Լրահոս
Կարևոր


Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով իր իսկ պահվածքից՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ հեքիաթային դերի մեջ է մտել: Երևի շուտով Ֆեյսբուքում կգրի, թե՝ սարերը դաշտերից պիտի բարձր լինեն: Անկասկած, այդ գրառման ներքո կհայտնվեն «ակո՜ւնք իմաստության»-ի կարգի մեկնաբանություններ:

Դառը կատակը՝ դառը կատակ, բայց իրականությունը դրանից այնքան էլ չի տարբերվում: Տեսեք, գրեթե օր չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքներում մի «դարակազմիկ» մտքափայլատակում չունենա: Մի օր էթիկայից է «փիլիսոփայում», մյուս օրը՝ հերոսության, հետո անցավ ավելի «հողեղեն» թեմաների՝ աղքատություն, աշխատանք, լավ ապրել ու էլի նման բաներ:

Իբր փիլիսոփայում է, էլի: Մեր մեծերը նմաններին բնորոշում էին որպես «ծակ փիլիսոփա»: Դե, փաշինյանական մտքերն էլ համապատասխան են: Օրինակ՝ լավ ապրելու համար պետք է աշխատել: Տես, է, ախր ո՞ւմ մտքով կանցներ: Մի խոսքով, Փաշինյանը, որ կարծում է, թե պարտությունն արդեն լրիվ հաղթանակի ու հպարտության ներքո «նաղդել» է, դրանից ոգևորված՝ պարզունակ, տրիվիալ արտահայտություններն ու բառակապակցություններն էլ որպես «փիլիսոփայություն» է երևի կամենում սաղացնել (իրացնել):

Բայց եթե նրա ասածների հնչերանգին ու բովանդակությանն ուշադրություն դարձնենք, օրինակ՝ երբ խոսում է աղքատության, դրա պատճառների, իբր՝ անբանության ու ծուլության ակնարկներով ու այդպես շարունակ, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը միտումնավոր ծաղրում է ժողովրդին, հատկապես իր՝ այսպես ասած՝ ընտրազանգվածին:

Հիմա Փաշինյանն ասում է. մի՞թե մենք ենք պատասխանատու, եթե մարդը չի ուզում աշխատել: Իբր, ինքն ու իր կառավարությունն ամեն ինչ արել են, որ մարդիկ ոչ միայն ցանկանան, այլև հնարավորություն ունենան աշխատելու, հիմա դեռ մի բան էլ մուննաթ է գալիս: Ու սա այն Փաշինյանն է, որ նաև սոցիալապես անապահով մարդկանց հույզերն ու զգացմունքները չարաշահելով, ավելի ճիշտ՝ գողանալով, նրանց ուսերի վրա եկավ իշխանության, որից անմիջապես հետո հայտարարեց, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», այսինքն՝ իրենից էլ բան չուզեք, էլի, ինքն արդեն կուշտ է և հարուստ, բնականաբար, աղքատներին մանր է բրդելու, նրանց ականջներից էլ արիշտա է կախելու:

Չէ, բայց իսկապես. «լավ ապրելու» քարոզի պահով Փաշինյանը գործնականում ձեռք է առնում, ծաղրում է ժողովրդին: Թե բա՝ պիտի աշխատել, որ լավ ապրես:

Փաշինյանի իշխանավարման պայմաններում Հայաստանում մեծամասնությունն աշխատում է, ընդ որում՝ հաճախ նորմայից անհամեմատ «երկարօրյա», որ պարզապես ապրի: Հազիվհազ ծայրը ծայրին հասցնելով:

Ավելին, եթե Փաշինյանն է երկրի ղեկավարը, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ օրը քնելու և լուսացնելու է իր գյուղում, քաղաքում, տանը: Շատ հնարավոր է, որ քնեք ձեր գյուղում, իսկ առավոտյան Ֆեյսբուքից տեղեկանաք, որ բնակավայրը, ձեր տնով ու մահճակալով հանդերձ, արդեն սահմանազատված-հանձնված է թշնամուն:

Մյուս կողմից՝ ախր, ո՞վ է խոսում աշխատանքի մասին ու նման քարոզներ անում: Իսկ խոսողը Նիկոլ Փաշինյանն է. ղեկավարը մի խմբի, որ կոչվում է քպական վերնախավ, որը չի աշխատում, որը երկրի ու ժողովրդի համար պրոբլեմներից բացի ուրիշ ոչինչ չի ստեղծում, բայց որը ոչ միայն աշխատողների հարկերի ու կյանքերի հաշվին է ապրում, այլև ճոխ ու պարգևավճարյալ է ապրում:

Հնարավոր է՝ նաև այդ վիճակից են գալիս այս օրերին մեր հողեղեն կյանքում ընդգծվող որոշակի երևույթները: Տեսեք, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊն ամբողջովին այլասերվել են իշխանությամբ, ընդհանրապես կտրվել են իրականությունից ու կորցրել են իրական մարդկանց ու կյանքի հետ կապը: Չնայած՝ ինչո՞ւ տպավորություն, հենց այդպես էլ կա: Ընդ որում, նրաք այդպես կտրվեցին շատ արագ, իշխանազավթումից օրեր անց...

Հիմա, օրինակ՝ վերցնում ու շրջանառության հարկը, առհասարակ հարկերը կտրուկ բարձրացնում են: Դրա հետևանքով այս օրերին համատարած թանկացումներ են, ապրանքների գները ուղղակի վազելով են աճում: Զուգահեռաբար, հարկային տեռորը քիչ համարելով, Փաշինյանի իշխանությունը, էլ ավելի ոգևորվելով, որոշում է մտնել ամենից չարքաշ աշխատավորների գրպանները՝ նրանց ուղղակիորեն տրանսպորտաուղեվարձային թալանի ենթարկելով: Ներկա պայմաններում, երբ աշխարհում (օրինակ՝ Սերբիայում, Բելգրադում) հասարակական տրանսպորտը դարձնում են անվճար, Փաշինյանը ուզում է 1 ուղևորից 3 անգամ ավելին քերթել՝ 300 դրամ:

Այսինքն, Փաշինյանն ու իր անտեղի պարգևավճարյալ-ձրիակերների իշխանությունը, կարծես միտումնավոր, անում են քայլեր, որոնցով նախ ցույց են տալիս, որ խորապես թքած ունեն այսպես ասած՝ ժողովրդի վրա: Դե, իրենք՝ Փաշինյանն ու քպական վերնախավը արդեն իրենց, ինչպես ասվում է, մինչև յոթը պորտը ապահովել են: Իզուր չէ, որ խոսակցություններ են տարածվում նրանց՝ արտասահմանյան բանկերում հաշիվների, օտար երկրներում տների ու ամառանոցների ու նմանօրինակ բաների մասին: Այսինքն, իրենք իրենց լրիվ ապահովել են, իսկ հիմա էլ՝ հեռանալուց առաջ, ցանկանում են մի լավ քամել մարդկանց և հետո միայն «թռնել» այս խոպանից:

Մյուս կողմից՝ կարծես հատուկ գրգռում են մարդկանց, որպեսզի սոցիալական բունտի կամ նման մի բանի դիմեն, որպեսզի ազատվեն իրենցից: Իրականում գուրծունակ քաղաքական էլիտա ու մի քիչ էլ արժանապատվություն ունեցող որևէ այլ ժողովուրդ արդեն վաղուց մի 10 անգամ վռնդած կլիներ պաշտոններից նման իշխանավորներին:

Այնպես որ, եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը:

Ինչպես իմ լավ ընկերն ու գործընկերն է դառը կատակում՝ որքան էլ Փաշինյանը կաշվից դուրս գա, իր ինադու դեռ ապրելու եմ:

Ապրելու, վերապրելու ենք, անկասկած: Բայց ափսոս, որ նման ծանր գնով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀԻՄԱ. Լարված իրավիճակ 4֊րդ գյուղում ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն ՄանվելյանԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայի մրցաշարում Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից. ԿոպիրկինԹուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան Թիվ 174 դպրոցում 4-րդ դասարանի աշակերտի են ծեծի ենթարկել Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել. Shamshyan ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում․ բնակիչները փակել են ճանապարհը, մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել Բաժանման լուրերից հետո Անդրեի կինը`Անին, շքեղ տեսքով է ներկայացել. երգչուհին գեղեցկացել է Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան29 ամյա վարորդը տեղում մահացել է Հանրապետության զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ կլինի այս օրերին Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու «ՀայաՔվեն» Գյումրիում անցկացրեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» խորագրով երկօրյա սեմինարների շարք2025 թվականի ովքե՞ր կստանան նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը«Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակը բացել է դռները. նոր ու մասշտաբային ծրագրերն առջևում են Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. իրավապահները վնասազերծել են զինված կասկածյալին, ով կրակել է նաև իրենց ուղղությամբ. shamshyan.comՎարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀայաՔվեՍուր շնչառական վիրուսի այս ձևը մահացու է երեխաների համար. Բժիշկ Մյասնիկովը մանրամասնում է Նոր Գյուղում 48-ամյա տղամարդը սղոցով, կացնով ու ատրճանակով հարձակվել է 36-ամյա տղամարդու վրա «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցըԱրտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին. ԶՊՄԿ Շահումով խաղերը, կազինոները, հեռախոսի ապարատից ծորացող չարիքը պետք է արմատախիլ արվի Հայաստան երկրից. Հրայր Կամենդատյան Վթար է․ 12 ժամ ջուր չի լինելու Պլանավորում ենք պատրաստել մոտ 2000 դիտորդ. Ցոլակ ԱկոպյանԵթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի երկրորդ թողարկումը՝ այս անգամ Պետության և անհատ քաղաքացու փոխհարաբերությունների վերաբերյալ. Չալաբյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը վաղը կհանդիպի Լուսակերտի տարածաշրջանի բնակիչների հետԿալմիկիայում շահագործման են հանձնել արևային համակարգ հետևման տրեկորային համակարգովԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան ԱբխազիայումՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն