Լրահոս
Կարևոր


Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն

Հասարակություն
Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին խիստ կարևոր խնդիր է առաջացել Հայաստանից Ռուսաստան և այլ շուկաներ ալկոհոլային խմիչքների՝ մասնավորապես կոնյակի և գինու արտահանման գործընթացում։ Վրացական մաքսային անցակետում շուրջ մեկ շաբաթ է՝ 30-ից ավելի բեռնատարներ կանգնած են՝ բարձված հայկական արտադրությամբ խմիչքներով։ Այս թիվը շարունակաբար աճում է։ Մեր արտադրանքը չի կարողանում անցնել Վրաստանի տարածքով, ինչի հետևանքով ամբողջ արտահանման գործընթացը կանգ է առել։

Վրացական կողմի հիմնական պատճառաբանությունն այն է, որ յուրաքանչյուր բեռից պետք է նմուշներ վերցվեն լաբորատոր փորձաքննության համար, և միայն դրանից հետո կտրամադրվի որոշում՝ թույլատրվում է մուտք Վրաստան, թե ոչ։ Այս իրավիճակը առաջացնում է խիստ ծանր ֆինանսական վնասներ մեր բիզնեսների համար։

Բացի բուն արտահանման ձգձգումից, նկատվում է նաև գործընթացների դիտավորյալ դանդաղեցում՝ մաքսային և վարչական մակարդակներում։ Այս իրավիճակը առաջացնում է մի քանի ուղղությամբ վնասներ՝

• Ապրանքները ժամանակին չեն հասնում շուկա,

• Տրանսպորտային ծախսերն ու տույժերը կտրուկ աճում են,

• Վարորդները օրեր շարունակ մնում են սահմանին՝ լրացուցիչ ծախսերի և մարդկային լուրջ անորոշության պայմաններում։

Պետք է ընդգծենք, որ արտահանվող ապրանքատեսականին նոր չէ։ Դրանք տարիներ շարունակ դուրս են բերվել Վրաստանի տարածքով և մուտք գործել ռուսական ու այլ շուկաներ։ Նաև անհասկանալի է այն, որ եթե Վրաստանը այս գործընթացում հանդիսանում է զուտ տարանցիկ երկիր՝ ապրանքներ լրացուցիչ չեն բեռնվելու և բեռնաթափվելու, ո՞րն է այս ամենի իրական դրդապատճառը: Այս գործընթացը չպետք է կանգնի արհեստական խոչընդոտների առջև։

Հիշեցնենք նաև, որ սա առաջին նման դեպքը չէ։ Նախորդ ամիսներին բախվել էինք փայլաթիթեղի հետ կապված հարցերին, որոնք ժամանակին լուծում ստացան։

Այժմ էլ պետք է կառավարությունը արագ և օպերատիվ բանակցի վրացական իշխանությունների հետ, որպեսզի վերանայվեն այս արհեստական խոչընդոտները։

Բացի նյութական վնասներից, այստեղ առկա են նաև շատ լուրջ ռիսկեր՝ շուկաների կորստի տեսանկյունից։ Ռուսական շուկան բարձր մրցակցային է, և հայկական ապրանքների դիրքերը այդ շուկայում չափազանց կարևոր են։ Եթե մեր արտադրանքը ժամանակին չի հասնում, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել այլ երկրների արտադրողները՝ այդ թվում Մոլդովան, Ադրբեջանը և այլք։ Այս շուկայի կորուստը դժվար է վերականգնել՝ հատկապես կարճաժամկետում։

Միքայել Մելքումյան

Շաքե Իսայան

«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՀանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն Մանվելյան