Լրահոս
Կարևոր


Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշը

Հասարակություն

Մայիսի 13-15-ին Իրանի Շիրազ քաղաքում, հանրահայտ Abu Ali Sinai Charity Hospital-ում տեղի ունեցավ օրգանների փոխպատվաստման հերթական կոնֆերանսը։

Շիրազը Իրանի հոգին է, այն հայտնի է վարդերի բուրմունքով ու իր բանաստեղծություններով։ Այն հագեցած է մշակութային խորությամբ, հարուստ պատմությամբ ու անմոռանալի գեղեցկությամբ։

«Աբու Ալի Սինա» հիվանդանոցը համարվում է Մերձավոր Արևելքի ամենահագեցած օրգանների փոխպատվաստման կենտրոնը։ Այն առաջինն է աշխարհում, որտեղ իրականացվել է օրգանների փոխպատվաստում ուղեղային մահ արձանագրված դոնորներից։

Տարեկան իրականացվում է շուրջ 600-1000 լյարդի փոխպատվաստում, ինչը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի ցուցանիշները։ Ի դեպ փոխպատվաստումներ կատարվում են թե դիակային և թե կենդանի դոնորից՝ ինչպես մեծահասակներին այնպես էլ մանկահասակներին։

Աշխարհում իրականացվող որևէ փոխպատվաստում չկա, որ այս համբավավոր հոսպիտալում չիրականացվի (լյարդ, երիկամ, սիրտ, թոքեր, աղիներ, ենթաստամոքսային գեղձ, մուլտիվիսցերալ կոմպլեքս օրգաններ, հյուսվածքներ, բջիջներ… և այլն):

Ընդհանուր առմամբ, հիվանդանոցում մինչ այժմ իրականացվել է ավելի քան 11 հազար օրգանների փոխպատվաստում։

Abu Ali Sina համալիրը 4-րդ սերնդի համալսարան է, որտեղ միավորված են բժշկական կենտրոնը, գիտահետազոտական ինստիտուտները, տեխնոլոգիական ստարտափները և հասարակական ծառայությունները։

Այս համալիրը ձգտում է դառնալ Միջին Արևելքի «Քեմբրիջը»՝ իր գիտահետազոտական ներուժով, բարձրորակ կրթությամբ և առողջապահական ծառայություններով։

Թող զարմանալի չթվա, բայց Abu Ali Sinai Hospital-ում անգամ մարդու մինիուղեղ են աճեցնում, ռեգեներատիվ բժշկությունն են զարգացնում։

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին ներկա էին շուրջ 500 մասնակից։ Մասնակից երկրներն էին. ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Ճապոնիա, Քուվեյթ, Լիբանան, Իրաք, Իրան, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ռուսաստան, Հնդկաստան, Բելառուս, Հայաստան։

Հայաստանը ներկայացնում էր ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ տրանսպլանտ թիմի կոորդինատոր, վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը։

Կոնգրեսի շրջանակներում զեկույցով հանդես եկավ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում։ Զեկույցի վերջում հնչեցին գովեստի խոսքեր Տրանսպլանտ կենտրոնի ղեկավար, Գիտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Սաման Նիկեղբալիանի կողմից, ով նաև պատրաստակամություն հայտնեց հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Կոնգրեսի շրջանակներում քննարկվեցին փոխպատվաստման հետ կապված հետևյալ թեմաները. դիակային փոխպատվաստման տեսակներն ու խնդիրները, օրգանների (սրտի, լյարդի, երիկամների, թոքերի և ենթաստամոքսային գեղձի) փոխպատվաստման մարտահրավերները, լյարդի հետփոխպատվաստումային շրջանի բարդությունների (Small for size սինդրոմ, Իշեմիկ-ռեպերֆուզիոն վնասում, օրգանի մերժում, շետաբոլիկ խանգարումներ, De novo ուռուցքներ և այլն) վարման առանձնահատկությունները, լապարասկոպիկ և ռոբոտիկ եղանակով լյարդի փոխպատվաստման արդյունքները, լյարդի փոխպատվաստման ռադիոլոգիական և պաթոլոգիական ասպեկտները, արհեստական բանականության դերը փոխպատվաստման մեջ և բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր։

Ի դեպ հայրենիք վերադարձի ճանապարհին Հայկ Հարությունյանն իր համար ևս մեկ բացահայտում արեց՝ լիարժեք հասկացավ Հովհաննես Շիրազի և Շիրազ քաղաքի կապը։ Պարզվում է Հովհաննես Շիրազը (իսկական անունը՝ Օնիկ Կարապետյան), ծնվել է Գյումրիում։ Նա ստացել է «Շիրազ» մականունը հայտնի գրող Ավետիք Իսահակյանից, ով իր գրական շնորհի համար նրան համեմատել է պարսիկ բանաստեղծների հետ և ասել՝ «Քո բանաստեղծությունները բուրում են Շիրազի վարդերի բույրով, և դու արժանի ես կոչվելու Շիրազ»։ Այսպիսով, Շիրազ անունը Հովհաննեսին տրվել է ի նշան հիացմունքի և նրան պարսկական պոեզիայի քաղաքին համեմատելու համար։ Հովհաննես Շիրազի անունը խորհրդանշական կամուրջ է Հայաստանի և Իրանի մշակույթների միջև։

Դա նաև հիշեցում է պոեզիայի համամարդկային լեզվի մասին՝ հայ և պարսիկ բանաստեղծների միջև ներշնչանքի փոխանակմամբ։

Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» TRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանԾնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ ԿարապետյանԱրժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր Կամենդատյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա Ղուկասյանը