Լրահոս
Կարևոր


«Իշխանությունը ստում է, մեղադրել Շահրամանյանին, որ ինքն Արցախը լուծարեց, ուղղակի ծիծաղելի է»․ Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«Այս շարժումն առաջին հերթին պետք է կենտրոնանա արցախցիների իրավունքների վերականգնման վրա։ Դա Արցախ վերադարձի իրավունքն է, արժանապատիվ եւ անվտանգ կյանքի իրավունքն է, գերիների վերադարձի, ունեցվածքի վերականգնման իրավունքն է։ Մնացած բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են սոցիալական հարցերին, միջանկյալ ընթացիկ հարցեր են, դրանք երբեւիցե չպետք է ներկայացվեն որպես գլխավոր։ Ոչ, գլխավորը Արցախ վերադարձի իրավունքն է»,- Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հիշեցրեց, որ գործող իշխանության կողմից ընդունված կառավարության 2021 թվականի ծրագրով Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը սահմանված է որպես կառավարության ծրագրի առանցքային մաս։ Եվ կառավարությունը ծրագրի այդ մասը տոտալ ձախողել է։ «Ուստի, մենք կարծում ենք, որ այն կառավարությունը, որն իր ծրագրի առանցքային խնդիրը ձախողել է, իրավունք չունի շարունակել պաշտոնավարել այնպես, կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել։ Նրանք իրենք պետք է հրաժարական տան, գնան նոր ընտրությունների եւ նոր մանդատ ստանան։ Մենք էլ՝ որպես քաղաքական ուժեր, պետք է հնարավորություն ունենանք այդ պայմաններում գալ ու այլ բան առաջարկել եւ մեր ժողովրդին հնարավորություն տանք ընտրելու՝ մեր ժողովուրդն ի՞նչ է ուզում, ուզո՞ւմ է Արցախի համար պայքարը շարունակել, թե՞ համաձայն է գործող վարչակարգի հետ, որ Արցախի էջը փակված է։ Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը դեմ է դրան, ճնշող մեծամասնությունը համարում է, որ Արցախի համար պայքարը դա մեր ինքնության առանցքային մաս է, եւ պետք է այդ պայքարը շարունակվի։ Ուստի, գործող իշխանությանը ես խորհուրդ կտայի վերջ տալ այս հիմարությունները դուրս տալ, որ Արցախի հարցը լուծված է»,- ասաց նա։ Չալաբյանը հավելեց․ «Եթե դուք հեռանաք, շանս է բացվելու, որ Արցախի հայ բնակչությունը կվերադառնա իրենց տները, կապրի անվտանգ, արժանապատիվ կյանքով, եւ Արցախը կվերահայացվի։ Եթե դուք մնաք, այդ շանսը փակված է մնալու, դա ակնհայտ է»։

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե Արցախը հայկական պահելու համար այս իշխանությունը բոլոր ջանքերը գործադրել է, Չալաբյանն ասաց․ «Այդ հայտարարությունը մեկնաբանում եմ որպես սուտ, որովհետեւ եթե իրենք ամեն ինչ արած լինեին, արցախցիները հիմա կապրեին Արցախում՝ անվտանգ եւ արժանապատիվ կյանքով, ինչպես նրանք ապրում էին մինչեւ այս վարչախմբի իշխանության գալը։ Բոլոր իրենց գործողությունները բերել էին նրան, որ Արցախը շրջափակման մեջ էր, Արցախը հոգեվարքի մեջ էր, եւ Արցախում հենց իրենց կողմից աջակցվող նախագահը հրաժարական տվեց՝ հասկանալով, որ այլեւս չի կարողանում այդ իրավիճակի վրա ազդել։ Դրանից հետո տեղի ունեցավ Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Մեղադրել մի մարդու, որն ընդամենը մեկ շաբաթ իր վրա ստանձնել է պարտավորություն այդ քաոսը կառավարելու, նրա մեջ, որ ինքն Արցախը լուծարեց, ուղղակի ծիծաղելի է։ Եվ սա եւս մեկ անգամ փաստում է, որ այս իշխանությունը մշտապես փորձում է ջրից չոր դուրս գալ, մեղադրել բոլորին համատարած, բացի իրենցից»։

Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին Մենք էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները, պետք է իրար օգնենք, իրար թև ու թիկունք կանգնենք, մի բռունցք դառնանք, համախմբենք ողջ հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանը որպես անկախ և սուվերեն պետություն հարատևի․ Մհեր Ավետիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն էԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան Պետությունը երիտասարդներին պետք է զերծ պահի մոլեխաղերից և թմրամոլությունից. Հրայր Կամենդատյան«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Խաբեցիր, ասացիր` ապագա կա, ու զրկեցիր մեզ ապագայից. Հունան ՄարտիրոսյանԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Փաշինյանի արածը՝ հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ․ Նաիրի Սարգսյան5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցով Ֆրանսիացի դաշնակահար Թիբո Մենիլոն վերադառնում է Հայաստան՝ երկու բացառիկ համերգով ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի ԶՊՄԿ-ում ԼԻԴԱՐ համակարգով հագեցած դրոնների օգնությամբ մարկշեյդերները միլիմետրի ճշգրտությամբ սկանավորում են ամբողջ տարածքըՏնտեսության վիճակը՝ անկայուն ծանր. Նաիրի ՍարգսյանԳյումրիի և Փարաքարի ընտրությունները ցույց տվին, որ ՔՊ-ն լեգիտիմ չէ. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվությունՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն փորձարկել է նոր ռադիոալիքային զենք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակի Այն մասին, թե ինչու սեփական ծրագիրը ձախողած, և հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձրած իշխանությունը պետք է հեռանա, և նոր շանս բացի իրեն մոլորությամբ վստահածների համար. ՉալաբյանԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ» Բուհը նաև հայրենադարձությանն է նպաստում (տեսանյութ) Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմացԷջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԱրժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն․ Ֆլիկ Մեկնարկել է միջբուհական «Ունիվերսիադա-2025» մրցույթը (տեսանյութ)