Արցախում բջջային և ինտերնետ կապն ամբողջութամբ վերականգնվել է

Արցախում պատերազմից հետո լայն թափով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ Արցախում կապն ամբողջությամբ վերականգվել է:

«Արցախում վերջին շրջանում և՛ բջջային կապի, և՛ ինտերնետ կապի խնդիր կար: Պատերազմի ընթացքում շատ անգամ են թիրախավորվել «Ղարաբաղ տելեկոմ»-ի կայանները: Հիմա վերականգնման աշխատանքները վերջնական փուլում են: Այսօր կարող ենք ասել, որ Արցախում կապի խնդիր չկա»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Պատերազմի ընթացքում թե ջրամատակարարման, թե էլեկտրամատակարարման, թե գազամատակարարման հանգույցները ևս թիրախավորվել էին: Այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել վերականգնման աշխատանքներում զգալի առաջընթաց գրանցել: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ստեփանակերտում մի քանի թաղամաս է մնացել, որ գազամատակարարման ապահովման հարցերն ամբողջությամբ կարգավորվեն: Այդ աշխատանքները միաժամանակ իրականացվում են նաև Մարտունու, Մարտակերտի շրջաններում:

Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ բժշկական հաստատությունների աշխատանքի վերականգնման առումով ևս տեղաշարժ է նկատվում: Արդեն հայտարարվել է, որ բուժհաստատություններն անցնում են բնականոն աշխատանքի:

«Մեծ ծավալի աշխատանք է կատարվում ականազերծման, չպայթած արկերի վնասազերծման ուղղությամբ: Այսօր այդ աշխատանքներին միացավ ռուս խաղապահների արտակարգ իրավիճակների խումբը: Մինչ իրենց գալը, մեր ծառայության սակրավորներն օր ու գիշեր աշխատում էին: Այդ գործն արվում էր դեռ այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները չէին դադարել: Մի կողմից հրթիռակոծվում էր քաղաքը, հաջորդ օրը սակրավորներն արդեն աշխատանքի էին»,-ասաց նա:

Փրկարարները ներգրավված են դիակների որոնողական աշխատանքներում՝ աշխատելով ռուս խաղաղապահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվին Ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար Ես ամաչում եմ մեր ղեկավարի այս ելույթից. Ալիևի ելույթն ու ադրբեջանցի բլոգերի արձագանքը Ադրբեջանցիները պոկում են դպրոցի պատերին փակցված պլակատները․ մեր դրոշը գցում են գետնին ու կանգնում վրան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոռացի՝ ես ողջ եմ, երբ լսեցի, որ բժիշկներից մեկն ասում է՝ ուշ է, տարեք զոհվածների հետ. Սեյրան Սողոյան Հույս ունեմ՝ Փաշինյանը և Վազգեն Մանուկյանը ամեն ջանք կգործադրեն քաղաքացիական պատերազմից խուսափելու համար․ Տեր-Պետրոսյան Հայհոյող ֆեյքերի խմբերից մեկն աշխատեցնում է կին. Նա պատգամավորի օգնական է Բայրամյան․ Եթե լիներ հրավեր Ռուսաստանի հավաքականից՝ կքննարկեի, բայց հրավեր չեղավ Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան Կոտայքի մարզի բնակիչները երթով շարժվում են Ազատության հրապարակ՝ մասնակցելու հայրենիքի փրկության հանրահավաքին (Photo) Հայ ժողովրդի զարգացման միակ բանաձևը ՀՀ կառավարության հրաժարականն է Պատիվ ունեմ լինելու գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը. Արտակ Ավետիսյան Քանդված տներ, քանդված անտառներ. Տեսանյութեր Կալբաջարի Յանշագ գյուղից - Պաշտպանության նախարարություն Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստումների կաբինետները «Նրանք այստեղ կռվել են մահացածների հետ»: Ռեպորտաժ Ադրբեջանին անցած Ֆիզուլիի «ուրվական քաղաքի» ավերակներից Ադրբեջանցու և հայի զրույց Ադրբեջանցիները նորից ցույց են տալիս իրենց ուժը ջարդելով հայկական դրոշները․․․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման Ադրբեջանցիներն առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր և Ստեփանակերտ Բացառիկ կադրեր որոնք անձամբ Ալիևի հրամանով ջնջվել են Ադրբեջանական ԶԼՄ-ներից…Գեներալների դիակները Այս անբարոյականները չունեն ոչ մի սրբություն և իրենց ֆեյքերով ցուցաբերում են նույն հիստերիկությունը և անհավասարակշիռ պահվածքը, ինչն իրական կյանքում ցուցաբերում է իրենց քաղաքական հովանավոր Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանն անսպասելի ուղերձով դիմում է ժողովրդին /ուղիղ միացում/ Նիկոլ Փաշինյանն անսպասելի ուղերձով դիմում է ժողովրդին /ուղիղ միացում/ Զիդան․ Երբեք ինձ չեմ համարել անձեռնմխելի «Ռեալում»
Ամենադիտվածը