Լրահոս
Կարևոր


Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Մինչ տարբեր քաղաքական շրջանակներ  զբաղված են ցուցակներ քննարկելով և  թեկնածուներ հորինելով 2026-ի ընտրությունների համար, Նիկոլը փոխում է պայմանները և մթնոլորտը,  որում կլինեն ընտրությունները։
Պարզ ասած, կար  և կա հստակ ռիսկ, որ նա մինչև ընտրությունները Հայաստանին կարող է մեծ վնաս տալ, եթե նոր զսպող համակարգեր չձևավորվեն։
 
 Ինչի է արել Նիկոլը
 
a.     Հայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում։
b.     Խախտել է բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում հենց ինքը համարում էր իր սկզբունքային դիրքորոշումը։
c.     Բոլորի մեջքի հետևում, անհասկանալի պայմաններով և անհասկանալի շարժառիթներով կայացրել ճակատագրական որոշումներ, և Արևմուտքը ողջունել է «Հայաստանի խիզախ զիջումները»։
d.     Նիկոլը հայտարարում է, որ սա արել է Անվտանգության Խորհրդի հետ միասին։ Այսինքն, պատմական զիջումների պատասխանատվությունը դնում է ԱԽ—ի վրա։ Սա կարևորագույն հայտարարություն էր։ ԱԽ յուրաքանչյուր անդամ պարտավոր է լսել և հասկանալ Նիկոլի այս հայտարարությունը։
e.     Այս գործողությունները Հայաստանին դրել են ծանրագույն իրավիճակում, որտեղ հայ-ադրբեջանական շփումներում չկա ո´չ միջնորդ, ո´չ զսպող կողմ, և Ալիևը ստանում է անվերջ հնարավորություններ՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու։
 
Ի՞նչ կատարվեց միակողմանի զիջումների մասին հայտարարությունից հետո
 
-       Մեծ հաշվով, ոչ մի բան։ Եվ չէր կարող լինել որևէ լուրջ բան, որովհետև հակաիշխանական համակարգերը, ինչպես միշտ, անպատրաստ են։  Ինչպես գիտենք՝ նրանք հիմա այլ պրոցեսով են զբաղված։
-       Լայն հասարակությունը չի հասկանում կատարվածի հրեշավորության չափերը, մեզ վրա կախված սպառնալիքները։
-       Նիկոլի հայտարարություններից հետո այնքան ցաքուցիրիվ, խելոք-անխելք, հետաքրքիր, հիմար, կարևոր, վտանգավոր արձագանք սփռվեց հակաիշխանական համակարգերից, որ ակնհայտ է դարձավ, որ մենք տապալելու ենք մեր հասարակությանը իրավիճակը ճիշտ ներկայացնելու և պայքարի կոնսոլիդացիայի գործը։
 
Կարիք կա համակարգված խոսքի. ինչ բացատրել ժողովրդին
 
-       Միջնորդներին հեռացրել է, ասել՝ ուղիղ եմ բանակցում։ Նրան զգուշացնում էին, որ չի կարելի, չլսեց։
-       Որպես սրա հետևանք՝ Ալիևը մեծացրեց պահանջները, և Հայաստանն ընդունեց բոլոր պահանջները։
-       Հայաստանը գնացել է միակողմանի ծանր զիջումների։
-       Նիկոլը Հայ ժողովրդին դրել է ստորացուցիչ, ֆեյք ընտրության առաջ։ Նա ասելու է՝ ես համաձայնություն եմ ձեռք բերել աշխարհի առաջ, եթե ես ընտրվեմ՝ կստորագրեմ, կլինի խաղաղություն, չեմ ընտրվի՝ չի ստորագրվի, կլինի պատերազմ։ Ծայրահեղ սուտ, ծայրահեղ վտանգավոր ընտրություն։ Համագործակցելով Ադրբեջանի հետ՝ երկարացնում է իր իշխանությունը։
 
Ինչ պետք է անի հակաիշխանական համակարգը
 
n  Դադարեցնի ներքին կռիվը. սա պետք է լինի 3-րդ կողմի՝ գիտակից հասարակության պարտադրանքը։  
n  Պահանջի փաստաթղթի հրապարակայնացում։
n  Հստակ ներկայացնի ՔՊ կառավարման հետևանքները՝ մի քանի պարզ կետով։ Կազմի շատ կարճ, շատ ամփոփ մի          տեղեկանք։
n  Ներկայացնի հստակ ծրագիր՝ ի´նչ են անելու այն ուժերը, որոնք կարող են կազմել նոր իշխանություն։
 
Չի կարելի ցաքուցրիվ հայտարարել՝ դեմ ենք սրան, դեմ ենք նրան, Սահմանադրությանը դեմ ենք, գրողուցավին կողմ, և այլն։ Չի կարելի դրվագային հականիկոլություն անել։ Նման դեպքում Նիկոլը հաղթելու է, իսկ երկիրը՝ պարտվելու։
 
Նոր իշխանության չասված ասելիքը հասարակությանը
 
1.     Ինչպե՞ս ենք շարունակում բանակցությունները
2.     Ինչպե՞ս ենք գնում խաղաղության
3.     Ինչպե՞ս ենք գնում Դեէսկալացիայի
4.     Ինչպե՞ս ենք գնում հետպատերազմյան վերականգնման՝ բոլոր հիմական ոլորտներում

Եթե մենք սա չենք կարողանում անել, ապա մենք Նիկոլին տալիս ենք լրիվ լեգիտիմ իրավունք՝ անելու իր պատկերացրածը։ Այսինքն մենք ֆիքսում ենք, որ մենք failed պետություն ենք։ Իսկ լիդերության հայտ ներկայացնողները և քաղաքական դաշտը կիսելու է պատմական պատասխանատվությունը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ձերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Պետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր Կամենդատյան«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Խաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքըՏնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի ՍարգսյանԳյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն փորձարկել է նոր ռադիոալիքային զենք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակի Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. ՉալաբյանԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ» Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմացԷջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ