Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել. Shamshyan
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղասի շենքերից մեկի բակում կայանված ավտոմեքենան թալանել են:
Գրել է Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք նշված շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավոտմեքենան ամբողջությամբ թալանել են՝ առջևի հատվածի կարևոր մասեր գողանալով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտելու տուժած քաղաքացու ինքնությունը: