Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան

«Սիրելի՛ ժողովուրդ, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած և պարտված կառավարությունը ջարդեց մեր ազգի ողնաշարը և այժմ այլ ելք չունի, քան հրաժարական տալը: Չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը օրեցօր էլ ավելի խորացնի խնդիրները և երկիրը կանգնեցնի քաղաքական, տնտեսական, սոցիալական փակուղու առջև: Պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ, որի իրագործողները կլինեն իրենց ոլորտներում պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կփորձեն կապիտուլյացիայի պայմանագրի շրջանակներում էֆեկտիվ լուծումներ գտնել՝ հօգուտ մեր հայրենիքի, և ովքեր Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ռազմավարական լուծումներ կտան ոչ այնքան դյուրին իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը: Ուստի, կոչ եմ անում այսօր` ժամը 15:00-ին, ներկա լինել Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ թե վաղը ով կլինի իշխանությունը, կորոշենք բոլորս միասին։ Այժմ կա մեկ օրակարգ՝ պարտված կառավարության օր առաջ տրվելիք հրաժարականը: Վերահաստատում եմ` մեր պետությանը խիստ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքական օրակարգ»:

Արտակ Թովմասյան

 

Լրահոս
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ «Ավելի քան երբեւէ պետք է պահենք ու փայփայենք մերը՝ ազգայինը»․ Անուշիկ Ալավերդյան Տասնամյակի թոփ-10 մարզիչները հավաքականներում «Որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Նիկոլ Փաշինյանը զարմացրել է շրջապատին. «Հրապարակ» Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. Իվետա Տոնոյան Շվեդիայի ՊՆ-ն ցույց է տվել Ռուսաստանի դեմ «պատերազմը». Տեսանյութ Հայկ Մարությանը հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» Շիրակի մարզպետի հարցում տարակարծություններ կան. «Փաստ» ՈՒրախ լուր բանակից ՀՀ-ում դասալքության համար պատիժը... Ալիևները թեյ են խմում Շուշիում (VIDEO) Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2 միլիոնը. առաջատարների թվում է Ռուսաստանը Թրամփը նախատեսում է լքել Վաշինգտոնը Բայդենի երդմնակալության օրը` առավոտյան. Reuters Պատերազմում զոհվածների ևս 23 չհայտնած անուն Արդյոք Առողջապահության նախարարն ազատման դիմում է գրել Անդրկովկասյան կարկանդակը․ ո՞վ և ինչու՞ շահեց Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում Արցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիևների՝ Շուշի այցով պայմանավորված Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ Շուշիի ուղեգրերը վաճառեց "նիկոլ-թրավել" գործակալությունը. Արմեն Աշոտյան 90 օր Հադրութի անտառներում պատսպարված 18-ամյա Հայկի և նրա զինակից 5 ընկերների ողբերգական մահվան պատմությունը Ադրբեջանի նոր որոշումը Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ Ալիևները ընդունեցին Աննա Հակոբյանի հրավերը և թեյ են խմում Շուշիում Վերսկսվեցին Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը Ազգի պատուհասը Ո՞նց եք գրկում ձեր երեխաներին, երբ հազարավոր ծնողներ գրկում են ցրտից սառած շիրմաքարերը. Զոհված հերոսի մայր
Ամենադիտվածը