Լրահոս
Կարևոր


«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թուղթ է, ստորագրել են: Ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին երկիրն ենք: Այս փաստաթուղթն իրենից որևէ բան չի ներկայացնում, ինչպես ցանկացած պայմանագիր կամ ստորագրված թուղթ, եթե կողմերն այն չեն օգտագործում»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ամենից քննարկված, շահարկված, թերևս նաև «գովազդված» փաստաթղթին՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը: Նա հիշեցնում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթ կա, քանի՞ կետ է իրականություն դարձել: ՀԱՊԿ-ում էլ փաստաթուղթ կա ստորագրված, ստացվո՞ւմ է այն օգտագործել, Մինսկի խումբը, Արցախը պետք է լինեին, թղթում էլ գրված էր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Ստացվե՞ց: Հերթական թղթի կտորն է, որում ինչ-որ բան է գրված միայն բարի կենացների մակարդակով»:

Պողոսյանն առաջարկում է ուշադիր կարդալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը՝ հասկանալու համար, թե այս փաստաթղթում գրված կետերից ո՞րն է հնարավոր լինելու իրագործել, որը՝ ոչ: «Եթե փաստաթղթում գտնեն մի բան, ինչը կարևոր է լինելու ԱՄՆ շահերի համար, դա կօգտագործեն: Հայաստանի գործող իշխանություններն ապացուցել են, որ իրենք որևէ ձևով չեն կարողանում որևէ փաստաթուղթ օգտագործել: Հույսներս պետք է դնենք Թրամփի վրա: Իսկ Թրամփի ելույթում կար մեկ գլխավոր մեխ. ցանկացած բան օգտագործվելու է հետևյալ տրամաբանությամբ՝ ի՞նչ օգուտ է ունենալու Ամերիկան դրանից: Ի՞նչ կար այդ փաստաթղթում, ինչո՞ւ ենք ուրախացել, Ամերիկան օգո՞ւտ է ունենալու այդ փաստաթղթից: Թող դիտարկեն իրենց ազնիվ ցանկությունը՝ այդ թուղթը ստորագրել են, որ օգնե՞ն Ամերիկային, թե՞ որոշել են, որ պետք է օգնել Հայաստանին: Եթե այդ փաստաթուղթը ստորագրել են, որ օգնեն Հայաստանին, ապա Թրամփին դա չի հետաքրքրում: Սրանից հետո Թրամփին հետաքրքրում է ամենը, ինչը կարող է օգտագործել Ամերիկայի համար: Այդ թղթում ավելի շատ նշված էր, որ Ամերիկան այսպես կօգնի, այս բանը կանի, դրանից Ամերիկային ի՞նչ օգուտ: Եթե օգուտ չի ունենալու, ուրեմն Թրամփի պաշտոնավարման ժամանակ դրանք տեղի չեն ունենա»,-նշում է մեր զրուցակիցը:

Պողոսյանը նշում է՝ ԱՄՆ հեռացող վարչակազմը հույս ունի մեկ օր կրկին գալ իշխանության: «Ի՞նչ են նրանք ասելու ընտրողներին չորս տարի անց: Օրինակ՝ գիտեն, որ ընտրողների մեջ մի խումբ կա, որոնք հայեր են: Հայերին ի՞նչ պետք է վաճառեն իրենց պատկերացմամբ, որ վերջիններս դեմոկրատներին ընտրեն: Կասեն՝ մեր օրոք նման թուղթ էր ստորագրվել, մենք կգանք իշխանության, կօգտագործենք: Հաշվարկով են գործել: Հիշեցնեմ, որ ԱՄՆ նույն աշխատակազմն էր ասում, որ էթնիկ զտում թույլ չի տալու Արցախում: Այնպես որ, այդ քայլն առաջին հերթին իրենց համար են արել: Հաջորդ դեմոկրատը, որը մրցելու է ընտրություններում, կունենա հենման կետ՝ ասելով, որ նման թուղթ կա, որն իրենց օրոք է ստորագրվել: Կներկայացնեն՝ Թրամփը եկավ, խանգարեց դրա կյանքի կոչմանը: Բայց այս քայլով իրենք հայկական ձայները կտանեն, իրենց վրա շատ խնդիրներ չեն բարդվի և այլն: Եթե Հայաստանի իշխանություններին ասեն՝ եկեք սա ստորագրեք, այն մյուս թուղթը ստորագրեք, կստորագրեն իշխանությունը պահպանելու համար: Այդ փաստաթուղթն այսօրվա դրությամբ միայն իշխանությունը պահպանելու համար են ստորագրել: Երևի թե այն գին է ունեցել: Թուղթը ստորագրեցին և անդադար Ռուսաստան են գնում ու գալիս»,-փաստում է նա:

Ռուսաստանի Դաշնության հետ փոխադարձ մեղադրանքներից հետո օրերս ընդլայնված կազմով հանդիպումներ և առանձնազրույց տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև, խոսվեց գործընկերության ու ձեռքբերումների մասին: Մեր զրուցակիցը վստահ է՝ փոխադարձ մեղադրանքները շարունակվելու են. «Պարտված իշխանությունը կարող է միայն նոր պարտություններ բերել: Սա պետք է գիտակցենք և կանգնեցնենք այդ շղթան, հակառակ դեպքում ունենալու ենք խնդիր: Լավագույն տարբերակը կլինի այս թիմի գիտակցված և ինքնակամ հեռանալը: Եթե դա չկա, ապա առկա խնդիրներով պետք է օրը լուսացնենք և մթնացնենք՝ մտածելով՝ վաղը Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ»:

Ոմանք այս հանդիպումները, քննարկումները, այցերը դիվերսիֆիկացիայի դրսևորում կկոչեն, որը, թերևս, ամենաքննարկված հարցերից մեկն է մեր երկրի քաղաքական օրակարգում վերջին մի քանի տարվա ընթացքում: Դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին է խոսվել տնտեսական, ռազմական, քաղաքական և այլ ուղղություններով: «Դիվերսիֆիկացիան գալիս է այն ժամանակ, երբ դու ձևավորում ես այլընտրանքներ և կարողանում ուժ ու եռանդ ունենալ և օգտագործել դրանք: Դրա համար պետք է ռեսուրս ունենաս, դիվերսիֆիկացիան թղթի վրա գրված սիրուն բառ չէ: Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը դիվերսիֆիկացիա իրականացնելու համար: Կարո՞ղ է աշխարհագրություն փոխել: Ոչ: Այս աշխարհագրության շրջանակների մեջ պետք է նայել դիվերսիֆիկացիայի հարցերը: Թուրքին և ադրբեջանցուն բարեկամ են սարքելո՞ւ: Ոչ: Խոսում են ինչ-որ ուղիների մասին: Ո՞ր ուղիների, հյուսիս ու հարավ և արևելք ու արևմուտք, որը խաչմերուկ են կոչո՞ւմ: Մի խաչմերուկի գաղափարը թուրք-ադրբեջանականն է, ինչն ունի խնդիր շահերի բախման տեսակետով հյուսիս-հարավի հետ: Հյուսիս հարավում էլ այն երկու երկրներն են, որոնց հետ կա՛մ նախկինում այնքան պետք է աշխատեիր, որ ուժեղ հարաբերություններ լինեին, կա՛մ, եթե սխալ ես աշխատել, ապա ունես բախում արևմուտք-արևելքի հետ: Այդ բախման խաչմերուկում՝ թե՛ Ռուսաստանի և Իրանի, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչպե՞ս են որոշել, որ պետք է դիվերսիֆիկացիա ձևավորվի և ո՞ւմ հետ: Եթե որոշել են, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկիր կամ համակարգի մեջ գտնվող երկրներ պետք է իրար հետ վիճեն, օրինակ՝ ԱՄՆ-ն և Թուրքիան, ապա սխալվում են: Այնքան ուժ ունենք, որ գնալու ենք ու երկու դաշնակցի մեջ «կռիվ գցե՞նք»: Այնպես որ, սիրուն բառեր ասելու փոխարեն պետք էր ինչ-որ բան մտածել: Դիվերսիֆիկացիա իրականացնելու համար առաջին հերթին պետք է ռեսուրսներ ձևավորես, դրանք ձևավորելու համար պետք է ունենաս ազգային միասնություն և գիտակցես, թե ինչպես ես կարողանալու ամեն երկրում համապատասխան սփյուռքն օգտագործել՝ ի շահ Հայաստանի: Բայց ասում են՝ Սփյուռքը մեզ այլևս չի հետաքրքրում, և զրկվում են այդ ռեսուրսից: Ֆինանսական ռեսուրսներ չունես, ոչ մի բան չես կարողանում անել: Այս պայմաններում ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը»,- ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Իրականության մեջ շարունակում են սպառնալ այն ուղղությանը, որը սնում է Հայաստանի տնտեսությունը, դեպի ԵՄ գնալու, եվրոպական տնտեսությանն ինտեգրվելու խոսույթով: «Եվրամիություն գնալը շատ լավ միտք է: Ո՞վ է ասել, որ չպետք է առևտուր անել այլ ուղղությունների հետ: Բայց դրա համար պետք էր մեծ ներդրումներ կատարել գիտության, տնտեսության զարգացման, արտադրության մեջ: Եթե Սփյուռքի հետ չես աշխատում, այդ ռեսուրսները որտեղի՞ց ես գտնելու: Երկրորդ՝ ի՞նչ պետք է անել գիտությանը զարկ տալու համար: Ամենալավ գիտնականներդ Սփյուռքում են, քանիսի՞ն են համոզել, որ գան Հայաստան և դնեն պրոտոլիաներ: Մի օրինակ կա՝ մարդը մեր երկրի համար Դիլիջանի դպրոց է ձևավորել, բայց նրա համար այսօր մեկ բառ չեն խոսում: Այնպես որ, դիվերսիֆիկացիան խոսելով չէ, գործով է: Եթե դա չես ձևավորել, այդ սիրուն խոսքը մնալու է թղթի վրա: Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր իշխանության աթոռը պահելու հնարավորությունը: Պետք է, որ այսօր Արևմուտքն ասի, թե ժողովրդավար ենք, գնացինք Արևմուտք, վաղը պետք է Ռուսաստանի հետ խաղացնել, զանգում են Պուտինին, բացատրություններ տալիս: Իշխանությունը պահելու համար այս դիվերսիֆիկացիան իրենց մոտ առայժմ ստացվում է»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջՄասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ՀայաստանինՁեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա ՂահրամանյանԱրևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԹյուրքական պետություններն առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացման գործում. ԱլիևԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը Խանութներում կաթից ու սոյայից ստացած կաթնամթերքը չի տարբերվում, նույնն է արտաքինից. Փաշինյան«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններինՎաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լենա ՄաթևոսյանԿրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել ԱԱ-2026-ի մեկնարկը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում իրականացվում են ակտիվ մարզային այցելություններ․ Իվետա ՏոնոյանՄոտ 75 մլրդ դրամ է կազմել Yandex Go-ի գործընկեր-պարկերի և նրանց վարորդների եկամուտը 2025 թվականինՄիքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ․ Էդմոն Մարուքյան Նեոնային հեղափոխություն և ապակե մաշկ. ինչ է սպասվում գեղեցկության ոլորտում 2026 թվականինՀորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին․ Աշոտ ՄարկոսյանՄինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ ՎարդևանյանԱմենասարսափելի առաքելությունը․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը Քննարկվում է «Թրամփի ուղու» կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը. ՓաշինյանՎԶԵԲ-ը 150 մլն եվրո կհատկացնի Ամերիաբանկին՝ ձեռնարկատերերի ֆինանսավորման ընդլայնման համարBBC-ն պաշտոնապես ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից, սակայն մերժել է նրա փոխհատուցման պահանջներըԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը չկար, երբ Արցախը հայկական էր. Արմեն Մանվելյան Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը վերջապես կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Վրաստանի նախագահ Հորեղբորս թոռն ա. Բարեկամներով եկել են՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Արևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա Հերթական աննախադեպ աբսուրդը Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Կոչ եմ անում ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին․ Էդմոն ՄարուքյանԿրթությունը պետք չէ կապել միայն փողի հեռանկարի հետ. Մենուա ՍողոմոնյանՔաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին Հինգ տարում վերականգնվող էներգիայի գլոբալ հզորությունները կեռապատկվեն Մենք միասին ընտրելու ենք մեր քաղաքի ապագան․ Խաչիկ Մանուկյան«Мoody’s»-ը «Տաշիր»-ի կառավարման օրոք ՀԷՑ-ին ավելի բարձր վարկանիշ է տվել, քան ՀՀ-ին․ Գաբրիելյան Այն մասին, թե ինչու Արցախի վերադարձի իրավունքից հրաժարվելը որևէ կերպ չի կարող նպաստել խաղաղությանը. Ա․ ՉալաբյանՎերջին «մեխը» ՀԷՑ-ի պետականացման գործընթացին Վաղարշապատի ընտրությունները՝ փորձության նոր փուլ Փաշինյանի համար Հայաստան ցորենի ներմուծման համար փորձում են «շնորհակալ» լինել Ալիևին. Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ն մասնակցեց «Ամուր Հայաստան 2025 – Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով կոնֆերանսին GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հարձակումների մասին Վաղարշապատի վճռորոշ ընտրությունը. պայքար վստահության և վարչական ճնշումների միջավայրում Ամեն հայ ունի մեկ հայրենիք, և յուրաքանչյուրիս աջակցությունն այսօր առավել կարևոր է․ Գագիկ ԾառուկյանՀաղթանակ լինելու է. կայացավ «Հաղթանակ» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը