Լրահոս
Կարևոր


Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն

Հասարակություն
Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին խիստ կարևոր խնդիր է առաջացել Հայաստանից Ռուսաստան և այլ շուկաներ ալկոհոլային խմիչքների՝ մասնավորապես կոնյակի և գինու արտահանման գործընթացում։ Վրացական մաքսային անցակետում շուրջ մեկ շաբաթ է՝ 30-ից ավելի բեռնատարներ կանգնած են՝ բարձված հայկական արտադրությամբ խմիչքներով։ Այս թիվը շարունակաբար աճում է։ Մեր արտադրանքը չի կարողանում անցնել Վրաստանի տարածքով, ինչի հետևանքով ամբողջ արտահանման գործընթացը կանգ է առել։

Վրացական կողմի հիմնական պատճառաբանությունն այն է, որ յուրաքանչյուր բեռից պետք է նմուշներ վերցվեն լաբորատոր փորձաքննության համար, և միայն դրանից հետո կտրամադրվի որոշում՝ թույլատրվում է մուտք Վրաստան, թե ոչ։ Այս իրավիճակը առաջացնում է խիստ ծանր ֆինանսական վնասներ մեր բիզնեսների համար։

Բացի բուն արտահանման ձգձգումից, նկատվում է նաև գործընթացների դիտավորյալ դանդաղեցում՝ մաքսային և վարչական մակարդակներում։ Այս իրավիճակը առաջացնում է մի քանի ուղղությամբ վնասներ՝

• Ապրանքները ժամանակին չեն հասնում շուկա,

• Տրանսպորտային ծախսերն ու տույժերը կտրուկ աճում են,

• Վարորդները օրեր շարունակ մնում են սահմանին՝ լրացուցիչ ծախսերի և մարդկային լուրջ անորոշության պայմաններում։

Պետք է ընդգծենք, որ արտահանվող ապրանքատեսականին նոր չէ։ Դրանք տարիներ շարունակ դուրս են բերվել Վրաստանի տարածքով և մուտք գործել ռուսական ու այլ շուկաներ։ Նաև անհասկանալի է այն, որ եթե Վրաստանը այս գործընթացում հանդիսանում է զուտ տարանցիկ երկիր՝ ապրանքներ լրացուցիչ չեն բեռնվելու և բեռնաթափվելու, ո՞րն է այս ամենի իրական դրդապատճառը: Այս գործընթացը չպետք է կանգնի արհեստական խոչընդոտների առջև։

Հիշեցնենք նաև, որ սա առաջին նման դեպքը չէ։ Նախորդ ամիսներին բախվել էինք փայլաթիթեղի հետ կապված հարցերին, որոնք ժամանակին լուծում ստացան։

Այժմ էլ պետք է կառավարությունը արագ և օպերատիվ բանակցի վրացական իշխանությունների հետ, որպեսզի վերանայվեն այս արհեստական խոչընդոտները։

Բացի նյութական վնասներից, այստեղ առկա են նաև շատ լուրջ ռիսկեր՝ շուկաների կորստի տեսանկյունից։ Ռուսական շուկան բարձր մրցակցային է, և հայկական ապրանքների դիրքերը այդ շուկայում չափազանց կարևոր են։ Եթե մեր արտադրանքը ժամանակին չի հասնում, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել այլ երկրների արտադրողները՝ այդ թվում Մոլդովան, Ադրբեջանը և այլք։ Այս շուկայի կորուստը դժվար է վերականգնել՝ հատկապես կարճաժամկետում։

Միքայել Մելքումյան

Շաքե Իսայան

«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն

Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ ԿարապետյանԱրժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր Կամենդատյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը