Լրահոս
Կարևոր


Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը մեկ շաբաթ անց լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ի՞նչ պատրաստություններով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը մոտենում Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Նախքան մեր ընկալումներին ու տպավորություններին անցնելը, նկատենք, որ մոտ 1 ամիս առաջ մեր գործընկերները փաշինյանական իշխանությանը նման հարցեր են հասցեագրել: Կառավարությունից ուղղորդել են դեպի ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ում էլ ավելի «սրամիտ» ու ձեռառնողական բան չեն մոգոնել, քան... թուրքական լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին հղում անելը:

Ի դեպ, շատ պարզ հարց էր տրվել. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված պետականորեն, ի՞նչ բարձրաստիճան հյուրեր են հրավիրված: Եվ երբ նման պարզ հարցին տրվում է նման բազմահղում «պատասխան», տրամաբանական է եզրակացնել, որ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը չի պատրաստվում պետական առանձնահատուկ շեշտադրում հաղորդել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Հաշվի առնելով, թե ցեղասպանական ոճրագործ թուրքական իշխանության հետ բարեկամանալու, եթե ոչ՝ եղբայրանալու ինչ դիրքորոշում է որդեգրել, ավելի ճիշտ՝ ինչ «քաղաքականություն» է վարում Նիկոլ Փաշինյանը, իր իշխանությամբ հանդերձ, ամենևին զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հարցում նման օտարոտի, ավելի ճիշտ՝ մերժողական վերաբերմունք են ցուցաբերում:

Ավելին, թուրքական լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցի այն հատվածը, որին հղում էին արել նրա ենթակաները, հիշեցնենք, ՔՊ առաջնորդի այն հայտարարությունն է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս (այսօր) ՀՀ արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:

Էհ, ուրանալն էլ ինչպե՞ս է լինում: Թեպետ, մենք Փաշինյանի այդ դիրքորոշումն ավելի վաղ բնորոշել էինք որպես ուրացման ցրցամ, այն է՝ նախապատրաստություն: Բայց քաղաքական բովանդակության առումով դա հենց Հայոց ցեղասպանության ուրացում է:

Ի դեպ, այն ամենը, ինչ Հայոց ցեղասպանության թեմայով վերջին շրջանում հայտարարում են Փաշինյանն ու նրա սատելիտները (մեղավորը Ռուսաստանն էր, մեղավորը հայերն էին, զոհերի անունները նշեք և այլն), թուրքական ժխտողականության տարրեր են: Այնպես որ, հարցը զուտ հույզերը չեն, որոնք այս պարագայում միանգամայն բնական են:

Տեսեք. փաշինյանական ագրեսիվ քարոզչության ալիքների տակ ընկածներին (եթե դեռ կան այդպիսի հայրենակիցներ) կամ զուտ մակերեսային ընկալում ունեցողներին կարող է թվալ, թե ինչ մի էական է այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը ՀՀ ներկայիս իշխանության համար արտաքինքաղաքական առաջնահերթություն չէ այլևս: Մինչդեռ, նման մոտեցումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ չլինելը, նախ՝ եղել է Թուրքիայի մշտական պահանջնախապայմաններից մեկը: Ու, փաստորեն, Փաշինյանը կատարում է (կատարել է) թշնամական պետության այդ պահանջը:

Երկրորդ, որ շատ ավելի էական է (ի վերջո, փաշինյանները կգան ու կգնան, իսկ պետությունը, ազգը հարատևելու են). Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հաղթաթղթերից մեկը: Ավելին, այդ խնդրին հետամուտ լինելով՝ Հայաստանը ոչ միայն պատմա-բարոյական, այլև որոշակիորեն արտաքին անվտանգության ապահովման հարցեր էր լուծում: Վերջին հաշվով, եթե քո հարևան պետությունը դիմում է բացահայտ թշնամական քայլի (տնտեսական շրջափակում), ի լրումն, ոչ մի պարագայում չի ճանաչում իր նախորդի կատարած ոճրագործությունը, այլև շարունակում է այն՝ այլ մեթոդներով, նշանակում է՝ գոյաբանական սպառնալիքը պահպանվում է, և այն որոշակիորեն կարելի էր չեզոքացնել նաև միջազգային ճանաչման ու դատապարտման հասնելով:

Իսկ զիջողականությունը, թշնամու պահանջների առաջ խոնարհվելը, ինչպես մենք տեսանք, բերում է բացառապես նոր կորուստների, գործնականում՝ Հայոց ցեղասպանության շարունակության: Հազարամյակներով բնիկ հայկական, բայց հայաթափված Արցախը՝ վկա:

Մի խոսքով, վերջին ավելի քան 60 տարվա, առավել ևս՝ վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության, ավելին՝ կարելի է ասել՝ փաստացի ժխտողականության պայմաններում: Ինչպես ասվում է՝ սրտից ջնջած, մտքից հանած:

Ու այդ խորապատկերում միանգամից ուշադրություն է գրավում ՀՅԴ կողմից ավանդաբար կազմակերպվող «Ջահերով երթը»: Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ այս տարի ևս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ու «Նիկոլ Աղբալ յան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական «Ջահերով երթը», որը կկայանա ապրիլի 23-ին ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:

Սա պարզապես երթ չէ, առավել ևս՝ հիմա, այս տարի, այլ, կարծում ենք, նաև վկայությունն այն բանի, որ հայերս՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ամենևին համաձայն ու հաշտ չենք այն ամենի հետ, ինչ անում է Փաշինյանի իշխանությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Պետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր Կամենդատյան«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Խաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքըՏնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի ՍարգսյանԳյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն փորձարկել է նոր ռադիոալիքային զենք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակի Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. ՉալաբյանԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ» Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմացԷջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումար