Լրահոս
Կարևոր


Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին կառավարության մոտ բողոքի ակցիաներ են իրականացնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք հավաքել են ավելի քան 2300 ստորագրություն՝ ընդդեմ փոքր և միջին բիզնեսի համար նոր օրենսդրության ներդրման։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շրջանառության հարկի դրույքաչափը տարեսկզբից կրկնապատկել է՝ առևտրային սուբյեկտների համար՝ 5 %-ից դարձնելով 10 %, արտադրության համար՝ 3,5 %-ից 7%: Հայտարարվել էր, որ սահմանվում է անցումային շրջան՝ մինչև հուլիսի 1-ը, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները: Սակայն գործարարները նշում են, որ այդ «անցումային շրջանը» կամ, այլ կերպ ասած, «միջանկյալ ժամանակահատվածը» չի գործում:

Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել որևէ իրավական ակտով. «Դա ընդամենը եղել է իշխանության հերթական կեղծիքն ու սուտը, որպեսզի մարդկանց դժգոհությունը կարողանան որոշակիորեն զսպել և նվազեցնել: Ինչպես տեղի է ունեցել հարկերի բարձրացումը, այդպես շարունակվում է: Գույքագրման վերաբերյալ փորձում էին վարչարարական ինչ-որ փոփոխություն անել: Հունվարի մեկի դրությամբ փոքր և միջին կամ միկրո ձեռնարկատերերը պետք է գույքագրում իրականացնեին, դրանից հետո սկսվեր փաստաթղթավորումը: Կան ապրանքներ, որոնք ձեռքբերման ժամանակ չեն կարողանում փաստաթուղթ ստանալ, օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքը, թանկարժեք մետաղների առք ու վաճառքը և այլն, եթե ֆիզիկական անձից է ձեռքբերում կատարվում: Խոստում տվեցին, որ մինչև ապրանքային մնացորդի՝ նախորդ տարիներից կուտակվածի սպառումը թույլատրեն այդքան հատվածով նվազեցում իրականացնել: Բայց իրավական ակտում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Դա վերաբերում էր միայն առևտրի ոլորտին՝ առք ու վաճառքի գործունեությանը, այսինքն՝ ծառայությունների, արտադրության և մնացյալի պարագայում որևէ քայլ չի արվել»:

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում բողոքի զանգվածային գործողություններ են նախատեսվում. ՓՄՁ ներկայացուցիչները մի շարք ակցիաներ կիրականացնեն. նրանց համոզմամբ, այս օրենքը պարզապես սպանում է փոքր ու միջին բիզնեսը: Ըստ էության, ձևավորվում է ընդգծված հակաիշխանական լուրջ օջախ, որը կարող է դառնալ այս իշխանությունների վերջնական կործանման հիմնական «մեխերից» մեկը: Սակայն իշխանությունները շարունակում են իրենց անձնական բարեկեցության ճոխ ծախսերի բեռը դնել ժողովրդի, այդ թվում՝ փոքր ու միջին բիզնեսի վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիայինԳազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի ՍարգսյանՉկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՈղբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներումՄիայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըԱվելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայրՆիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըԹրամփը խոսել է Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրելԱյս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի