Լրահոս
Կարևոր


Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների տարփողած «խաղաղության համաձայնագիրը» ոչ մի խաղաղության մասին էլ չէ, կարծում ենք, ակնհայտ է արդեն նույնիսկ «քաղաքականությամբ չզբաղվողներին»: Թե՛ ադրբեջանական ռեժիմը, թե՛ նրան ուղղակիորեն ձայնակցող քպական կարկառունները բոլորից ակնհայտ ու համոզիչ դա հիմնավորեցին: Եվ հիմնավորեցին պատերազմի սպառնալիքներով: Բայց դա մի փոքր այլ խոսակցության առարկա է:

Ոչ պակաս հետաքրքրական են մեր հանրության որոշակի շերտերի արձագանքները: Ճիշտ է, «փողոցներ ու հրապարակներ ելած» բազմություններ չկան, ինչը միանգամայն բնական կլիներ՝ հաշվի առնելով, թե միակողմանի ու ստորացուցիչ ինչ զիջումներ է Ալիևը թելադրել Փաշինյանին, ինչպես նաև այն, թե ինչ խայտառակ զիջումների է համաձայնել ՔՊ-ի ղեկավարը: Սակայն թե՛ սոցցանցերում, թե՛ առօրյա շփումների ժամանակ կարող ենք արձանագրել դժգոհություններ, նաև՝ մեղադրանքներ: Չէ, իշխանությունների հասցեին չէ, դա ինքնին հասկանալի է: Եթե այդ դժգոհություններն ի մի բերենք, ապա կարելի է ամփոփել մոտավորապես հետևյալ արտահայտությամբ. «Բա ո՞ւր են (որևէ ընդդիմադիր կուսակցության, որևէ նկատելի ընդդիմադիր գործիչ), ինչո՞ւ փողոց չեն ելնում, ինչո՞ւ ժողովրդին փողոց չեն հանում, ինչո՞ւ մի բան չեն անում...»:

Սովորաբար, ասվում է. «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: Այսինքն, նման դժգոհություններ արտահայտողները, «բան անելու» իմաստով շատ հնարավոր է, որ տեղին են դժգոհում: Բայց հենց այստեղ էլ, կարծում ենք, արժե առնվազն երկու վերապահում անել. մեկը՝ տեղեկատվական, մյուսն՝ ավելի «բացված»:

Նախ՝ նկատենք, որ «Բաքվի համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտելու մասին Փաշինյանի իշխանության պաշտոնական հայտարարությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, ի մասնավորի՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «ՀայաՔվե» նախաձեռնությունը և այլն: Հասկանալի է, որ ընդդիմադիրները ոչ միայն անընդունելի են բնորոշել միակողմանի ու խայտառակ զիջումների մոտեցումը, որ դրսևորում է Փաշինյանի իշխանությունը, այլև պահանջել են հրապարակել «բանակցված» համաձայնագրի տեքստը:

Մեր անդրադարձի ենթատեքստի առումով հիմնական պահն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական ակտով (իսկ կուսակցության կամ որևէ միավորման ղեկավար մարմնի հայտարարությունն այդպիսին է) անդրադարձել են ընթացիկ ճակատագրական զարգացումներին: Բայց...

Հարցն այն է, որ հանրության մի որոշակի մասը, հատկապես պարբերաբար ամենքին մեղադրողների մեծ մասը... «քաղաքականությամբ» չի զբաղվում: Ու այստեղ արդեն հարց է ծագում, թե այդ դեպքում ո՞ւմ համար են կուսակցությունների հայտարարությունները, շարքերի՞, լրահոսի՞, թե՞ վիճակագրության կամ ապագայի վավերագիրների:

Սակայն եթե միայն դա լիներ խնդիրը: Ցավն այն է, որ երբ ինչ-որ մեկը, որևէ նկատելի քաղաքական ուժ կամ ուժերի համախումբ, որևէ ճանաչելի կամ որոշակի կշիռ ու ազդեցություն ունեցող գործիչ «ինչ-որ բան անում է», սոցցանցերում ակտիվացողները, խոհանոցներում քրթմնջացողները, բակային զրուցատաղավարներում հռետորաբանողները և «բա խի մի բան չեք անում» ասողների մի շատ զգալի մասը գերադասում է մնալ իր «կոմֆորտ զոնայում», կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս:

Դե, «ֆիզկուլտուրա անելու հավես չկա», «է՜, բան չեն անի», «նախկիններն են», «կիսանախկիններն են», «էս նոր ջահելներն ովքե՞ր են», «սրանց ընդհանրապես չենք ճանաչում», «ոնց որ նախկինների հետ կապ ունեն», այս մեկն այս է ժամանակին արել, մյուսն այն է արել, սա արժանի չէ, մյուսը թույլ է, երրորդը... ու այդպես շարունակ:

Սա նորություն չէ, նման դրսևորումներ, նման երևույթ տեսել ենք անընդհատ, այդ թվում՝ 2020-ից հետո, երբ մեկուկես տասնյակ կազմակերպություններ միավորվել էին, իսկ շարժումն առաջնորդում էր Վազգեն Մանուկյանը: Տեսել ենք «Դիմադրություն» շարժման ժամանակ, տեսել ենք նաև այլ դրսևորումների ժամանակ: Տեսել ենք նաև 2024-ին՝ «Սրբազան շարժման» հետ կապված:

Հարկավ, բոլոր այդ շարժումների, ընդվզման դրսևորումների չհաջողելու բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին էլ քիչ չի խոսվել: Մենք այլ հանգամանքի վրա ենք ուզում ուշադրություն հրավիրել. ամեն ինչին ու բոլորին բնորոշումներ, պիտակումներ տալու և դրա փակուղայնության: Երբ դա ես դիտարկում, ստացվում է, որ մեր հասարակությունը որակումներ, պիտակումներ տալու «մասնագետ» է դարձել, եթե ոչ՝ աշխարհի չեմպիոն:

Բոլորին էլ պիտակավորելու, բնորոշումներ տալու որևէ հնար կարելի է գտնել ու կգտնեն էլ: Ու գտնում են: Ոչ ոք անթերի չէ: Եվ ի՞նչ: Եվ այն, որ այդպես դրսևորվողները շարունակում են մնալ իրենց «հարմարավետ գոտիներում», ֆեյսբուքյան կամ տելեգրամյան ելևէջներում, շարունակական մուննաթի ու դժգոհությունների «ալիք» տատանողների դերում:

Բայց ավելի վատը կա, որովհետև... ստացվում է, որ մեր երկիրը, ազգն ու հասարակությունը ներկայացնելու արժանին... Նիկոլ Փաշինյանն է: Սա իսկապես ողբերգություն է: Իսկ դրա հետևանքը լինում է, ավելի ճիշտ՝ այն է, որ բոլորին «անուն կպցնելով», «նախկին»-«կիսանախկին»-«կիսաներկա» անելով, աջուձախ բոլորին պիտակավորելով՝ անտեսում ենք կարևորագույնը, որ հայտնվել ենք չափազանց լուրջ վտանգի առաջ, եթե ոչ՝ հենց վտանգի մեջ ենք կանգնած: Ու դա «մեզ արժանի» Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Ու այստեղ երկրորդ հարցն է ծագում: Լավ, մենք իսկապե՞ս ռեալ վտանգն առարկայորեն չզգացող հասարակություն ենք դարձել: Աներևակայելի իռացիոնալ՝ մեր ընկալումներով ու հետևություններով: Չենք ուզում հավատալ, որ այդպես է: Իրականում կենտրոնանալ է պետք այն մոտեցման վրա, որը դրսևորել են «խելքը գլխին» բոլոր ժողովուրդները, երբ նման վիճակներում են հայտնվել: Այդ թվում՝ մեր ժողովուրդը՝ իր երկարատև պատմության ընթացքում:

Ո՞րն է այդ մոտեցումը: Նման պայմաններում առաջ են բերում ճգնաժամային կառավարիչներին՝ կոնկրետ հանրային պահանջով՝ երկիրը հանել այս վիճակից, այս մղձավանջից: Առաջ են բերում նրանց, ովքեր դա կարող են անել: Հա, ու նման գործիչներին, որպես կանոն, հետո մի կարգին շնորհակալություն էլ չեն ասում, առնվազն՝ իրենց կյանքի օրոք: Սովորաբար՝ «սերունդներն են երախտապարտ լինում»:

Շատ օրինակներ կարելի է բերել թե՛ մեր, թե՛ այլ ժողովուրդների պատմությունից: Բայց խնդիրը դա չէ, այլ հետևյալ հարցը. լավ, ինչի՞ մասին ենք մենք մտածում, ընդհանրապես, մենք ուզում ենք դուրս գա՞լ այդ վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Պետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր Կամենդատյան«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Խաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքըՏնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի ՍարգսյանԳյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն փորձարկել է նոր ռադիոալիքային զենք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակի Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. ՉալաբյանԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ» Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմացԷջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԱրժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն․ Ֆլիկ