Լրահոս
Կարևոր


ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը

Հասարակություն

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։

Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձևերը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։

Օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից խուսափելու համար։ Հատկապես տարածված են ինքնախեղման դեպքերը, հիվանդությունների սիմուլյացիան, փաստաթղթերի կեղծումը կամ այլ խաբեության մեթոդներ։

Գործող օրենսդրությամբ պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է, ինչը հնարավորություն է տալիս խուսափել պատժից՝ օգտագործելով վերոնշյալ մեթոդները։

Ռազմական ոստիկանության ներկայիս լիազորությունները հստակեցման կարիք ունեն՝ կապված զորահավաքային գործընթացում նրանց ներգրավվածության հետ։

Այս փոփոխությունների ընդունումը թույլ կտա խստացնել օրենսդրական կարգավորումները, բարձրացնել պատասխանատվության մակարդակը և ապահովել զորահավաքային գործընթացի ամբողջական իրականացումը։

Հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու ձևերը՝ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայանալը, առողջական վիճակի հետազոտումից կամ բժշկական փորձաքննությունից խուսափելը, վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով հրաժարվելը, մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ ձևերով խուսափելը։

Ընդհանուր խուսափման դեպքերում նախատեսվում է տուգանք, կարճաժամկետ ազատազրկում (մինչև 2 ամիս) կամ ազատազրկում (մինչև 2 տարի)։
Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Այս փոփոխությունները թույլ կտան խստացնել պատասխանատվությունը և նվազեցնել զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերը։

Նախագծով առաջարկվում է զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության ներգրավվածության ավելացում՝ ապահովելով արդյունավետ վերահսկողություն զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման նկատմամբ։

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է օժանդակել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին ծանուցագրեր հանձնելու գործընթացում, պարտավորեցնել զորակոչիկներին ներկայացնել զինվորական կոմիսարիատ կամ բժշկական փորձաքննության կենտրոն, հայտնաբերել ու վերահսկել զորակոչից խուսափողների տեղաշարժը, աջակցել զորահավաքի կազմակերպմանը և զինապարտ քաղաքացիների հաշվառմանը։

Օրենքով ամրագրվում է, որ ռազմական ոստիկանությունը իրավունք կունենա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափող անձանց, իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ զորակոչիկների տեղորոշման և զորակոչի ապահովման նպատակով, իրավապահ մարմինների պահանջով պարտադիր զինծառայողների տեղափոխում և ուղեկցում ապահովել։

Այս փոփոխությունները թույլ կտան ռազմական ոստիկանությանը ավելի արդյունավետ ներգրավվել զորահավաքային համակարգի գործընթացներում և ապահովել զորակոչի ամբողջական իրականացումը։

Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում կբարձրացվի զորահավաքային համակարգի արդյունավետությունը՝ խուսափող քաղաքացիների թվի նվազեցման հաշվին, կխստացվի պատժամիջոցները, ինչը կստիպի զորակոչից խուսափողների զգալի մասին վերանայել իրենց մոտեցումը։ Գործընթացին կներգրավի ռազմական ոստիկանությունը, որը կուժեղացնի վերահսկողությունը և կխթանի օրենքի կիրառելիությունը։

Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի 10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. «ՀայաՔվե» ՆԳՆ-ն հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տեղեկությունները Եթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր ԱվետիսյանԺողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացիՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը«Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ ԱբրահամյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը Հայաստան-Վրաստան խաղով պայմանավորված փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունից Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջՄեր ընտանիքի անդամը քնեց ու էլ չարթնացավ. Արփի Գաբրիելյանը ցավալի լուր է հայտնել. ինչ է պատահել Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ ԱրաբյանՀայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենա․ Shamshyan ԵՀ-ն 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան36-ամյա Գոռ Գ.-ն մահացել է Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ղեկավարին Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք, տղամարդը գնացքի գծերի մոտից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մաhացել է ՖՈՏՈ. ԱԹՍ-ներից ՌԴ օդանավակայաններից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում Արցախցի երիտասարդին ծեծող ոստիկաններին կպատժե՞ն Կապան համայնքի ակումբ-գրադարանի գույքի և տեխնիկայի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնադրամը