Լրահոս
Կարևոր


Անդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ

Քաղաքականություն

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Արցախյան 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործերը վերջին օրերին բավական լավ են գնում, վերջինս թեպետ լուրջ խնդիրներ ունի խմբակցությունում, և առնվազն խմբակցության զգալի մասը ցանկանում է Քոչարյանին հեռացնել իր պաշտոնից և պատժել լկտի և սանձարձակ վարքի համար, ըստ երևույթին, նրան հաջողվել է կոմպրոմիսի գալ հենց Նիկոլ Փաշինյանի հետ։

Նախօրեին Քոչարյանը հայտարարել է, թե քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին։ «Դա կլինի սեպտեմբերի 27-ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։ Սեպտեմբերի 27-ը շաբաթ օր է, հետևաբար կամ սեպտեմբերի 30-ին կամ դրա հաջորդ օրը լիագումար նիստում Աժ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում ու վերջնական օրը կորոշվի»,- նշել է Քոչարյանը։ Հանձնաժողովի զեկույցը վաղուց արդեն պատրաստ է, գտնվում է հենց Քոչարյանի չհրկիզվող պահարանում, դրա մի քանի օրինակներ էլ ուղարկվել են դատախազություն, ԱԱԾ` համապատասխան քրեական վարույթներ հարուցելու համար։

Փաստացի Անդրանիկ Քոչարյանը կարողացել է Նիկոլ Փաշինյանին համոզել, որ առանց իրեն այդ զեկույցը ներկայացնելն անհնար կլինի, բացի այդ, զգալի և զգայուն տեղեկատվության է տիրապետում, և այժմ իր հարցերը «գեղավարի» կարգով լուծելու դեպքում կարող է իշխանությունը խնդիրներ ունենալ։ Այս առումով ուշագրավ է նաև այն, որ եթե հանձնաժողովի զեկույցը հրապարակվում է արդեն սեպտեմբերին, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ չեն անցկացվի, և հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի մայիսին, ինչպես և նախանշված են։

«Քաղաքացիական պայմանագրում» ամեն ինչ փորձում են անել հենց ընտրությունները մինչև հերթական ընտրությունների օր ձգելու համար։ Ընդ որում, պատճառը զուտ բացարձակ մերկանտիլ է։ Եթե խորհրդարանի պատգամավորները կարողանան պաշտոնավարել ողջ ընթացքում, ապա նույնիսկ եթե պատգամավոր չլինեն, հետագայում ամբողջ կյանքում բավական բարձր թոշակ են ստանալու պետությունից, և, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին հասել են քպականների այդ ցանկությունները, վերջինս էլ որևէ կերպ չի կարողանում գնալ արտահերթ ընտրությունների։

Նարինե Մովսիսյան

Հայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՀանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց