Լրահոս
Կարևոր


Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և իր աջակցությունը հայտնեց Վեհափառին: Շատերը բարձր գնահատեցին նախկին նախագահի այդ քայլը: Եվ իսկապես էլ գնահատելի է՝ մանավանդ հաշվի առնելով մի ամբողջ շարք հանգամանքներ:

Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրան ստեղնաշարակցված քպական «կարկառունները» բորբոքվեցին ու աջուձախ սկսեցին մաղձ ու չարություն արտանետել սոցցանցային «պատերին»:

Առանձնապես զավեշտական ու, եթե ավելի խիստ բառերով չբնորոշենք՝ վանող տպավորություն էին թողնում Փաշինյանի հայտարարությունները Տեր-Պետրոսյանի հասցեին՝ կապված ընտրակեղծարարության հետ: 1995-96 թվականների հետ կապված վիճելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ պատճառ: Այստեղ ոչ մի նոր բան չկա: Բայց հարցը տվ յալ պարագայում դա չէ: Հարցն այն է, որ նման բաներ է ասում Նիկոլ Փաշինյանը, որին շատերը իրավամբ համարում են նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը: Ավելին, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի խմբագրական, ապա նաև քաղաքական գործունեության կայացման հարցում էական դերակատարում են ունեցել Տեր-Պետրոսյանն ու վերջինիս թիմակիցները, կողմնակիցները: Այնպես որ, նման վարքը առաջին հերթին ու առանց հավել յալ մեկնաբանությունների բնորոշում է, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը 1995-96 թվականների մասին գիտեր նաև նախկինում, այդ դեպքում ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի շնորհիվ մանդատ ստանում, ինչո՞ւ էր 2008 թվականին «Լևոն, Լևոն» գոռում, ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի համար սարքում Մարտի 1-ը:

Եվ վերջապես, նայեք՝ ովքեր են բերանները շաղ տալիս Հայաստանի հիմնադիր նախագահի հասցեին. իրենցից ոչինչ չներկայացնող, կյանքում երկրի համար մի օգուտ չտված (ընդհակառակը) խմբակի անարժեք ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ այն բանից, թե նրան ով ինչպես է վերաբերվում, ղեկավարել է պետությունը ծանրագույն շրջանում, շրջափակման, տնտեսական ու էներգետիկ կաթվածահարության և պատերազմի ժամանակ: Ու, չնայած այդ ամենին, մեր երկիրը, մեր ժողովուրդը հաղթել են, մեր պետականությունը պահպանվել ու կայացել է: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ովքե՞ր են նրա քպականները, ի՞նչ ունեն արած երկրի, պետության ու ժողովրդի համար, որ մի բան էլ համարձակվեն ծպտուն իսկ հանել ՀՀ նախկին նախագահների հասցեին: Երկիրը պատերազմի տարած, արկածախնդիր «քաղաքականություն» վարող, պատերազմում խայտառակ պարտություն կրած, հազարավոր զինվորների մահվան մատնած, Արցախը հայաթափման մատնած Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պիտի համարձակվեն ինչ-որ բան ասե՞լ: Նրանք եթե հայելուն էլ նայեն, էլի բան չի ստացվի, հայելին ամոթից կճաքճքի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» TRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանԾնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ ԿարապետյանԱրժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր Կամենդատյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում Ինչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան