Լրահոս
Կարևոր


Մամիկոն Ասլանյան. Անառակ որդու վերադարձը

Հասարակություն
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

2016թ. նոտար Մամիկոն Ասլանյանին Սերժ Ազատիչը օգտագործեց Վանաձորի քաղաքային իշխանությունը պահելու նպատակով: Չնայած վարչական ռեսուրսի մասսայական կիրառմանը Հանրապետականը՝ ի դեմս Ասլանյանի չհաղթեց: Ասլանյանը չկարողացավ արժանապատվորեն ընդունել պարտությունը և դիմեց մանդատագողության: Ճիշտ այնպես, ինչպես արեց Ավինյանը Երևանում:

2018թ. հեղափոխությունից հետո պարզվեց, որ Ասլանյանը մանդատագող Հանրապետականը չէ: Այլևս նա հեղափոխության կանոններով շարժվող քաղաքապետ է, ով պատրաստվում է հաջորդ ընտրություններում լինել ՔՊ թեկնածու: Քանի դեռ ԼՀԿ-ն խորհրդարանում հեղափոխական ալիքին հակառակ պայքարում էր ՔՊ ինքնիրավչության դեմ, Ասլանյանը ամեն կերպ հաճոյանում էր իշխանության ներկայացուցիչներին՝ վերից վար:

2020թ. պատերազմը և հաջորդող քաղաքական գործընթացները փոխեցին Ասլանյանի պլանները: Այլևս նա Հանրապետական չէր, ՔՊ-ական էլ չէր: 21թ. ընտրություններում Ասլանյանը քոչարյանական էր՝ աջակցում էր «Հայաստան» դաշինքին: Վանաձորում սա բոլորը գիտեն:

2021թ. Վանաձորի ՏԻՄ ընտրությանը Ասլանյանը իր ընտրական ցուցակում ընդգրկում է «Հայաստան» դաշինքի բազմաթիվ ներկայացուցիչների, բայց զուգահեռ բանակցում է ՔՊ-ի հետ առ այն, որ մեծամասնություն չստանալու պարագայում նա կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, այնպես, ինչպես արել են բազմաթիվ ընդդիմադիր քաղաքապետներ: Այս մասին նա անթաքույց խոսեց իր վերջին հարցազրույցում:

Պրիմիտիվ տրամաբանությունը հուշում է, որ եթե չլիներ նման համաձայնություն, Ասլանյանը կկալանավորվեր մինչ ընտրությունները: Ինչպես հիշում եք այդ ընթացքում ՔՊ լիազոր բանակցողը Արսեն Թորոսյանն էր:

Ասլանյանը փորձում է քաղաքապետ դառնալ առանց ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու և հաշված օրերի ընթացքում կալանավորվում:

Որ Ասլանյանի կալանավորման գլխավոր շարժառիթը քաղաքական էր, դա պարզ է, բայց դե դրա մասին պետք էր մտածել բոլորի հետ պայմանավորվելուց ու բոլորին «քցելուց» առաջ:

Հիմա, երբ նա այլևս պետք չէ ոչ «Հայաստան» դաշինքին և ոչ էլ ՔՊ-ին, Ասլանյանը անառակ որդու նման վերադառնում է քաղաքական հոր՝ Սերժ Ազատիչի մոտ: Հանրապետականի ռեսուրսների աջակցությունը Ասլանյանին այնքան ակնառու է, որ առանց մատնացույց անելու էլ դա պարզ է:

Այսքան տարիներ անց, որ Մամիկոն Ասլանյանը նույն հանրապետական մանդատագողն է, դա էլ է պարզ: Բայց փաստորեն հեղափոխությունը այլ հատկանիշ էլ նրան ավելացրեց. եթե նա ճիշտ է ասում, թե Էդմոն Մարուքյանն իրեն ասել է, որ կալանավորելու են, ապա ի՞նչ է ստացվում:

Մանդատագողությունից տարիներ անց Մարուքյանը բարեկամաբար, առանց քեն պահելու նախազգուշացրել է կալանավորվելու մասին, իսկ ինքը եկել եթերում պատմում է դա: Դրանից հետո նա ոչ միայն ուրացող է վտանգի մասին իրեն տեղեկացնողի նկատմամբ, այլ նաև շարքային բանսարկու, ով դրա մասին հայտարարում է եթերով: Ենթադրում եմ Վանաձորում դա այլ բառով են բնորոշում, բայց դա մեջբերելով գրառումը ցենզուրայից դուրս չդնենք:

Անգամ սուտն ու կեղծիքը պետք է տրամաբանված լինի: Համ ասում է Մարուքյանին ճնշել են, համ ասում է պաշտոն են խոստացել: Պաշտոնո՞վ են ճնշել, թե՞ գերեզմանի հողեր է ծախել, ճնշել են քրեական գործ հարուցելու սպառնալիքով, դա էլ թող Ասլանյանի հուշարարները մտածեն:

Այսուհետ Սերժ Ազատիչը Ասլանյանին կօգտագործի որպես Մարուքյանի և ընդհանրապես Լուսավորի դեմ խոսնակ, ինչին մենք պատրաստ ենք: Իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք մեր արձագանքներին:
Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը․ «Մեր ձևով»Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի 16-ամյա Թուփաք Շաքուրի հազվագյուտ աուդիոձայնագրությունը աճուրդի է հանվել Կրեմլը դրական է գնահատել Հռոմից, Փարիզից և Բեռլինից Մոսկվայի հետ երկխոսության վերաբերյալ ազդանշանները. Կրեմլի խոսնակՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Ուիթքոֆն Իրանի հարցում դիվանագիտական լուծման համար 4 խնդիր է առաջադրել Հակաեկեղեցական արշավը ձախողված է․ Ավետիք ՉալաբյանՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՉենք հանդուրժելու ադրբեջանական ներկայությունը Հայաստանում․ Անահիտ Պատատյան«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնում Թույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր Ավետիսյան 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ Վարդևանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան