Լրահոս
Կարևոր


Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրման թեման ակտիվ քննարկման առիթ է դարձել։ Ու իշխանությունների, առավել ևս՝ նրանց սատելիտ արևմտամետների կողմից դրա նշանակությունը ծայրահեղացված գերագնահատելու միտում կա։ Դրա համար էլ դեռ կանոնակարգի ստորագրումից առաջ նրանք ինտենսիվ տարածում էին, թե՝ տեսեք ինչ «աշխարհացունց» փաստաթուղթ է ստորագրվելու, փրկվելու ենք, մեր դիվանագիտությունն «աննախադեպ» հաղթանակ է կերտում և այլն, և այդպես շարունակ:

Այն, որ այդ ամենը, շատ մեղմ ասած, ծայրահեղականացված է, չի էլ քննարկվում: Բայց դա էլ մի կողմ: Նախ՝ մի շարք հարցեր է առաջացնում փաստաթղթի ստորագրման ժամանակը։ Ի մասնավորի, եթե Վաշինգտոնում իսկապես Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ այդքան շահագրգռված էին, ապա ինչո՞ւ, օրինակ, այդպիսի փաստաթուղթ չստորագրվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժում էր ՀՀ տարածք։ Դա իսկապես լուրջ ազդակ կլիներ նաև տարածաշրջանային խաղացող Թուրքիային, որն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։ Իսկ հետո կարող էին պաշտպանական համագործակցության ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովել, ինչպես կատարում են Հունաստանի դեպքում, հզորացնում այդ երկրի պաշտպանողական կարողությունները, որպեսզի դիմակայի Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։

Բացի դրանից, պետք է հիշել, որ հենց Բայդենի վարչակազմն էր, որ հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրելու համար։ Հարցն այն է, որ «Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Սա նշանակում է Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու հարցում ԱՄՆի կողմից կանաչ լույս Ադրբեջանին։ Ոգևորվելով նման իրավիճակից՝ Բաքուն ձեռնամուխ եղավ Արցախի վրա հարձակմանը, Լաչինի միջանցքի փակմանը, արցախցիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուն ու ռազմական ագրեսիային ու Արցախի բռնի հայաթափմանը, սակայն Վաշինգտոնից անգամ ձայն չհանեցին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Եթե մեկ այլ պետություն նման պատերազմական հանցագործություններ իրականացներ, ապա Արևմուտքից պատժամիջոցներով էին ծածկել, բայց Ադրբեջանի դեպքում նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքը չգործեց, իսկ ԱՄՆ կառավարության կողմից անգամ պատժամիջոցների մասին զգուշացումը բավարար կլիներ, որ Ալիևը «խելքի գար»։ Ուղղակի որոշ կոնգրեսականներ պատժամիջոցների մասին օրինագծեր շրջանառելու հետ կապված աղմուկ էին ապահովում։ Փոխարենը Բայդենի վարչակազմը անընդհատ տարբեր պաշտոնյաների էր ուղարկում Հայաստան՝ հատկապես ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերին՝ մի քանի միլիոն դոլարի օգնության խոստումներով։ Իսկ Փաուերն էլ իր հերթին հայտարարում էր, թե Պետդեպարտամենտը դեռ ուսումնասիրում է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, այնինչ փաստերն այնքան պարզ են, որ նույնիսկ ուսումնասիրության կարիք չկա։

Այն, որ արցախահայության նկատմամբ կոնկրետ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել, վկայում է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու համար պահանջում է հրաժարվել միջազգային դատական ատյաններում փոխադարձ մեղադրանքներից։ Պարզ է, որ միջազգային դատական ատյաններում ընթացող քննությունն իրավական առումով կարող է ի ցույց դնել հանցագործությունների վերաբերյալ փաստերը, ինչի արդյունքում Ադրբեջանը խնդիրներ կունենա։

Չնայած, մյուս կողմից, Բայդենի վարչակազմի նկատմամբ մեղադրանքներ կան նաև այն առումով, որ աչք է փակում Գազայի հատվածում Իսրայելի հանցավոր գործողությունների ու տասնյակ հազարավոր զոհերի իրողության առաջ, ուստի մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ Արցախի մասով։ Պարզ է, որ հավաքական Արևմուտքից մարդու իրավունքների թեման ընտրողաբար է կիրառվում։ Այսինքն՝ մի պետության դեպքում կարող է գործել, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։ Այդպես, օրինակ՝ Բաշար ալ Ասադը մարդու իրավունքները խախտող բռնապետ էր, որին պետք էր հեռացնել, բայց ոչ Ալիևին, որը մի ամբողջ պետություն դարձրել է իր «ընտանիքի բոստանը»։

Մյուս հարցն այն է, թե ինչու Բայդենի վարչակազմը նման փաստաթղթի ստորագրմանը ձեռնամուխ եղավ հատկապես այն ժամանակ, երբ նրանց պաշտոնավարմանն ընդամենն օրեր են մնացել։ Պարզ է, որ փաստաթուղթը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև է, բայց դրա իրականացումը դրվելու է արդեն Թրամփի վարչակազմի վրա։ Փաստացի, ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն արդյոք կկարողանա՞ն հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանից անընդհատ դրական ազդակներ են ուղարկվում Թրամփի նախագահության հետ կապված, ու Ալիևն էլ առիթը բաց չի թողնում Բայդենի վարչակազմին քննադատելու համար։

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ, ճիշտ է, Հայաստանին ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ տալու գործընթացի մեկնարկի մասին է հայտարարվում, բայց հարց է, թե այն ինչքանով կարտացոլի իրական գործընկերության խորությունը, քանի որ ստորագրված փաստաթղթում ուղղակի որոշակի նպատակադրումներ են ներկայացված, բայց կոնկրետ չափելի գործողությունները բացակայում են։ Ուստի, այս համատեքստում է, որ մտահոգություններ են հնչում, որ հակառուսական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ պահանջներ կարող են դրվել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունների մակարդակը վերջին շրջանում բավական իջել է։

Անգամ մի շարք արևմտյան վերլուծաբաններ առաջարկում են Հարավային Կովկասում ավելի շատ հենվել Հայաստանի վրա, բայց եթե մեր երկիրը չկարողացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համադրել ու տեղափոխվեց հակառուսական տիրույթ, ապա շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում է, իսկ ԱՄՆ-ը՝ հազարավոր կիլոմետրեր հեռու, և պետք եղած ժամանակ կարող է թողնել Հարավային Կովկասը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» ՇարժումԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասին«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ Ղազինյան