Լրահոս
Կարևոր


Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ու դա ամենից առաջ ակնհայտ է նրա իսկ հրապարակային ցուցադրական պահվածքից ու սոցցանցային հիպերակտիվությունից: Նրան, երևի թե, թվում է, որ լրահոսում ինքը «քչություն է անում»: Ու, թերևս, ձգտում է 7/24 ռեժիմով ակտիվության:

Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր մերձավորներից ու թիմակիցներից ոչ մեկին չի ուզում թողնել այդ «սև գործը», ավելի ճիշտ՝ չի էլ վստահում ու ամեն ինչ, ինչպես ասվում է, ինքն է անում. ձվածեղից մինչև ցուցադրաբար ավտոբուս նստելը (իջնելը):

Բայց մյուս կողմից՝ այդ ամենը նրան առանձնապես չի օգնում: Նա առանց այդ էլ հասցրել է գրեթե 7 տարվա ընթացքում շատերին ձանձրացնել իր մշտական սոցցանցային ակտիվությամբ ու «չուտվող» հայտարարություններով, հակասական ու մերժելի արտահայտություններով, էժանագին շոուներով:

Հատկանշական է, օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջ շաբաթ պետական միջոցների հաշվին ԱՄՆ էր մեկնել՝ շրջագայության, թեպետ պաշտոնական հաղորդագրություններում դա հիշատակվեց որպես աշխատանքային այց: Իբր աշխատում էր, էլի: Ու ո՞րն էր այդ աշխատանքը: Գործնականում Փաշինյանը ոչինչ չասող մի քանի հանդիպումներ ունեցավ, որպես «հայ համայնք» հավաքված մի չորս տասնյակ մարդկանց հանդիպեց՝ անհաջող փորձելով «կռուտիտ լինել» ավելի վաղ Ցեղասպանությունը կասկածի տակ դրած իր հայտարարություններից, մասնակցեց ինչ-որ կրոնական խորհրդաժողովի, որին ոչ մի պետության առաջին դեմք չկար, ու՝ վերջ: Հա, մեկ էլ մի ընթրիքի մասնակցեց, որտեղ նույնիսկ սեղանների շուրջ չէր նստած, այլ, ասպես ասած, «կողքանց», որպես դիտորդ:

Իսկ ԱՄՆ փոխնախագահի հետ «ոտքի վրա» արված հեռախոսային լուսանկարը կարելի է շրջանցել: Դա, ակներևաբար, բացառապես դյուրահավատների վրա ազդող (դա էլ է վիճելի արդեն) պատկեր ստանալու համար էր:

Ի վերջո, Փաշինյանը վերադարձավ Հայաստան, ինչոր ծրարներ բացեց ու... գնաց ավտոբուսի թվային տոմս գնելու, ինչը, ի դեպ, նույնպես չստացվեց, համենայն դեպս՝ իր խոստովանությամբ:

Բայց, ինչպես ասվում է՝ մեկ րոպե:

Պետական միջոցների, նույնն է, թե՝ հերոս հարկատուների հաշվին երկրի թիվ 1 վարձու աշխատողը 7 օրով մեկնել է Միացյալ Նահանգներ: Իրենց ասելով՝ «աշխատանքային այցով»: Ի՞նչ աշխատանք է կատարել: Մի՞թե այդ աստիճանի ոչինչ չկար ասելու, որ նա ոչինչ չասաց, չամփոփեց իր այցի արդյունքները, եթե այդպիսիք կային: Փաստորեն, իսկապես ասելիք չկար:

Հիմա էլ մեկնել է Ֆրանսիա՝ արհեստական բանականության խնդիրներին վերաբերող գագաթաժողովի: Հընթացս, Էմանուել Մակրոնի հետ հանդիպում է նախատեսված:

Մյուս բնութագրական պահն այն է, որ ԱՄՆ-ից դեռ մի կարգին չվերադարձած, Փաշինյանը մի քանի սոցցանցային ակտիվացում ունեցավ ու բոլորն էլ հանրային տրանսպորտի հետ կապված: Նախ՝ հայտարարեց, թե թվային հարթակով չի կարողացել ավտոբուսի տոմս առնել, որովհետև համապատասխան թվային հմտություններ չունի: Սա զարմանալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, դիրքավորվում է որպես ամենագետ, նա միշտ ձև է բռնում, թե ամեն ինչից հասկանում է, հարկային խնդիրներից մինչև տիեզերագնացություն, ավտոմեքենաշինությունից մինչև գիտության կազմակերպում: Ու մեկ էլ, հո՛պ, անակնկալ, «թվային հմտություններ» չունի՞: Այդ առումով ամենից տարօրինակն ու զավեշտականը նրա հետևությունն է, թե պետք է, ուրեմն, «թվային հմտություններ» ձեռք բերել, որպեսզի կարողանա... ավտոբուսի տոմս գնել:

Փաշինյանի այդ «հայտնագործությունը» ֆեյսբուքյան օգտատերերն ամենևին չգնահատեցին ու հենց իր գրառման ներքո բավականին նախշազարդ դիտարկումներ եղան: Մասնավորապես, մարդիկ միանգամայն տեղին նկատում էին, թե այդ ի՞նչ կարգի բարդացված համակարգ է, որ ավտոբուսի տոմս ձեռք բերելու պրիմիտիվագույն մի բանի համար թվային չգիտես ինչ հմտություններ են պահանջվում: Կամ ինչո՞ւ պիտի 40, 50 կամ 60 տարեկան մարդը ինչ-որ «թվային հմտություններ» ունենա, ինչ է թե՝ ավտոբուսի տոմս է գնում, ընդամենը:

Բայց, ինչպես ասվում է, չշեղվենք բուն խնդրից, այլապես կխորասուզվենք շատերին հետաքրքրած թեմայի, այն է՝ Փաշինյանին փոխադրած ավտոբուսների համարների հետ կապված «կոպերֆիլդյան» երևույթի մեջ: Դա չէ, այնուամենայնիվ, հիմնականը:

Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած իշխանության վարկանիշային անկումը շարունակվում է: Չնայած դա արդեն անկում էլ չի, այլ ամենաիսկական գահավիժում: Դե, մոտենում են իրենց բնորոշ հայտնի 7 տոկոսին:

Ավելին, երկիրը, հասարակությունը, իր գրեթե բոլոր շերտերով, ընկղմվել են լրջագույն պրոբլեմների մեջ. արտաքին-քաղաքական, անվտանգային, իրավական, սոցիալական, տնտեսական: Ֆորմալ առումով՝ կա կառավարություն, կա իշխանություն, բայց գործնականում այդ իշխանության ղեկավարն զբաղված է բացառապես իրեն տեսախցիկներին «ցույց տալով», ուրիշ ոչինչ: Ոչ մի իրական խնդիր որևէ լուծում կամ վերաբերմունք չի ստանում: Սա՝ այն պարագայում, երբ այդ խնդիրների մեծ մասի հարուցիչը հենց Փաշինյանի գլխավորած կառավարությունն է:

Այո, Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կաշվից դուրս է գալիս՝ նավից շտապում է «պարահանդես», «պարահանդեսից»՝ նավ: Նիկոլ Փաշինյանն ինքզինքը պատեպատ է զարկում, բայց բացառապես իր սուզվող վարկանիշը մի կերպ ջրի երեսին պահելու համար: Նա համառ ջանքեր է գործադրում, բայց միայն... ինքն իրեն որպես իշխանություն պահելու համար: Իսկ թե ինչ կկատարվի կամ թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, դա Փաշինյանին արդեն չի հետաքրքրում ու, մեր մեջ ասած, առաջներում էլ առանձնապես չի հետաքրքրել («կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»):

Մեծ հաշվով, կարծում ենք, արդարացված են այն գնահատականները, որ Փաշինյանը հայտնվել է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին մեկուսացման, ոչ մեկին պետք չլինելու (Բաքվից ու Անկարայից բացի) վիճակում: Նման պայմաններում էական է այն, թե իրապես ընդդիմադիր ազգային ուժերը կկարողանա՞ն հնարավորինս արագ համախմբվել ու իրացնել համաժողովրդականի բնույթ ստացող դժգոհությունը՝ Հայաստանն այս դառը ընթացքից դուրս բերելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել․ Special Еurasia Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի 10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. «ՀայաՔվե» ՆԳՆ-ն հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տեղեկությունները Եթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր ԱվետիսյանԺողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացիՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք Չալաբյան Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ Սողոմոնյան ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը«Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ ԱբրահամյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս Վերաբացվում է արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. ԿրեմլՎանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը Բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում. պաշտոնական Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ցերեկվա տևողությունը երկարել էԹրամփը բացահայտել է, թե ինչի համար է նախատեսված իր գրասեղանին գտնվող կարմիր կոճակըՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ղազախստանում պետական պաշտոնյաներին էքսկուրսիաների են տանում բանտեր՝ նրանց կոռուպցիայից հետ պահելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԼուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ) Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը Հայաստան-Վրաստան խաղով պայմանավորված փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունից Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջՄեր ընտանիքի անդամը քնեց ու էլ չարթնացավ. Արփի Գաբրիելյանը ցավալի լուր է հայտնել. ինչ է պատահել Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ ԱրաբյանՀայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները Մի խումբ օտարերկրացիներ ծեծել են մի քաղաքացու, փորձել նստեցնել մեքենա․ Shamshyan ԵՀ-ն 1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ Այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են․ Արմեն Մանվելյան36-ամյա Գոռ Գ.-ն մահացել է Պուտինը ուղերձ է հղել Սիրիայի ղեկավարին Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ցուցանիշները համեմատելի են Բանգլադեշի ու Կոտ դ'Իվուարի հետ․ Հրայր ԿամենդատյանՈղբերգական դեպք, տղամարդը գնացքի գծերի մոտից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մաhացել է ՖՈՏՈ. ԱԹՍ-ներից ՌԴ օդանավակայաններից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ, իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ՔՊ-ն ու իր արբանյակը Գյումրիում հերթական ներկայացումն են բեմադրում