Լրահոս
Կարևոր


Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող ընկերություններն ահազանգում են՝ այս տարվա մարտի 1-ից կառավարությունը սկսել է գույքահարկ պահանջել դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Ըստ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան օրենքն Ազգային ժողովն ընդունել է դեռևս 2023 թվականի սկզբին, սակայն մինչ օրս այն չի գործարկվել։ Օրենքը կարծես մոռացության էր մատնվել։ Դրա մասին իշխանությունները հիշել են այս տարի՝ միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կառավարությունն այլևս չի կարողանում կառավարել բյուջեում առաջացած մեծ ճեղքվածքը։ Խնդրին լուծում տալու փոխարեն Փաշինյանի կառավարությունը գնացել է հայտնի ճանապարհով՝ հարկել ու տուգանել ամենքին և ամեն ինչը։ Դե, հիշում եք՝ կար ժամանակ, երբ քաղաքացին տուգանքի մատերիալ չէր։ Այդ ժամանակները վաղուց են անցել։

Մարտի 1-ից կիրառվող՝ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շինությունների համար գույքահարկի օրենքը նախապատմություն ունի։ Այն սկսել է քննարկվել 2022 թվականին։ Այն ժամանակ իշխանությունները պնդում էին, որ օրենքն ընդունվում է երկրի ամեն քաղաքում «անվերջ ընթացող շինարարությունների խնդիրը լուծելու համար»։ Նպատակն իբր այն էր, որ չկառուցված կամ ավարտին չհասցված շենքերի համար գույքահարկի պարտավորություն առաջացնելով՝ կառավարությունը կհասնի նրան, որ կառուցապատողներն արագ ավարտին հասցնեն իրենց քաղաքաշինական ծրագրերը։ Հետագայում, սակայն, նույն այդ խնդիրը լուծելու համար իշխանությունները համայնքներին տեղական տուրքեր և վճարներ սահմանելու իրավունք տվեցին, ինչը ստիպեց կառուցապատողներին իրենց կառուցապատման ծրագիրը ժամանակին չավարտելու կամ շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ տեղական տուրք մուծել։ Սա արդեն իսկ մեծ հարված էր կառուցապատողների համար, որովհետև քաղաքաշինական ծրագրերի նախագծման և պլանավորման փուլում նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են այդքան մեծ չնախատեսված ծախսեր կատարելու խնդրի առջև կանգնել։

Այն ժամանակ բողոքի ալիքը մեղմելու նպատակով կառավարությունը որոշեց պարզապես չկիրառել չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար գույքահարկ ենթադրող օրենքի պահանջները և սպասել հարմար պահի։ Կառուցապատողներին էլ ակնարկվել է՝ իբր այդ օրենքն ուժի մեջ չի մտնի։ Սակայն, ինչպես դա հաճախ է լինում Փաշինյանի կառավարության դեպքում, այդ խոստումը նրանք չպահպանեցին։ Խաբված կառուցապատողները, որոնք առանց այն էլ ստիպված են համայնքային տուրքեր վճարել և որոնք զրկվել են շուկայի խթանման այնպիսի գործիքներից, ինչպիսին էր, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի օրենքը, հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ծավալի խնդրի մասին է խոսքը, նշենք, որ այսօր Երևանում շինարարության թույլտվություն ունեն մոտ 3 միլիոն քմ մակերեսով շենքեր։ Այս նախագծերը դեռևս կառուցման փուլում են, և շուտով դրանց կառուցապատողները ստիպված են լինելու գույքահարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։

Մասնագետները նշում են, որ 3 տարի առաջ կառավարության կողմից մշակված օրենքը կարող է ոչ միայն բազում կառուցապատողների սնանկացման պատճառ դառնալ, այլև ընդհանրապես կոլապսի ենթարկել կառուցապատման շուկան։ Իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1/5-րդին։ Ստացվում է, որ այսօրվա բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը վտանգում է երկրի տնտեսության ապագան։ Ինչ խոսք, դա էլ է Փաշինյանի իշխանությունը բնութագրող իրողություններից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

TRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանԾնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ ԿարապետյանԱրժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր Կամենդատյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնա