Լրահոս
Կարևոր


Իշխանությունների հանցավոր բացթողումների մասին բացահայտումները ջրի երես են դուրս գալիս

Հասարակություն

Պատերազմի ընթացքը և արդյունքները բազմաթիվ հարցականների տեղիք են տալիս։ Հանրությունն այդպես էլ չի կարողանում ըմբռնել, թե ինչու իրերի դրությունը այսպես դասավորվեց։ Չնայած իշխանությունները ցանկանում են տեղի ունեցածի մասով մեղավորներ փնտրել, սակայն հենց իշխանությունների հանցավոր բացթողումների մասին ժամանակի ընթացքում բազմաթիվ կարևոր մանրամասներ են ջրի երես դուրս գալիս։

Բարձրաստիճան զինվորականների ներկայացրած գնահատականները վկայում են այն մասին, որ իշխանությունները չեն գործել իրավիճակին համապատասխան և պատերազմական իրադրության հետ կապված անլուրջ վերաբերմունք են դրսևորել։ Ու հատկապես աչքի է զարնում այն փաստը, որ նույնիսկ պատերազմի ժամանակ Փաշինյանը առաջին պլանում է դրել ոչ թե համազգային շահերը, այլ իր քաղաքական ամբիցիաները և առաջնորդվել է դրան համապատասխան։

Նախօրեին էլ մի հետաքրքիր դրվագ է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Հանդիպման ժամանակ Բալասանյանը պատրաստակամություն է հայտնել գլխավորել ռազմաճակատի ամենաթեժ կետի՝ Շուշիի պաշտպանությունը նույնիսկ այն պայմանով, որ եթե ինքը չհաջողի, դա Փաշինյանը կարող է վեր կենալ ու հրապարակային հայտարարել, թե Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է և ասել, որ Բալասանյանը կարող է անցնել Շուշիի պաշտպանությանը, սակայն վերջինիս Արցախում մինչև վերջին օրն այդպես էլ թույլ չեն տվել մասնակցել Շուշիի պաշտպանությանը։ Եվ պատահական չէ, որ այս համատեքստում խոսվում է իշխանությունների դավաճանական գործելակերպի մասին։ Դրա խոսուն վկայությունն այն է, որ նրանք նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահին թույլ են տվել անտեսել պետական և ազգային շահերը։

Վանեցյանի հարցազրույցը նաև բազմաթիվ այլ հացերի պատասխաններ տվեց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մարդկային տեսակի, «խրոնիկ ստախոսության», իրավապահ համակարգի գործերին խառնվելու, ընդդիմադիրների նկատմամբ գործեր «կարել տալու» և այլ հարցերի մասին: Եթե այս ամենին գումարում ես նաև ԱԱԾ նախկին փոխնտօրեն, տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հայտնի հայտարարությունը, ինչպես նաև ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային բացահայտումները, ապա իրավիճակն առավել հստակ կդառնա, թե ինչու մեր երկիրը Նիկոլ Փաշինյանի պատճառով կամ ցանկությամբ հայտնվեց այսպիսի վիճակում, ինչու պարտվեցինք և ինչու է հետևողականորեն այդ մարդը հետևողականորեն պառակտում մտցնում հանրության մեջ՝ անհրաժեշտության դեպքում նաև բախումներ հրահրելու հեռանկարով:

 
 

 

Արամ Գրիգորյան
 

 

ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան