Լրահոս
Կարևոր


Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում ի՞նչ էր ասում Փաշինյանը՝ խոսքը զուգահեռելով մարմնի ու ձեռքերի «պարային» շարժումներով կամ ինտենսիվ թափահարումներով: Դե, շատ բան էր ասում, լիքը՝ ջուր, լիքը՝ մանիպուլ յացիա, լիքը՝ պաթոս, որոնք, կարծես, մեկ նպատակ ունեին՝ քննարկեք ինձ, ասեք՝ ինչ ուզում եք, կարևորը՝ ցավոտ հարցերի մասին քննարկում չլինի: Այդ ամենին անդրադառնալն անլուրջ կլիներ: Բայց մի թեմա, ամեն դեպքում, ականջ սղոցեց: Վարչապետի պաշտոնն զբաղեցնողն ասում էր, թե ընդդիմադիրներն իրեն ու իր կառավարությանը, իբր, մեղադրում են, որ իրենք «բյուջե են լցնում»: Հա, ու խոսում էր այնպես ու այնպիսի համոզված տոնայնությամբ, թե «նախկիններն», իբր, պետական բյուջեն չէին «լցնում» կամ դատարկ էին թողնում:

Միանգամից հստակեցնենք, որ Փաշինյանի այդ պնդումները, մեղմ ասած, սուտ են: «Նախկինները» նույնպես կարողանում էին «բյուջե լցնել», ավելին, օրինակ՝ 1998-2008 թվականների միջակայքում ՀՀ բյուջեի «տարողությունը» գրեթե տասնապատկվել է, մի քանի հարյուր միլիոն դոլարից հասնելով շուրջ 2,5 միլիարդ դոլարի: Սա, եթե չխոսենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) թռիչքաձև աճից՝ նույն 1998-2008 թվականներին:

Երկրորդ, որ տվյալ պարագայում ավելի էական է. ոչ մի ընդդիմադիր գործիչ կառավարությանն ու այն գլխավորող Փաշինյանին չի քննադատում այն բանի համար, որ վերջինները զբաղվում են պետական բյուջեի մուտքերն ապահովելով: Դա, մեր մեջ ասած, գործադիր իշխանության, իր ֆինանսահարկային կառույցների անմիջական աշխատանքային պարտավորություններից մեկն է: Այնպես որ, Փաշինյանը մանիպուլ յացիա է անում, պարզ ասած՝ խեղաթյուրում է իրականությունը:

Պետական բյուջեի մուտքերն ապահովելու, Փաշինյանի բառամթերքով ասած՝ «լցնելու» մեջ, ինքնին, վատ բան չկա: Դա, անխոս, կարևոր է ու անհրաժեշտ: Բուն հարցը (նաև մեղադրանքները, ինչը խեղաթյուրում էր Նիկոլ Փաշինյանը) այն է, թե ինչպե՛ս ու ինչի՛ (կամ ինչերի) հաշվին է լցվում այդ բյուջեն: Մյուս հարցն էլ այն է, թե ինչի (կամ՝ ինչերի) միջոցով է արվում դա, առավել ևս՝ ինչի (ինչերի) վրա են ծախսվում պետական բյուջեում հավաքված գումարները: Ի վերջո, «բյուջեն լցնելը» ինքնանպատակ չէ: Ո՛չ մի կերպ ինքնանպատակ չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կառավարությունը բյուջեն լցնելու համար ավելի ու ավելի ամուր են սեղմում հասարակության, հատկապես փոքր ու միջին բիզնեսի պարանոցը պարուրած հարկային վզափոկը (թող ներեն մեզ «հերոս-հարկատուները» այդ արտահայտության համար): Ու այն, որ բիզնեսը, տնտեսվարողները, մեծ հաշվով՝ հասարակությունը շնչահեղձ է լինում օրեցօր ավելացող հարկերից ու տուրքերից, ամենից ցայտուն վկայում են նույն կառավարության թիվ 1 մասնաշենքի դիմաց օրումեջ տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ակցիաները:

Մենք դեռ չենք խոսում «տեղական վճարների» դրակոնային ավելացումներից, տուգանքներից, այլ նմանօրինակ նկրտումներից, քաղաքացիների դեմ, պատկերավոր ասած՝ մի գրպանից մյուս գրպանը թղթադրամը «տեղափոխելու» վրա հարկեր սահմանելու իշխանական ցանկություններից: Չենք խոսում ուղեվարձի, «կամիր գծերի» թանկացումից, բառացիորեն ամեն ինչից «կոպեկ քերելու» իշխանական գործելակերպից:

Այսինքն, Փաշինյանի իշխանությունը ինչի՞ հաշվին է «բյուջեն լցնում»: Լցնում է ոչ մի կերպ չարդարացված, չհիմնավորված, արհեստականորեն բարձրացված հարկերի, տուրքերի ու, չմոռանանք, երկրի պարտքը կտրուկ ավելացնելու հաշվին:

Լավ, իսկ ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման քայլերի: Վերջին հաշվով, այնտեղ հո բոլոր աշխատասենյակներում «ամբիոնապարերով» չեն զբաղվո՞ւմ, գոնե մի քանի մասնագետ պետք է լինի: Պետք է, ու կան: Իսկ մասնագետները դառնությամբ արձանագրում են, որ ռեէքսպորտի «հեքիաթն» ավարտվում է, իսկ բյուջեի եկամուտները՝ նվազում: Դրա հետևանքով բյուջեի դեֆիցիտը, շատ հնարավոր է, վերածվի լիակատար ճեղքվածքի: Այստեղ նույնիսկ արտաքին պարտքի ավելացումը կարող է չօգնել, քանի որ դրա մի մասն էլ գնում է դրանից առաջ վերցրած մյուս վարկերի սպասարկմանը:

Հայաստանի տնտեսությունն այսօր իսկապես վարկային ասեղի վրա նստած անհուսալի վարկառուի է հիշեցնում, որ պարտք է վերցնում՝ այլ պարտատերերին վճարելու համար: Լավ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը նորանոր պարտքեր անում, ինչո՞ւ է հարկային բեռն ավելացնում: Գաղտնիք չկա. հարկային բեռն ավելացնում են, որովհետև բյուջեի մուտքերի ապահովման, իրական տնտեսական աճի վրա հիմնված եկամուտների սպասումներ չունեն:

Ու մարդիկ մի կերպ, ինչպես ասվում է՝ ճռռալով, մուծում են հարկերն էլ, տուրքերն էլ: Միայն տնտեսվարողները չէ: Մնացած բոլորս էլ վճարում ենք բարձրացած գների, թանկացած ծառայությունների միջոցով: Վերջին հաշվով, այդ ամենը մեր գրպանից ու, ինչպես սիրում են ասել, ժողովրդի ջանից է գնում:

Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում «հերոս-հարկատուների»՝ այդքան զոհողություններով վճարած հարկերը: Դա էլ գաղտնիք չէ: Օրինակ՝ ահռելի միջոցներ են ծախսվում Փաշինյանի կեցավայրի ու նրա «ընտանյոք» գործուղումների վրա, Փաշինյանի թիկնազորքի սպասարկման ու անհրաժեշտ վառելիք-մեքենաների վրա: Ահռելի միջոցներ են մսխվում նրա թիմակիցների տուրիստական «գործուղումների» վրա, էլ ավելի շատ՝ իշխանական այդ ամբողջ «բանակին» անիմաստ պարգևավճարումների վրա: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու մյուս քպականների բարեկեցության վրա:

Մի խոսքով, ոչ մեկը չի ասում, թե բյուջեն լցնելը, առհասարակ, վատ բան է: Հակառակը՝ դա կարևոր է: Բայց դրա համար էլ ձև կա, այլ ոչ թե՝ բոլորին հարկերով խեղդելով, ճնշելով, սնանկացնելով: Ո՞ւմ է պետք «լցված» բյուջեն, եթե դրա հետևանքով պետք է տասնյակ հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ սնանկանան, փակեն բիզնեսը, դառնան անգործ, բազմաթիվ քաղաքացիներ էլ՝ գործազուրկ: Ի՞նչ շահ «բյուջե լցնելուց», եթե դրա հետևանքով մարդկանց իրական եկամուտները պիտի նվազեն, մարդիկ պիտի նստեն «չոր վերմիշելի» ու «զտած ձեթի» վրա, իսկ որպես «պարգև» ստանան հեռուստաէկրանային տեսարան՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի «ամբիոնապարով»..

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՏրանսպորտային մեջոցը վարելու իրավունքը վերականգնվեց․ Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիայինԳազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի ՍարգսյանՉկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՈղբերգական վթար, Արթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը մաhացել է․ Shamshyan Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներումՄիայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըԱվելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են. 2-ամյա Տիգրանի հայրՆիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըԹրամփը խոսել է Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել