Եվրոպական միությունն առավելապես տնտեսական ֆորում է, որտեղ անդամ երկրները բավարարում են սահմանված չափորոշիչներին: Կարծում եմ՝ դժվար է առարկել այն դատողությանը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի բավարարում ԵՄ-ի սահմանած չափորոշիչներին, հիմա ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ այդ միության անդամ: Այո, մեր արտաքին քաղաքականության առումով պետք է փորձենք դուրս գալ հետևյալ վարքագծի դրսևորումից՝ բռնել մեկի կողմը, ենթադրենք, Ռուսաստանի, և լինել բոլոր այն ինտեգրացիոն գործընթացներում, որտեղ Ռուսաստանն ունի հեգեմոն դիրք, իսկ մնացած բոլորը բացառել: Կամ, ասենք, բռնել Արևմուտքի կողմը, որտեղ Միացյալ Նահանգները տարբեր ինտեգրացիոն գործընթացներում ունի գերիշխող դիրք, և բացառել ռուսական ինտեգրացիոն գործընթացները: Այդպիսի մոտեցման կողմնակիցը չեմ, որովհետև երբ անցնում ես մեկի կողմը կամ նախապատվությունը տալիս մյուսին, ինքնաբերաբար, մյուս կողմի՝ չասեմ թշնամանքը, բայց վատ վերաբերմունքին ես արժանանում: Հետևաբար՝ պետք է կարողանալ վարել հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի դա չվնասի երկրի արտաքին քաղաքականությանը, երկրի առջև սահմանված նպատակների իրագործմանը»,-նշում է քաղաքագետը:

Հայաստանի ներկայիս իշխանություններին հաջողվո՞ւմ է հավասարակշռված քաղաքականություն վարել: «Կարծում եմ՝ չի հաջողվում: Ինչո՞ւ չի հաջողվում, մի ֆունդամենտալ պատճառ եմ ուզում վկայակոչել: Դա իրենց պրոֆեսիոնալ, մասնագիտական ոչ պատրաստված, անձեռնահաս լինելն է։ Սա հստակ է, այդ մարդիկ, որոնք նշանակված են պատասխանատու պաշտոններում, իրենց տեղերում չեն: Ընդ որում՝ միայն նշանակված պաշտոնյաների մասին չէ խոսքը, սկսած Նիկոլ Փաշինյանից: Մարդիկ չունեն անհրաժեշտ, բավարար փորձառություն, գիտելիքներ իրենց վերցրած պատասխանատվությունը պատշաճ, ամբողջական, լիարժեք կատարելու համար: Բայց ուզում եմ ասել նաև հետևյալը՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ավանդական կապեր, և հավաքական Արևմուտքում այն դիտարկվում է որպես ընդգծված ռուսական կողմնորոշում ունեցող պետություն: Վերջին շրջանում նկատում եմ, որ անընդհատ բարձրացվում է, նաև հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական շրջանակների կողմից, որ Հայաստանը որդեգրել է վեկտորի փոփոխության քաղաքականություն և այլն: Այդքան էլ համակարծիք չեմ այդ տեսակետի հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրվեց, որի դերն ու նշանակությունը, ի դեպ, չպետք է գերագնահատել: Այնպես չէ, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները դրվեցին ավելի բարձր մակարդակի վրա, քան հայ-ռուսական հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերությունները բնորոշվում են որպես դաշնակցային, ստրատեգիական հարաբերություններ, ԱՄՆ-ի դեպքում խոսքը ռազմավարական գործընկերության մասին է: Սա ևս կարևոր էլեմենտ է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Վերադառնալով «տպավորություն է, որ Հայաստանը փոխում է վեկտորը» դիտարկմանը: Ուզում եմ իմ անհամաձայնությունը կամ այդ տեսակետին կողմ չլինելը հիմնավորել հետևյալ կերպ: ՌԴ բոլոր պաշտոնյաները ևս խոսում են այն մասին, որ Հայաստանը փոխում է վեկտորը, հեռանում է և այլն, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Դա Ռուսաստանի Դաշնության նախագահն է: Երբևէ նկատե՞լ եք, որ նա հայ-ռուսական հարաբերությունների մասին հրապարակային խոսելիս նման կարծիք հայտնի: Երբևէ այդպիսի փաստ չի արձանագրվել: Հակառակը՝ երբ առիթ է ունենում խոսելու հայռուսական հարաբերությունների մասին, ընդգծում է՝ դրանք վերընթաց զարգացում են ապրում՝ մասնավորապես հիշատակելով Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի շեշտակի զարգացումը: Եթե Հայաստանը փոխում է իր վեկտորը և այլն, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ ՌԴ-ի հետ ունենա զարգացող, վերընթաց աճ ապրող, ընդ որում՝ թվային ցուցանիշներով, առևտրատնտեսական կապեր: Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր Կամենդատյան