Լրահոս
Կարևոր


«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2018 թվականից սկսած՝ իշխանությունը վերցնելուց հետո զուգահեռաբար սկսեցին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։ Այդ ժամանակ արդեն նշմարվեց, որ նոր իշխանության ռազմավարության մեջ, որպես թիրախ, մտնում է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բազմիցս տեսել ենք, թե իշխանություն-Եկեղեցի հարաբերություններն ինչ մակարդակի վրա են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք իշխանությունների՝ օրեր շարունակ տևած և չդադարող զազրախոսություններին՝ ուղղված մեր երկրի հոգևոր կառույցին և նրա սպասավորներին։

Հակոբյանի խոսքով, իշխանությունների ռազմավարությունն է ոչ միայն վարկաբեկել Եկեղեցին, այլ նաև հետագայում փորձել նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այդ թվում՝ կարգավիճակը փոխելով։ «Սա ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն գաղափարական ասպեկտը, այլ նաև իրավական տեսակետից կարգավիճակը փոխելը։ Ըստ Սահմանադրության, Հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ։ Իհարկե, երկրում հռչակված է կրոնի ազատություն, բայց Առաքելական եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ։ Օվերտոնի պատուհան բացելով՝ փորձում են անքննելի հարցերը դարձնել քննարկելի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Վերջին շրջանում Եկեղեցու վրա իշխանությունների հարձակման համար յուրատեսակ խթան հանդիսացավ Շվեյցարիայում Վեհափառի ելույթը։ «Այն իր քաղաքական թիրախներով բացարձակապես չէր համընկնում Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտեցումների հետ, մասնավորաբար՝ Արցախի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ գնահատականների առումով։ Նիկոլ Փաշինյանի համար բացարձակ անընդունելի է, երբ ինչ-որ մի երևույթ այլընտրանք է լինում իր վարած քաղաքականությանը։ Փաշինյանն առաջ է քաշել «իրական Հայաստան» կոնցեպտը, որով և՛ գաղափարապես, և՛ փաստացի ժխտում է այն ամենը, ինչն առնչվում է հայկականի հետ։ Հայ առաքելական եկեղեցին մեր ամենակայացած և թերևս միակ՝ դարերով կանգուն մնացած ինստիտուտն է։ 1700 տարուց ավելի գոյություն ունեցող ազգային, ազգապահպան ինստիտուտն է։ 2018 թվականից սկսած փորձեցին վարկաբեկել Եկեղեցին, բայց այն մեծ հեղինակություն ունի, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական նշանակության կառույց է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ ինստիտուտը դարձնել իր իշխանության պետական դեպարտամենտներից մեկը, ինչպիսին այդ ինստիտուտն իր սիրելի բարեկամ Ալիևի մոտ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի չկայացած պետություն է։ «Հայաստանը «failed state» է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այն փաստացի կորցրել է պետականության բոլոր ատրիբուտները։ Պետություն է, որը կորցրել է սուվերենությունը, արտաքին կառավարման ներքո է առնվազն 2020 թ. պատերազմից հետո, ընդ որում՝ այդ արտաքին կառավարումը բազմավեկտորային է, յուրաքանչյուր ուժային կենտրոն իր մասն ունի այդ կառավարման մեջ, նայած, թե ում ինչ է հետաքրքրում, և դրանից ելնելով՝ յուրաքանչյուրն իր լծակն ունի այսօրվա իշխանության պարագլխի և ներկայացուցիչների վրա։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դարձել է արտաքին կառավարումն իրականացնող գործիք։ Իսկ արտաքին կառավարումը վերջին տարիներին իրականացվում է Թուրքիայից և Ադրբեջանից։ Ինչո՞ւ եմ սա մանրամասնում։ Երբ Հայաստանը կորցրել է իր անկախությունը, իր փաստացի պետականությունը, Հայ առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել պետականության գաղափարը պահպանելու, հայապահպանության հարցերը։ Հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ամենից, ինչը հայկական է, ժխտում է հայրենիքի գաղափարը՝ առաջ քաշելով «իրական Հայաստանի» արհեստական գաղափարը։ Եվ այս իրավիճակում Եկեղեցին անցել է իր ամենասովորական գործառույթին՝ երբ չկա պետականություն, Եկեղեցին զբաղվում է այլընտրանքային պետություն լինելով՝ առաջ քաշելով բոլոր այն գաղափարները, որոնք բնորոշ են հայկականությանը։ Այն, ինչ Վեհափառն ասաց Շվեյցարիայում, հակասում է Նիկոլ Փաշինյանի պարտվողական թեզերին»,-հավելում է նա։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը գնացել է «վա բանկ»։ «Երբ նա անդրադառնում է Եկեղեցու հոգևոր սպասավորների, նաև Վեհափառի անձնականին վերաբերող հարցերին, «կրակում» է վերջին փամփուշտը։ Մի քիչ դժվար է պատասխանել, թե նա էլ ինչի մասին կարող է խոսել։ Ասում է բաներ, որոնք, առհասարակ, հակասահմանադրական են։ Օրինակ՝ Կաթողիկոսին պետք է ընտրի ամբողջ հայությունը, Եկեղեցին ժողովրդին է պատկանում և այլն։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր նույն բանը գրելով՝ փորձում է սադրել Եկեղեցուն։ Գուցե արմատական տրամադրված շրջանակների մոտ կային գերսպասումներ Եկեղեցուց, մասնավորաբար, որ նա կօգտագործի իր ձեռքում եղած գործիքներն այս իշխանության դեմ։ Օրինակ՝ նա կարող էր դիմել իր հոտին, որ վերջինս պաշտպաներ Եկեղեցին ոտնձգություններից, գործի դներ բանադրանքի ինստիտուտը և այլն։ Այս պահի դրությամբ Եկեղեցին չի գործադրել իր գործիքակազմից և որևէ մեկը, բացի քարոզչականից։ Իշխանությունն՝ ի դեմս իր վարչապետի, օգտագործել է իր գրեթե բոլոր «փամփուշտները»՝ անընդհատ պտտվելով Վեհափառի անձնականին վերաբերող թեմայի շուրջ։ Մի պահ փորձեցին առաջ բերել մանկապղծության թեման, բայց դա այնքան արհեստական էր, որ չստացվեց։ Նրանք ուզում էին արտաքին աշխարհի համար հասկանալի լեզվով խոսել։ Մանկապղծությունը կաթոլիկ եկեղեցու խնդիրներից մեկն է, մեր երկրի իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ իրենք էլ են նույն երևույթի դեմ պայքարում, չկան անձնական հարցեր»,-ասում է նա։

Զուգահեռաբար երկրում քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Ալեն Սիմոնյանը հայտարարում է խորհրդարանական ընտրությունների հետհաշվարկի մասին, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի և փողոցային պայքարի տարբերակներն են քննարկվում։ Եկեղեցին էլ իր հերթին կարող է համախմբող միավոր լինել հանրության շրջանում։ Գործընթացների կիզակետում են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, նրանց վարկանիշը շարունակում է նվազել։ «Նա տեսնում է, այդ թվում՝ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, որ իշխանությունը պարտվում է։ Իշխանության ադեկվատ մասսան և իշխանությանը սնուցող հատվածը տեսնում են, որ, կարծես, ընտրություններով չեն կարողանում վերարտադրվել։ Երկու տարի է՝ գեղարվեստական իմպրովիզացիաներով են զբաղված՝ հեծանիվ են վարում, ասում են՝ տգետ ենք, յոթ տարի է, ինչ մնացել ենք նույն դասարանում, և զուգահեռ ասում են՝ եկեք՝ ձեզ կրթենք։ Հասկանում են, որ վարչական ռեսուրսով, վախեցնելու, բյուջեի հաշվին «լավություն» անելու միջոցով, կարծես, չի ստացվելու ապահովել լավ արդյունք առաջիկայում։ Սկսում են նոր մեղավորների փնտրտուքը։ Ինչ մեղավոր ասես կարգել են՝ «նախկինները», Պուտինը, Արևմուտքը, ԱՄՆ-ն, հիմա նաև Հայ առաքելական եկեղեցին է «մեղավոր»։ Փորձում են այստեղ միավորներ հավաքել այն հույսով, որ Եկեղեցուց ոչ բոլորն են գոհ։ Եկեղեցուն թիրախավորելով՝ փորձում է կոնսոլիդացնել աղանդավորականներին։ Տարբեր հրապարակումներով՝ նրանց թիվը 350 հազարից ոչ պակաս է։ Նա փորձում է կոնսոլիդացնել ցանկացած ռեսուրս, որը կապահովի իր իշխանության վերարտադրությունը։ Քանի որ գիտի՝ եթե իր իշխանությունը չվերարտադրվի, դա իր համար գոյաբանական խնդիր է։ Նրա ռեսուրսները բավականին սահմանափակ են, որ իր վարկանիշն ավելանա։ Հավելեմ՝ եթե նույնիսկ «Խաղաղության պայմանագիր» ստորագրի, Ալիևը վերջին պահին քարոզչական նվեր անի Փաշինյանին, դա որևէ նշանակություն չի ունենալու, քանի որ իր խոսքին այլևս հավատացող չկա։ Այդ իսկ պատճառով նա փորձում է իրավիճակը փոխել երկրում, այսպես ասենք՝ «խաղի սեղանը շուռ տալ», նոր իրավիճակ ստեղծել։ Սրում է իրավիճակը, հայհոյում այն ակնկալիքով, որ իրեն էլ հայհոյեն, և առիթ ունենա ուժային ինչ-որ մեթոդների դիմելու և այլն։ Այս ամենում ներվ կա, դա տեսնում ենք իր և՛ խոսույթում, և՛ գործողություններում։ Այդ ներվը պայմանավորված է իրականությամբ։ Արտաքին աշխարհում վաղուց արդեն աջակցություն չունի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, «Խաղաղության օրակարգը» չի աշխատում, դրա համար նոր թեմաներ է փնտրում եղած աջակցությունը պահելու համար։ Ընդ որում, եթե իր այդ էլեկտորատին հարցնես, թե ինչո՞ւ ես ընտրում Նիկոլ Փաշինյանին, չեն կարող հստակ պատասխան տալ, այս պարագայում գործ ունենք «քաղաքական աղանդի» հետ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպեց երիտասարդների հետՊետության խորթ զավակը. ինչպե՞ս կառավարել մշակույթի համակարգըԹշնամու կողմից վարվող հիբրիդային պատերազմի արդյունքում մեր իսկ բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը․ Էդմոն Մարուքյան Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թոշակները բարձրացվի 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԱ՛յ Նիկոլիկ, ա՛յ Նոլիկ...դու ո՞վ ես, արա՛, Մեծ Հայքի թագավո՞րն ես. Չալաբյան Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը «Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում էԽանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և ԳերմանիայիումԻսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՄիայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » ՄիքայելյանըՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La NacionԿամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Կադրեր շրջիկ պատարագիցԼուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուԱրևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին